«Օթելլո (ողբերգություն)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: |thumb → |մինի oգտվելով ԱՎԲ
չ →‎Սյուժե: clean up, փոխարինվեց: ` → ՝ (3) oգտվելով ԱՎԲ
Տող 33.
Դրանից հետո Օթելլոն իր հավատարիմների հետ պատերազմի է ուղևորվում։ Նրա հետ է մեկնում նաև Դեզդեմոնան։
 
Կիպրոսում, որտեղ ընթանում էր պատերազմը, Օթելլոն և Դեզդեմոնան որոշում են ամուսնանալ եկեղեցով։ Այդպես էլ անում են։ Ամբողջ իրիկուն Օթելլոյի դղյակում խնջույք էր։ Ներկա էին բոլոր բարեկամները, ընկերները, նույնիսկ հասարակ մարդիկ։ Յագոն իր հերթական պլաններն էր մշակում։ Նա ցանկանում էր խռովության միջոցով սպանել Օթելլոյին, հետո գրավել նրա ողջ հարստությունը։ Իսկ Ռոդրիգոն, որ երազում էր միայն Դեզդեմոնայի մասին, խորամանկ Յագոյի ձեռքին գործիք է դառնում։ Յագոն իր նպատակին հասնելու համար նախ որոշում է այնպես անել, որ Կասսիոն`Կասսիոն՝ Օթելլոյի տեղակալը, կորցնի վստահությունը իր տիրոջ մոտ։ Ռոդրիգոն, Յագոյի թելադրանքով, խնջույքի ժամանակ կարողանում է դիտավորյալ կռվել հարբած Կասսիոյի հետ և անմեղ ձևանալ, իսկ Օթելլոն մեղադրում է Կասսիոյին, պաշտոնազրկում և այլևս նույնիսկ տեսնել չէր ուզում։
Այդ դեպքից հետո խարդախ Յագոն Կասսիոյին խորհուրդ է տալիս բարեհոգի Դեզդեմոնեյի միջոցով վերադարձնել իր պաշտոնը։ Կասսիոն այդպես էլ անում է. խնդրում է Դեզդեմոնեյին բարեխոսել իրեն ամուսնու առաջ։
Խնջույքից հետո Դեզդեմոնեն խնդրում է ամուսնուն, որպեսզի նա ների անմեղ Կասսիոյին։ Իսկ Յագոն շարունակում է գործել։ Նրա մյուս քայլը Օթելլոյին և Դեզդեմոնային կռվացնելն էր։ Յագոն գալիս է մավրի մոտ և սկսում ստեր դուրս տալ։ Նա ասում է, որ Դեզդեմոնան դավաճանում է Օթելլոյին Կասսիոյի հետ։ Յագոն ամեն կերպ համոզում է տիրոջը։ Օթելլոն լիովին համոզված չէր, սակայն կասկածանքները սկսում են տանջել նրան։ Դրանից հետո Յագոն կարողանում է իր կնոջ`կնոջ՝ էմիլիայի միջոցով ձեռք բերել Դեզդեմոնայի թաշկինակը, որը նրան Օթելլոն էր նվիրել։ Նա այդ թաշկինակը գցում է Կասսիոյի տան մեջ։ Երբ Յագոն դարձյալ սկսում է համոզել մավրին, որ Դեզդեմոնան դավաճանում է իրեն, Օթելլոն հրամայում է Յագոյին և Ռոդրիգոյին սպանել Կասսիոյին, իսկ ինքը որոշում է սպանել դավաճան կնոջը քնած ժամանակ, որին այդքան սիրում ու վստահում էր։ Այդ խավար նույն գիշերը, երբ Կասսիոն վերադառնում էր իր սիրուհի, վատահամբավ Բիանքայի մոտից, Յագոն և Ռոդրիգոն հարձակվում են նրա վրա։ Կասսիոն կարողանում է վիրավորել Ռոդրիգոյին։ Սակայն դա Յագոյին ձեռնտու չէր. նա վիրավորում է Կասսիոյի ոտքը և փախչում։ Այդ պահին գալիս են Լոդովիկոն և Գրացիանոն, որոնք օգնություն են կանչում և կատարվածը մեկնաբանում որպես մահափորձ Կասսիոյի դեմ, ով արդեն նշանակվել էր Օթեելոյի պաշտոնին։
 
Օթելլոն խանդի տեսարաններ է սարքում, երբ Դեզդեմոնեն պառկում է մահճակալին։ Հետո հարձակվում անմեղ կնոջ վրա և սկսում խեղդել նրան։ Բայց հետո տեսնում է թե ինչպես է տանջվում Դեզդեմոնան և միանգամից դանակահարում նրան։ Գոռոցները լսելով ներս են մտնում ծառաները, ոստիկանները, Յագոյի կին Էմիլիյան։ Այդ պահին բերում են վիրավոր Կասսիոյին, գալիս են Յագոն և Լոդովիկոն, Գրացիանոն և ուրիշներ։ Յագոյի կինը սկսում է գոչել բոլորի մոտ, որ այս ամենում միայն Յագոն է մեղավոր, և ամեն ինչը նա է կազմակերպել։ Յագոն զայրանում է և դանակահարում է կնոջը։ Սակայն նրան արագ ձերբակալում են։ Օթելլոն հասկանում է, որ ինքը ստորաբար խաբվել է իր «հավատարիմ» դրոշակրի`դրոշակրի՝ Յագոյի կողմից ու իզուր է սպանել իր անմեղ կնոջը։ Վշտից նա դանակահարում է ինքն իրեն։ Յագոյին ուղարկում են մահապատժի։
 
== Գործող դեմքեր ==