«ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Համագործակցությունը: clean up, replaced: ,Պ → , պ oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: ` → ՝ (6) oգտվելով ԱՎԲ
Տող 7.
 
Հայաստանի Հանրապետության Նախարարների Խորհրդի 1919թ. մայիսի 16-ի օրենքով Ալեքսանդրապոլում ստեղծվեց համալսարան՝ չորս ֆակուլտետներով, այդ թվում և Տնտեսաիրավաբանական։
Ի դեպ, համալսարանի հանդիսավոր բացումից հետո առաջին դասախոսությունը կարդաց Մեսրոպ եպիսկոպոսը`եպիսկոպոսը՝ Հայ իրավունքի նշանակությունը Հայաստանի կուլտուրական գործերում թեմայով։
 
Հանրապետության Նախարարների Խորհրդի 1920թ. հունիսի 21-ի որոշմամբ համալսարանում բացվում է առանձին Իրավաբանական ֆակուլտետ։ Այդ ժամանակ նորաբաց Իրավաբանական ֆակուլտետում աշխատանքի են հրավիրվում արտերկրում ճանաչված մի շարք հայ իրավաբան գիտնականներ։
Սակայն 1920թ. վերջին, երկրում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո, զգալի փոփոխություններ է կրում նաև համալսարանական կրթության համակարգը. համալսարանի բոլոր ֆակուլտետները փակվում են, և դրանց փոխարեն բացվում է երկու բաժանմունք`բաժանմունք՝ Բնագիտական և Հասարակագիտական։
 
1921թ. հունվարի 23-ին Երևանում տեղի ունեցավ համալսարանի հանդիսավոր բացումը։ Այդ օրը Իրավունքի բաժանմունքի դասախոս Գր.Չուբարյանը Երևանում կարդաց համալսարանի առաջին հրապարակային դասախոսությունը՝ Խորհրդային իրավունքը և Հայաստանի ժողովրդական համալսարանը թեմայով։
Տող 28.
===Գիտական կենտրոններ===
 
Ֆակուլտետում գործում են նաև մի շարք գիտական կենտրոններ`կենտրոններ՝ Եվրոպական ուսումնասիրությունների, Քրեաիրավական և կրիմինոլոգիական հետազոտությունների, Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական ու Կրիմինալիստիկայի և դատական փորձաքննությունների պրոբլեմների հետազոտման գիտագործնական կենտրոնները։
Լիարժեք իրավաբանական կրթության կազմակերպման նպատակով ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում ներկայումս կիրառվում են ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներ։ Ֆակուլտետում գործում է Համակարգչային կենտրոն-էլեկտրոնային գրադարանը`գրադարանը՝ հագեցված 20 համակարգիչներով։ Պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին հնարավորություն է տրվում օգտվել այդ համակարգիչներում տեղադրված ԻՐՏԵԿ իրավաբանական տեղեկատվական համակարգից ու էլեկտրոնային բառարաններից, ինչպես նաև համացանցից (Internet), տարբեր (այդ թվում՝ նաև վճարովի) իրավաբանական տեղեկատվական համակարգերից, որոնք մատչելի են դարձնում իրավունքի բոլոր ճյուղերի գրեթե բոլոր ինստիտուտների վերաբերյալ նորագույն իրավական հետազոտությունները։
 
ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում գործում է www.law.ysu.am ինտերնետային էջը, որտեղ զետեղված է մանրամասն տեղեկատվություն ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսումնական ծրագրերի, դասավանդվող առարկաների, ընթերցասրահում առկա մասնագիտական գրականության և իրավական որոնողական համակարգերի մասին։
Տող 37.
===Համագործակցությունը===
 
ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետը, որպես ուսումնական հաստատություն և գիտական կենտրոն, արդյունավետ համագործակցում է ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան գիտահետազոտական հիմնարկների հետ, որոնց թվում են`են՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտը, Սահմանադրական իրավունքի կենտրոնը, ՀՀ Դատախազության դպրոցը, ՀՀ Ոստիկանության կրթահամալիրը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության, Արևմտյան Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մի շարք առաջատար իրավաբանական դպրոցներ, որոնք նաև խոշոր գիտական կենտրոններ են։
 
ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը մասնագիտական օժանդակություն է ցուցաբերել միջնակարգ դպրոցի բարձր դասարանների Իրավունք առարկայաշարի (Մարդու իրավունքներ, Քաղաքացիական կրթություն, պետություն և իրավունք) ներմուծման ծրագրի իրագործմանը։
 
ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի վարչակազմը միջոցներ է ձեռնարկում նաև շրջանավարտների զբաղվածության հարցերը լուծելու ուղղությամբ։ Ամերիկյան իրավաբանների ընկերակցության գործուն աջակցությամբ ստեղծված Կարիերայի կենտրոնը, հետևելով ամերիկյան իրավաբանական դպրոցների փորձին, ապահովում է ուսանող – շրջանավարտ – գործատու մշտական կապը և օժանդակում ֆակուլտետի շրջանավարտներին իրենց ունակություններին ու որակներին համա-պատասխան աշխատանք գտնելու հարցում։ Կենտրոնի առաջնային խնդիրներից են ուսանողներին և շրջանավարտներին աշխատաշուկայի, դրանում առկա պահանջարկի վերաբերյալ տեղեկատվությամբ ապահովելը և նրանց`նրանց՝ աշխատանքի ընդունվելուն աջակցելը (անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստման, գրագրության, հարցազրույցի և այլ հմտություններ)։
Ֆակուլտետում ընդունելությունը կատարվում է իրավագիտություն մասնագիտությամբ։