«Ոտնաման»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 1.
'''Կոշիկ''', մարդու[[մարդ]]ու հագուստի[[հագուստ]]ի մաս, նախատեսված է արտաքին վնասակար ազդեցություններից ոտքերը[[ոտք]]երը պահպանելու համար: Ըստ նշանակման ժամանակակից կոշիկը լինում է կենցաղային (ամենօրյա, տոնական, տնային) և հատուկ (սպորտային[[սպորտ]]ային, օրթոպեդիկ, արտադրական): Կոշիկի հարմարավետությունը որոշվում է նրա ներքին չափսերով և ձևով, որոնց հիմնական բնութագրերն են համարը և լիքությունը: Համարակալման համակարգում որպես համար ընդունվում է կաղապարի հետքի երկարությունը՝ արտահայտված շտիխներով (մեկ շտիխը հավասար է 2/3 սմ-ի): [[ԽՍՀՄ]]-ում ընդունված էր նաև կոշիկի համարակալման համակարգ, որտեղ որպես համար ընդունված է ոտնատակի երկարությունը՝ արտահայտված սմ-ով: Կոշիկից համարներն իրարից տարբերվում են 0,5 սմ-ով: Ըստ խմբերի և համարների կիրառում են կոշիկի հետեյալ ստորաբաժանումը, փափուճներ՝ 9-10 սմ, հուսարիկներ՝ 10,5-13 սմ, փոքրահասակ երեխաների՝[[երեխա]]ների՝ 13,5-16,5 սմ, մանկական՝ 17-19 սմ, դպրոցահասակ աղջիկների՝[[աղջիկ]]ների՝ 19,5-21,5 սմ, աղջիկների՝ 19-21,5 սմ, դպրոցահասակ տղաների՝[[տղա]]ների՝ 19,5-22 սմ, տղաների՝ 22,5- 24,5 սմ, կանանց՝ 21,5-27,5 սմ, տղամարդու՝ 24,5-30,5 սմ: Նույն համարի կոշիկը պետք է ունենա տարբեր լայնական չափսեր, որոնք որոշում են նրա լիքությունը: Կոշիկի կոնստրուկտիվ առանձնահատկությունները որոշվում են ոտնաթաթի անատոմա-ֆիզիոլոգիական առանձնահատկություններով և աշխատանքի բնույթով: Բացի այդ, կաղապարի պատրաստման ժամանակ հաշվի են առնում արտադրական սարքավորման հնարավորությունները, գեղագիտական պահանջները, նորաձևությունը[[նորաձևություն]]ը: Շարժման ժամանակ մարդու ոտնաթաթի երկարությունը մեծանում է 10-12 մմ-ով, ուստի միջատակի երկարությունը վերցնում են ոտնաթաթից երկար (կանանց կենցաղային կոշիկինը՝ 5 մմ-ով, տղամարդու և տղաների կոշիկինը՝ 10 մմ-ով): Մանկական կոշիկի համար հաշվի են առնում նաև ոտնաթաթի տարեկան աճը: Ժամանակակից կոշիկը աչքի է ընկնում ձևերի, նմուշների, վերջնամշակման և դետալների բազմազանությամբ: Կոշիկի երեսի արտաքին դետալների համար օգտագործում են բնական կաշի, տեքստիլ նյութեր և [[արհեստական կաշիներկաշի]]ներ, ժամանակակից կոշիկը պետք է օժտված լինի հիգիենիկ և ֆիզիկական հատկությունների ամբողջականությամբ, բավարարի սանիտարական պահանջները: Ամենօրյա կոշիկը չպետք է սեղմի ոտնաթաթը, քթամասը պետք է համապատասխանի մատների ձևին, ներբանը[[ներբան]]ը լինի ճկուն, կրնկամասը՝[[կրնկամաս]]ը՝ ամուր, նեղացումը թույլատրելի է միայն մատն