«Վիեննայի վեհաժողով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: |thumb → |մինի oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: ` → ՝ oգտվելով ԱՎԲ
Տող 6.
[[1814]]-[[1815]] թվականներին [[Ավստրիա]]յի մայրաքաղաք [[Վիեննա]]յում [[Նապոլեոն Բոնապարտ|Նապոլեոնին]] հաղթած պետությունների ղեկավարները հրավիրեցին վեհաժողով։ Նպատակն էր ոչ միայն հաշտություն կնքել պարտված [[Ֆրանսիա]]յի հետ, այլև [[Եվրոպա]]յում հաստատել «կայուն խաղաղություն»։ Բոլորը խոսում էին «արդարության և խախտված օրինականության» վերականգնման մասին։
 
Բանակցությունները հաճախ ընդհատվում էին պարահանդեսներով, ներկայացումներով, որսով։ «''Պարող վեհաժողով''»`՝ այդպես է այն մնացել բոլորի հիշողության մեջ։ Պայմանագրերը մշակվում էին առանձին աշխատանքային խմբերում։
 
Վեհաժողովին մասնակցող յուրաքանչյուր երկիր հետամուտ էր իր շահերին։ [[Ռուսաստան]]ը, [[Անգլիա]]ն, [[Ավստրիա]]ն և [[Գերմանիա|Պրուսիա]]ն վերաձևեցին [[Եվրոպա]]յի պետական սահմանները՝ հաշվի չառնելով այլ ազգերի՝ սեփական պետություն ունենալու իրավունքը։ Այսպես, Նապոլեոնի ստեղծած [[Վարշավա]]յի դքսությունը լուծարվեց։ Լեհական հողերն անցան [[Ռուսաստան]]ին։ Պահպանվեց [[Իտալիա]]յի և [[Գերմանիա]]յի մասնատվածությունը։ [[Անգլիա]]ն ստացավ [[Մալթա]] կղզին և հոլանդական մի շարք գաղութներ։