«Քսենոփոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: |thumb → |մինի (3), |Right → |աջից, |left → |ձախից oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: ` → ՝ (6) oգտվելով ԱՎԲ
Տող 6.
 
[[Պատկեր:Raffael 069.jpg|մինի|ձախից|Սոկրատեսը և երիտասարդ Քսենոֆոնը (հատված [[Ռաֆայել Սանտի|Ռաֆայելի]] «Աթենական դպրոց» որմնանկարից )]]
Քսենոփոնի ծննդյան ճշգրիտ թվականն անհայտ է, գիտնականների մեծամասնության կարծիքով նա ծնվել է մ.թ.ա. 431 թ. [[Աթենք]]ի մոտ գտնվող մի փոքր քաղաքում։ Սերվել է ազնվական ընտանիքից։ Երիտասարդ տարիներին նա մասնակցել է [[Կյուրոս Կրտսեր]] կողմից իր ավագ եղբայր`եղբայր՝ [[Աքեմենյան պետություն|Աքեմենյան Պարսկաստան]]ի թագավոր [[Արտաքսերքսես II|Արտաքսերքսես Երկրորդ]]ի դեմ կատարած արշավանքին, որը տեղի է ունեցել մ.թ.ա. 401-400 թթ.։ Քսենոփոնը գրում է, որ երբ խորհուրդ է հարցրել [[Սոկրատես]]ից, արդյոք արժե ընդունել Կյուրոսի առաջարկությունը և մասնակցել այդ արշավանքին, Սոկրատեսը նրան խորհուրդ է տվել գնալ մի դելֆյան իմաստունի մոտ, իսկ վերջինս էլ նրան տվել է հետևյալ պատասխանը.
{{քաղվածք||Ընտրի´ր. թե որ աստծուն ես ուզում աղոթել, և զոհաբերություն արա այն բանի համար, որ նա հաջողությամբ ավարտի իր նպատակադրած արշավանքը։}}
 
== Աշխատություններ ==
Քսենոփոնն առավելապես հայտնի է իր «Անաբասիս» աշխատությամբ, որտեղ շարադրել է 10 հազար հույների մասնակցությունը Կյուրոս Կրտսերի արշավանքին և նահանջը [[Հայաստան]]ի վրայով դեպի [[Սև ծով]]։ Անաբասիսում հարուստ նյութ կա մ.թ.ա. 5-4-րդ դարերի Հայաստանի քաղաքական-տնտեսական կյանքի մասին։
Քսենոֆոնը, լինելով [[Փուկիդիդես]]ի երկրպագու, հանձն առավ շարունակել նրա`նրա՝ Պելոպոնեսյան պատերազմին նվիրված անավարտ «Պատմությունը»։ Քսենոֆոնը այդ կատարեց «Հունաստանի պատմություն»-ում`ում՝ «Հելլենականք» աշխատության մեջ, որն ունի պատմական մեծ նշանակություն։ Այս աշխատությունը իրենից ներկայացնում է Պելոպոնեսյան պատերազմի մասին Փուկիդիիդեսի «Պատմություն» անավարտ աշխատության շարունակությունը և սկսվում է «Այս դեպքերից հետո» բառերով։ Երկը ներկայացնում է Պելոպոնեսյան պատերազմի վերջին 7 տարիները։ Այն բաղկացած է յոթ գրքից ու սկսվում է մ.թ.ա. 411 թ. դեպքերի շարադրությամբ և ավարտվում է մ.թ.ա. 362 թ. [[Մանտինեայի ճակատամարտ|Մանտինեայի մոտ տեղի ունեցած ճակատամարտով]], երբ բեովտացիների ու նրանց դաշնակիցների զորքերը ջախջախեցին սպարտացիներին։
 
Գրել է նաև «Հիշողություններ Սոկրատեսի մասին» երկը, որտեղ շարադրել է Սոկրատեսի փիլիսոփայական հայացքները`հայացքները՝ իր պատկերացմամբ, «Խնջույք» գործը`գործը՝ իբրև նախորդի լրացում, «Սոկրատեսի պաշտպանականը» փիլիսոփայական ուսումնասիրությունը, ինչպես նաև տնտեսական քաղաքական և գործնական բնույթի այլ գործեր։
Քսենոփոնը մեծապես սիրում էր իր հայրենի Աթենքը, սակայն չէր ընդունում նրա քաղաքական կարգը, որի պատճառով շատերը կարծում էին, որ նա օլիգարխ է։ Ավելի ուշ Քսենոֆոնն արտաքսվել է Աթենքից, հավանաբար այն պատճառով, որ մասնակցել էր սպարտացի թագավոր Ագեսիլայոս Երկրորդի`Երկրորդի՝ Կոռոնեայում Աթենքի դեմ կատարած արշավանքին։ Քսենոփոնի մահվան թվականը և վայրը ստույգ հայտնի չէ։ Նա մահացել է կա´մ Կորնթոսում, կա´մ Աթենքում։ Ընդունված է, որ նա մահացել է մ.թ.ա. 354 կամ 355 թվականին։
 
Քսենոֆոնը նաև գրել է տարբեր թեմաներով մի շարք մանր գործեր («Լակեդեմոնյան պոլիտեա», «Տնտեսության մասին», «Սոկրատական աշխատություններ»)։ Քսենոփոնի աշխատությունները, հատկապես «Անաբասիսը», առավելապես ընթերցվում են հունարենի սկսնակ ուսումնասիրողների կողմից։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Քսենոփոն» էջից