արմատներից սկսած: Անհարմար կոշիկը մանկական տարիքում խանգարում է ոտնաթաթի նորմալ զարգացմանը (կարող է առաջանալ հարթաթաթություն): Երկարատև հագնելիս նեղ կոշիկը կարող է ձևափոխել ոտնաթաթը, սահմանափակել շարժումները հոդերում, խանգարել [[Արյուն|արյան]] և ավիշի[[ավիշ]]ի շրջանառությանը և այլն: Մեծ կոշիկը առաջացնում է կոշտուկներ[[կոշտուկ]]ներ և տրորվածություն: Առավել հարմար է լայնակրունկ, չափավոր բարձրությամբ (տղամարդկանց համար՝ 2-3 սմ, կանանց համար՝ 2-4 սմ, ցածր և միջին տարիքի դպրոցականների համար՝ 1- 2 սմ, բարձր տարիքի դպրոցականների համար՝ 2-3 սմ) կոշիկը: Կարևոր են կոշիկի ջերմապաշտպան հատկությունները, որոնք տարվա տարբեր եղանակներին[[եղանակ]]ներին ապահովում են ոտնաթաթի նորմալ ջերմաստիճանը[[ջերմաստիճան]]ը: Առավել հիգիենիկ է կաշվե ներբանով կաշվե կոշիկը, քանի որ այն բավականաչափ դիմացկուն է, օդա[[օդ]]ա- և [[գոլորշի|գոլորշա]]- թափանցելի, [[պլաստիկ]]: [[Ձմեռ|Ձմռան]] կամ ցուրտ կլիմայի[[կլիմա]]յի համար նախատեսված կոշիկում օգտագործվում է [[բուրդ]], [[բնական մորթի|բնական]] և [[արհեստական մորթի]], որոշ [[սինթետիկ]] նյութեր և այլն: Ամառային[[Ամառ]]ային կոշիկում պետք է ապահովվի բավարար օդափոխանակություն: Սպորտային[[Սպորտ]]ային կոշիկը պետք է բավարարի առանձնակի պահանջների: Զբոսաշրջիկների[[Զբոսաշրջիկ]]ների, ալպինիստների[[ալպինիստ]]ների կոշիկը պետք է օժտված լինի բարձր ջերմամեկուսիչ և անջրաթափանց հատկություններով, ազատ ձևվածքով: Չմշկորդների[[Չմշկորդ]]ների կոշիկը պետք է լինի թեթև, նեղ ներբանով, ռանտով, գեղասահորդներինը՝[[գեղասահորդ]]ներինը՝ բարձր, թեթև աթլետներինը՝ թեթև, առանց կոշտ կրնկամասերի, քթամասերի, կոպիտ կարերի ու ներքին ծալքերի: Օրթոպեդիկ կոշիկը կիրառվում է բուժական նպատակներով՝ ոտքերի ախտաբանական փոփոխությունների դեպքում: Այն օժանդակում է ստորին ծայրանդամների սկզբնական անկայուն ձևափոխությունների ուղղմանը, կանխարգելում դրանց առաջընթացը և այլն: Արտադրական կոշիկը ծառայում է ոտքերը պրոֆեսիոնալ վնասակարությունից պաշտպանելու համար: Տաք արտադրամասերի աշխատանքային կոշիկը պատրաստվում է հեշտությամբ հանվող, երեսի առաջամասում թեք կտրվածքով ճտքակոշիկների կամ կիսաճտքակոշիկների տեսքով, երեսը՝ ջերմակայուն յուխտից կամ կիրզայից, ներբանը՝ թաղիքե միջատակով ջերմակայուն ռետինից[[ռետին]]ից: Վթարային իրավիճակների դեպքում օգտագործում են ասբեստից պատրաստված հրահեստ աստառով պաշտպանական սրունքակալներ: Ոտքերը խոնավությունից[[խոնավություն]]ից պաշտպանելու համար օգտագործում են ռետինե կամ կաշվե, ցրտից[[ցուրտ|ցրտ]]ից պաշտպանելու