«Վոլֆրամ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
չ clean up, փոխարինվեց: Եւ → և (4), : → ։ (19), → (3) oգտվելով ԱՎԲ
Տող 2.
[[Պատկեր:Wolframite from Portugal.jpg|մինի|աջից|Վոլֆրամիտ]]
 
'''Վոլֆրամ''', քիմիական տարր է որի նշանն է <big>'''W'''</big> ([[լատիներեն]]՝ Wolframium) և ատոմային թիվը՝ 74:74։
 
Վոլֆրամը գտնվում է 6-րդ խմբի երկրորդական ենթախմբի (Բ-խումբ) և պարբերական համակարգում գրաված դիրքին համապատասխան ունի 6 արժեքական (վալենտային) էլեկտրոն 5d46s2:5d46s2։ Վոլֆրամն առաջացնում է միացություններ +2,+3,+4,+5 և +6 օքսիդացման աստիճաններով, սակայն նրան ավելի բնութագրական է +6 օքսիդացման աստիճանը։
 
== Անունը ==
Ստացել է '''վոլֆրամիտ''' հանքանյութից։ Հայտնի է, որ միջնադարյան Եվրոպայում անագի ստացման միևնույն պայմաններում որոշ դեպքերում անհասկանալի պատճառով անագ չէր ստացվում։ Մետալուրգներն ուշադրություն դարձրին այն փաստին, որ երբ [[անագ]]ի հանքաքարի մեջ հանդիպում էին գորշ կամ դեղնամոխրագույն ծանր քարեր, ապա անագը չէր ստացվում և անցնում էր շլակի փրփրի մեջ։ Ստացվում էր, որ «այդ ծանր քարն ուտում էր անագն այնպես, ինչպես գայլը ոչխարին»:։ Այդ քարիանունը դրեցին «Գայլի փրփուր» ([[լատիներեն]]՝ ''Spuma Lupi'' կամ [[գերմաներեն]] ''Wolf Rahm''):։
 
Ներկայումս [[ԱՄՆ]]-ում, [[Մեծ Բրիտանիա]]յում և [[Ֆրանսիա]]յում վոլֆրամի համար գործածվում է ''Tungsten'' ([[շվեդերեն]]՝ ''Tung Sten'' - ''ծանր քար'') անունը։
== Պատմությունը ==
1781թ. շվեդ նշանավոր քիմիկոս Կարլ Վիլհելմ Շեելեն ազոտաթթվով մշակելով շեելիտ միներալը, ստացավ դեղին, ծանր քար (վոլֆրամի եռօքսիդ):։ 1783թ. իսպանացի քիմիկոսներ Էլհույար եղբայրները հայտարարեցին, որ սաքսոնական վոլֆրամիտ միներալից ստացել են նոր մետաղ:մետաղ։<br />
 
[[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի տարիներին վոլֆրամը քաղաքական գործընթացներում ունեցել է նշանակալի դերակատարություն:դերակատարություն։ Պորտուգալիան, որպես Եւրոպայումևրոպայում այս տարրի գլխավոր մատակարար, ճնշման տակ էր երկու կողմերից:կողմերից։ Վոլֆրամն այդ ժամանակ ռազմարդյունաբերության կարեւորկարևոր նյութերից էր:էր։
 
== Ֆիզիկական և քիմիական հատկությունները ==
Մաքուր վոլֆրամը բաց մոխրագույն մետաղ է։ Խտությունը 19,3 գ/սմ<sup>3</sup> է:է։
 
Վոլֆրամն ամենադժվարահալ մետաղն է՝ հալվում է 3422°C ջերմաստիճանում, եռման ջերմաստիճանն է 5555°C։
 
Սենյակային ջերմաստիճանում, չոր [[օդ]]ում քիմիապես բավականին պասիվ է, բայց բարձր ջերմաստիճանում՝ 400 – 500°C-ում դանդաղ օքսիդանում է [[Թթվածին|թթվածնով]]:։ [[Ջրածին|Ջրածն]]ի հետ գործնականում չի փոխազդում, նույնիսկ հալման ջերմաստիճանում։ [[Ազոտ]]ի հետ փոխազդում է 2000°C-ից բարձր ջերմաստիճանում։ [[Ածխածին]]ը 1100 – 1200°C-ում փոխազդում է վոլֆրամի հետ՝ առաջացնելով <big>WC</big> և <big>W<sub>2</sub>C</big> միացությունները։ Վոլֆրամը փոխազդում է նաև [[հալոգեններ]]ի, [[Ծծումբ|ծծմբի]] և [[սելեն]]ի հետ։
 
