«Եբրայերենի այբուբեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: ` → ՝ (5) oգտվելով ԱՎԲ
Տող 3.
== Այբուբեն ==
 
Եբրայական գիրը բաղաձայնային է`է՝ տառերը մեծ մասամբ նշում են բաղաձայն հնչյունները, նաև այն ձայնավորները, որոնք հին եբրայերենում երկար էին։ Եբրայերեն տառերը չեն բաժանվում մեծատառերի ու փոքրատառերի, սակայն մեծապես տարբերվում են տպագիր ու ձեռագիր տառերը։ Տառերն ունեն նաև թվային արժեք։ Հին եբրայերենի հետ համեմատած`համեմատած՝ տառերի հնչյունական որակն արդի եբրայերենում կրել է որոշ փոփոխություններ, քանի որ արդի եբրայերենն ամբողջությամբ չի պահպանել հին եբրայերենի հնչյունական համակարգը։
 
=== Ձայնավորներ ===
 
Եբրայերենի մնացած ձայնավորները նշվում են կետերից ու գծիկներից կազմված հատուկ նշաններով`նշաններով՝ ձայնանիշերով (եբրայերեն`եբրայերեն՝ ''նեկուդոթ''), որոնք, բացի մեկից, դրվում են տառի տակ և ընթերցվում նրանից հետո։ Ձայնանիշերով գրությունը կոչվում է ձայնավորված գրություն։ Այս գրությամբ, որպես կանոն, տպվում են բանաստեղծական ժողովածուները, կրոնական ու մանկական գրքերը, եբրայերեն լեզվի ուսումնական ձեռնարկներն ու բառարանները։ Այդուհանդերձ, տեքստերի մեծ մասը ձայնանիշեր չունի, իսկ այսպիսի գրությունը կոչվում է չձայնավորված։
 
=== Տառերի անուններն ու արտասանությունը ===
 
Ստորև բերված աղյուսակում ներկայացվում են տառերի անվանումները`անվանումները՝ ըստ արդի եբրայերենում ընդունված արտասանության (թեև հին եբրայերենում տառերի անվանումներն էապես չեն տարբերվում արդի եբրայերենում ընդունված ձևերից), ինչպես նաև տառերի արտասանությունը հին եբրայերենում և արդի եբրայերենում։ Աղյուսակից հետո բերված են ծանոթագրություններ, որոնցում բացատրվում են տառերի արտասանական առանձնահատկությունները հին եբրայերենում։