համար՝ [[մորթի|մորթե]], թաղիքե[[թաղիք]]ե, բրդե[[Բուրդ|բրդ]]ե կոշիկ: [[Էլեկտրական հոսանքիցհոսանք]]ից պաշտպանելու համար կիրառում են [[դիէլեկտրիկ]] ճտքակոշիկներ կամ երկարաճիտ կրկնակոշիկներ: [[Քիմիական նյութերիցնյութ]]երից պաշտպանելու համար օգտագործում են հատուկ ռետինե[[ռետին]]ե ճտքակոշիկներ, որոնք օգտագործվելուց հետո չեզոքացվում են և լվացվում ջրով: Մեխանիկական վնասվածքներից պաշտպանելու համար կոշիկը պատրաստում են ներքին կամ արտաքին մետաղական[[մետաղ]]ական քթամասերով: [[Ռադիոակտիվ]] նյութերից պաշտպանելու համար օգտագործում են ռետինե ճտքակոշիկներ, ռետինե և պլաստիկ բախիլներ: [[Հայկական լեռնաշխարհիլեռնաշխարհ]]ի հնավայրերում ([[Դավիթ Բեկ]], [[Քաջարան]] և այլն) հայտնաբերված ճտքավոր կոշիկաձև խեցանոթները հիմք են տալիս ենթադրելու, որ կոշիկը գործածվել է դեռևս ուշ [[բրոնզի դարումդար]]ում և [[ուրարտական շրջանումշրջան]]ում: Մատենագրական տեղեկությունների համաձայն ([[Փավստոս Բուզանդ]], [[Մովսես Խորենացի]] և այլն) պարսից և հայ թագավորները[[թագավոր]]ները հագել են զույգ, իսկ նրանց մերձավոր նախարարները՝[[նախարար]]ները՝ մեկական կարմիր կոշիկ, իբրև մեծագույն պատվի նշան: Նման կոշիկ են կրել նաև բյուզանդական սատրապները [[VI-րդ դարումդար]]ում: [[Միջնադարյան ՀայաստանումՀայաստան]]ում հարսները[[հարս]]ները հագել են արծաթապատ[[արծաթ]]ապատ կոշիկներ (հիշատակված է, որ Թալինում[[Թալին]]ում 360 հարսներ [[եկեղեցի]] էին գնում արծաթե կոշիկներ հագած): [[Թովմա ԱրծրունուԱրծրունի|Թովմա Արծրուն]]ու վկայությամբ ([[IX-րդ դարիդար]]ի կես) [[Խութ]] գավառի բնակիչները ձյան վրա քայլելու համար հնարել էին փայտից կոշիկներ: Հայաստանում մինչև [[XX-րդ դարիդար]]ի սկիզբը հագնում էին տնայնագործական եղանակով կարած կամ գործած կոշիկներ: Կոշիկը կարել են հիմնականում կաշվից, գործել՝ մազե, բրդե, բամբակե թելերից: Յուրաքանչյուր գավառ ուներ տղամարդկանց, կանանց և երեխաների հագուստին համապատասխանող կոշիկ: Կանայք և տղամարդիկ հավասարապես հագել են [[չմոշկ]], [[սոլ]], [[կոնտուրա]], [[յամանի]], [[չուստ]], [[բաշմակ]], [[նալիկ]], [[քոշ]], [[մաշիկ]], [[տրեխ]], [[մաս-բաբուճ]], երկարաճիտ և գործած կոշիկներ: Սկսած [[XIX-րդ դարիդար]]ի վերջից, կապված կոշիկի արդյունաբերության արտադրության հետ, տնայնագործական եղանակով պատրաստված կոշիկը աստիճանաբար վերանում է՝ առանձին վայրերում պահպանվելով մինչև [[1950]]-ական թվականներին: «'''Կոշիկ'''» բառը վաղ միջնադարում գործածվել է նաև աշխատավարձի իմաստով:
 
{{ՀՍՀ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ոտնաման» էջից