«Ալյումին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ clean up, փոխարինվեց: : → ։ (5) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Al-TableImage.png|մինի|Ալյումին]]
 
'''Ալյումին''' ([[Լատիներեն|լատ.]] '''Aluminium'''), քիմիական նշանը՝ '''Al''' (կարդացվում է՝ «ալյումին»), ատոմային թիվը 13 է, ատոմային զանգվածը՝ 26.98154:98154։ Բնական ալյումինը բաղկացած է <sup>27</sup>Al մեկ [[նուկլիդ]]ից:ից։ Արտաքին էլեկտրական շերտի դասավորվածությունն է 3s<sup>2</sup>p<sup>1</sup>։ Գործնականում բոլոր միացություններում օքսիդացման աստիճանը +3 է (եռավալենտ)։ Ալյումինի նեյտրալ ատոմի շառավիղը 0.143 նմ է, իսկ Al<sup>3+</sup> իոնինը՝ 0.057 նմ։ Ալյումին պարզ նյութը փափուկ, թեթև արծաթասպիտակավուն երանգով մետաղ է։
 
[[Պատկեր:aluminium.jpg|աջից]]
== Հայտնագործումը ==
 
Լատինական ''aluminium''-ը գալիս է նույն լատիներեն ''alumen'' բառից, որը նշանակում է պաղլեղ (квасцы – ալյումինի և [[կալիում]]ի սուլֆատ՝ KAl(SO<sub>4</sub>)<sub>2</sub>.12H<sub>2</sub>O), որը վաղուց օգտագործվել է կաշվի մշակման ժամանակ և ինչպես կպցնող միջոց։ Քիմիական բարձր ակտիվության պատճառով մաքուր ալյումինի հայտնագործումն ու ստացումը ձգվել է համարյա 100 տարի։ Եզրակացությունն այն մասին, որ պաղլեղից կարելի է ստանալ «հող» (դժվարահալ նյութ, ժամանակակից՝ ալյումինի օքսիդ) եկել է դեռ 1754 թվականից՝ [[Գերմանիա|գերմանացի]] քիմիկոս Ա. Մարգգրաֆից։ Ավելի ուշ պարզվեց, որ հենց այդպիսի «հող» կարելի է ստանալ կավից, և այն սկսեցին անվանել կավահող։ Ստանալ մետաղական ալյումին կարողացավ ստանալ [[դանիա]]ցի ֆիզիկոս [[Հանս Քրիստյան Էսթրեդ|Հ. Ք. Էսթրեդը]]:։ Նա ալյումինի քլորիդի (AlCl<sub>3</sub>, որը կարելի էր ստանալ կավահողից) վրա ազդեց կալիումի ամալգամայով (սնդկահալվածքով՝ հալելով կալիումը սնդիկի հետ)։
Միայն քառորդ դար հետո այս մեթոդը հնարավոր եղավ մի քիչ կատարելագործել։ Ֆրանսիացի քիմիկոս Ա. Է. Սենտ-Կլեր Դեվիլը 1854թ. առաջարկեց ալյումին ստանալու համար օգտագործել մետաղական [[նատրիում]] և ստացավ նոր մետաղի առաջին ձուլակտորները։ Այդ ժամանակ ալյումինի գինը շատ բարձր էր, և դրանից պատրաստում էին թանկարժեք զարդեր։
 
Դժվար խառնուրդների հալույթի (որոնք ներառում են ալյումինի օքսիդ, ֆտորիդ և այլ [[նյութեր]]) էլեկտրոլիզի միջոցով ալյումինի արտադրության գործարանային տարբերակն իրարից անկախ մշակել են Պ. Էրուն ([[Ֆրանսիա]]) և Չ. Հոլլը ([[ԱՄՆ]]) 1888թ.:։ Ալյումինի արտադրությունը կապված էր էլեկտրաէներգիայի մեծ ծախսերի հետ, այդ պատճառով մեծ մասշտաբներով այն սկսեցին ստանալ միայն 20-րդ դարում։
 
== Քիմիական հատկությունները ==
Տող 44.
 
== Բնության մեջ տարածվածությունը ==
Բնության մեջ տարածվածությունով ալյումինը գրավում է առաջին տեղը մետաղների մեջ և երրորդ տեղը բոլոր տարրերի մեջ ([[թթվածին|թթվածնից]] և [[սիլիցիում]]ից հետո), այն զբաղեցնում է երկրակեղևի զանգվածի 8.8%-ը։ Ալյումինը մտնում է ահռելի քանակությամբ հանքանյութերի բաղադրության մեջ, գլխավորությամբ ալյումոսիլիկատների և լեռնային [[ապարներ]]ի:ի։ Ալյումինի միացություններ պարունակում են գրանիտները, բազալտները, կավը, դաշտային սպաթը և այլն։ Բայց ահա պարադոքս. չնայած նրան, որ ալյումինը պարունակվում է շատ մեծ քանակությամբ հանքանյութերում և ապարներում, բոքսիտներով հարուստ տեղանքները, որոնք հանդիսանում են ալյումինի գործարանային ստացման հիմնական հումք, բավականին հազվադեպ են հանդիպում։ Միկրոէլեմենտների տեսքով ալյումինը առկա է կենդանիների և բույսերի հյուսվածքներում։
 
{{Փոքր պարբերական աղյուսակ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ալյումին» էջից