«Բաղդասար Արզումանյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
տեղեկաքարտ
չ clean up, փոխարինվեց: ` → ՝ (4) oգտվելով ԱՎԲ
Տող 18.
'''Բաղդասար Արզումանյան''', հայ ականավոր ճարտարապետ
 
Ծնվել է [[1916]]թ. հունվարի 1-ին, Սիսիանի շրջանի Մազրա (հետագայում`հետագայում՝ Բարձրավան, այժմ`այժմ՝ [[Մուցք]]) գյուղում։ Սովորել է գյուղի դպրոցում, ապա ավարտել Երևանի Ա. Թամանյանի անվան շինարարական տեխնիկումը և աշխատանքի անցել N 3 ճարտարապետական արվեստանոցում (ղեկավարներ`ղեկավարներ՝ Մ. Մազմանյան և Հ. Մարգարյան)։ Ճարտարապետը վախճանվել է 2001թ. նոյեմբերի 19-ին Երևանում։
 
[[1938]]թ. ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը։ Հայրենական պատերազմի հենց սկզբին զորակոչվել է բանակ, եղել հրետանու վաշտի, մարտկոցի հրամանատար, մասնակցել Կալինինի, Բելոռուսիայի, Մերձբալթիկայի ազատագրմանը, Քյոնիգսբերգի գրավմանը, պարգևատրվել մի շարք շքանշաններով, [[1946]]թ. զորացրվել է և շարունակել ուսումը պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետում։
Տող 30.
Բ. Արզումանյանը Մայր Աթոռի զարդը կազմող գեղարվեստական և կիրառական մի շարք հազմագյուտ գործերի հեղինակ է։ Դրանցից հնարավոր չէ առանձնացնել [[Մեսրոպյան ոսկե այբուբենը]], Ոսկե մեծ խաչը, Հայաստանի ոսկե զինանշանները, Մայր տաճարի ոսկե մանրակերտը։ Նրա կողմից են ձևավորվել կաթողիկոսական պանագեները, լանջախաչերը, գավազանները, կաթողիկոսարանի սրահները, հրատարակվաած մի շարք գրքեր, ալբոմներ և այլն։
 
Բ. Արզումանյանի նախագծով են կառուցվել Հայրենական պատերազմում զոհվածների հուշարձանները Սիսիանի Բարձրավան, Գորիսի Վերիշեն գյուղերում, Սամարղանդ քաղաքում, Մ. Մաշտոցի դամբարանը (վերակառուցում), Երևանի կոնյակի գործարանի լցման արտադրամասի նոր մասնաշենքը (որի համար արժանացել է ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի ոսկե մեդալին), Սպիտակի եկեղեցին, Օշականի հայ դպրության թանգարանը, Օդեսայի Ս.Գրիգոր Լուսավորչի եկեղեցին և վերջապես`վերջապես՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի տապանաքարը։<ref>Շ.Բ. Դավթյան «Ականավոր սյունցիներ. Սիսիան», Երևան, «Տնտեսագետ», 1998, էջ 94-95։</ref>
 
Բաղդասար Արզումանյանի նախագծով են կառուցվել նաև.