«Տիմոթեոս Կուզ»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up, փոխարինվեց: : → ։ (2) oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: բ: → բ։, ը: → ը։ (8), լ: → լ։, մ: → մ։ (2), ն: → ն։ (4), վ: → վ։, ց: → ց։ (2), ք: → ք։, ): → )։ oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: : → ։ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Տիմոթեոս Կուզ''' (''Էլուրոս, Ալեքսանդրացի'', IV դ. վերջ – 477), V դարի [[հույն]] հակաքաղկեդոնիկ աստվածաբան, [[Ալեքսանդրիա]]յի պատրիարք ([[457]]–[[460]], [[476]]–[[477]])։ V դ. եկեղեցական կյանքի և աստվածաբանական մտքի նշանավոր դեմքերից, Ալեքսանդրյան աստվածաբանական դպրոցի ամենահայտնի ներկայացուցիչներից։ Եղել է [[Նեստորականություն|հականեստորական]] և [[Քաղկեդոնականություն|հակաքաղկեդոնական]] պայքարի ղեկավարներից, Ալեքսանդրիայի պատրիարքներ [[Կյուրեղ Ալեքսանդրացի|Կյուրեղ Ալեքսանդրացու]] և [[Դիոսկորոս]]ի զինակիցը։ 460-ին զրկվել է պատրիարքական աթոռից և իր եղբոր հետ աքսորվել նախ Գանգրա, ապա՝ [[Քերսոն]]:։
 
Իր աշխատությունների մեծ մասը գրել է աքսորավայրում։ Մեզ է հասել դրանց շատ քիչ մասը, հիմնականում հատվածներ երկերից՝ հայերեն, ասորերեն և ղպտերեն թարգմանությամբ։ Ենթադրվում է, որ հունարեն բնագրերը ոչնչացրել են քաղկեդոնականները։ Տիմոթեոս Կուզի ամենահայտնի և ամբողջական պահպանված աշխատությունը «Հակաճառութիւն առ սահմանեալսն ի ժողովոյն Քաղկեդովնի» երկն է, որը մեզ է հասել միայն հայերեն թարգմանությամբ և ասորերեն համառոտված, փոփոխված տարբերակով։ «Հակաճառութիւնը» V դ. ներքրիստոնեական դավանաբանական պայքարի ամենահիմնական աղբյուրներից է, որն արտահայտում է արևելյան ուղղափառության հոգևոր կենտրոնի՝ Ալեքսանդրիայի և նրա աստվածաբանական դպրոցի պաշտոնական գաղափարախոսությունը։ Գործը հայ թարգմանչական գրականության ամենաարժեքավոր երկերից է, որը մեծ ազդեցություն է ունեցել հայ դավանաբանական գրականության վրա, օրինակ եղել հայ դավանաբանների համար և կարևոր դեր խաղացել Քաղկեդոնի ժողովի նկատմամբ Հայ եկեղեցու դիրքորոշման հստակեցման և իր դավանության պաշտպանության գործում։ «Հակաճառութեան» նմանողությամբ հետագայում կազմվել են «[[Կնիք հավատո]]» (VII դ.) և [[Վարդան Այգեկցի|Վարդան Այգեկցու]] «Արմատ հավատո» (XIII դ.) դավանաբանական ժողովածուները։
Տող 15.
 
== Աղբյուր ==
* «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002:2002։
 
{{ՔՀՀ}}
303 639

edits