== Իզոտոպները ==
Վոլֆրամն ունի հինգ բնական իզոտոպ՝ <big><sup>180</sup>W</big>(0,120%), <big><sup>182</sup>W</big>(26,498%), <big><sup>183</sup>W</big>(14,314%), <big><sup>184</sup>W</big>(30,640%) և <big><sup>186</sup>W</big>(28,426%)։
 
Այս իզոտոպների կիսատրոհման ժամանակահատվածներն այնքան երկար են, որ կարելի է ասել, որ դրանք կայուն են:են։<big><sup>180</sup>W</big> -ի կիսատրոհման ժամանակամիջոցը՝ T<sub>1/2</sub>-ը (1,8±0.2)×10<sup>18</sup> տարի է, <big><sup>183</sup>W</big>-ինը՝ 8×10<sup>19</sup> տարի, իսկ <big><sup>184</sup>W</big>-ինը՝ 1.8×10<sup>20</sup> տարի է։
 
Հայտնի են նաև վոլֆրամի 30 արհեստական ռադիոակտիվ իզոտոպներ՝ ռադիոնուկլիդներ, որոնց զանգվածային թվերն ընկած են 158-ի և190-ի միջև:միջև։ Նրանցից առավել կայուններն են <big><sup>181</sup>W</big> –ը՝ T<sub>1/2</sub>=120 օր, <big><sup>185</sup>W</big> –ը՝ T<sub>1/2</sub>=78,5 օր և <big><sup>184</sup>W</big> -ը՝ T<sub>1/2</sub>=1 օր։
 
== Կիրառությունը ==
[[Պատկեր:Filament.jpg|մինի|աջից|240px|Շիկացման լամպի շիկացման թելը:]]
* Իր դժվարահալության շնորհիվ վոլֆրամն անփոխարինելի է լուսավորող սարքերի շիկացման թելեր պատրաստելու համար:համար։
* Արգոնային եռակցման համար օգտագործվում են վոլֆրամե էլեկտրոդներ:էլեկտրոդներ։
* Մետաղների եւև ոչ մետաղական նյութերի մեխանիկական մշակման համար (հղկում, ծակում, տաշում) լայնորեն օգտագործվում են վոլֆրամի կարբիդի հիման վրա ստեղծված պինդ համաձուլվածքները:համաձուլվածքները։
 
== Վոլֆրամի պաշարները և ստացումը ==
Վոլֆրամի միացությունները բնության մեջ բավականին քիչ են տարածված։ ԵրկրակեղեւումԵրկրակեղևում նրա պարունակությունը կազմում է 0,0013%։
Վոլֆրամի ընդհանուր համաշխարհային պահուստային քանակը կազմում է 7,5 մլն տոննա։ Վոլֆրամի մեծ պաշարներ կան [[Ղազախստան]]ում, [[Չինաստան]]ում, [[Կանադա]]յում, [[Ռուսաստան]]ում, [[ԱՄՆ]]-ում, [[Բոլիվիա]]յում, [[Պորտուգալիա]]յում և [[Հարավային Կորեա]]յում:յում։
 
Վոլֆրամի հանքեր կան նաև Հայաստանում:Հայաստանում։
 
=== Հանքանյութերը ===
Տող 65.
Աշխարհում տարեկան արտադրվում է 20 հազար տոննա վոլֆրամ։
=== Շուկայական գները ===
2010թ. ավարտին 99 % մաքրության մետաղական վոլֆրամի կիլոգրամի գինը կազմել է մոտավորապես 40-42 ԱՄՆ դոլլար, 2011թ. մայիսին՝ 53-55 ԱՄՆ դոլլար:դոլլար։
 
== Տե՛ս նաև ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Վոլֆրամ» էջից