«Վարք Մաշտոցի»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 3 բայտ ,  6 տարի առաջ
չ
clean up, փոխարինվեց: : → ։, ` → ՝ (2) oգտվելով ԱՎԲ
չ (clean up, replaced: → , է: → է։, բ: → բ։ (2), ը: → ը։ (4), ծ: → ծ։, կ: → կ։, մ: → մ։ (2), ն: → ն։ (4), վ: → վ։ (2), տ: → տ։, ր: → ր։ (4), ց: → ց։, oգտվելով [[Վիքիպեդիա:Ավտո...)
չ (clean up, փոխարինվեց: : → ։, ` → ՝ (2) oգտվելով ԱՎԲ)
Համաձայն ժամանակակից ուսումնասիրողների՝ «Վարք Մաշտոցը» գրվել է մոտավորապես [[443]]-[[450]] թթ. ընթացքում։ Երկի գրության թվականը որոշելու համար հայագետներին հիմք է տվել այն հանգամանքը, որ Կորյունի երկում չկա որևէ հիշատակում կամ ակնարկ 450-451 թթ. [[Վարդանանց պատերազմ]]ի մասին, իսկ [[Վասակ Սյունի]]ն ներկայացված է դրական գույներով։
 
«Վարք Մաշտոցում» զետեղված տեղեկությունների համաձայն՝ Կորյունը անձամբ մասնակցել է Մաշտոցի ու Սահակի գործերին իբրև արբանյակ (կրտսեր գործակից)։ Իր երկում նա նաև նշում է, որ մի քանի եղբայրների (հոգևորականների) հետ մեկնել է [[Կ.Պոլիս]], որտեղ միացել է [[Եզնիկ Կողբացի|Եզնիկ Կողբացուն]] և զբաղվել թարգմանություններով։ Մեզ հայտնի է որ Կորյունը մանկուց սովորել է Եզնիկ Կողբացու հետ։ Կորյունը Կ.Պոլսում սովորում էր այնպիսի ժամանակ, երբ հուզվում էին աստվածաբանական վեճերը, երբ տեղի ունեցավ [[Եփեսոսի Գ տիեզերական ժողով|Եփեսոսի 3-րդ տիեզերական ժողով]]ը որը ուղղված էր [[նեստորականություն|նեստորականության]] դեմ։ 431 թ. Կորյունը վերադարձել է`է՝ իր հետ բերելով Եփեսոսի ժողովի կանոնները։ Ենթադրվում է, որ Կորյունը իբրև վարդապետ պետք է ուսուցչություն նաև քարոզչություն տաներ, ինչպես նաև կատարեր թարգմանություններ։
 
Իր երկում Կորյունը հարց է տալիս, թե արդյոք կարելի է նշանավոր մարդկանց վարքը գրել, ապա ավելացնում է, որ պետք է գրել որպեսզի այն օրինակ ծառայի սերունդների համար։ Կորյունը մեծարում է Մաշտոցին, գրում է որ նա հետևում էր առաքյալներին՝ անգամ [[Քրիստոս]]ին:ին։ Սակայն Մաշտոցը ուներ հակառակորդներ, դրանք [[ասորի]] հոգևորականներն էին, որոնք մինչ հայ գրերի գյուտը եկեղեցիներում քարոզում էին ասորերեն լեզվով՝ վայելելով պարսից արքաների հովանավորությունը։ Այն փաստը, որ Մաշտոցն ու Սահակը ստեղծեցին հայերեն գիրը՝ սկզբնավորելով հայատառ գրականությունը, հարվածում էր ասորի հոգևորականներին, նրանց զրկում քարոզչական մենաշնորհնից։
 
Կորյունը շեշտում է Մաշտոցի որպես կրոնավորի վաստակը`վաստակը՝ ջանալով այդպիսով լռեցնել նրա հակառակորդներին, միաժամանակ, որպեսզի չզայրացնի այդ ժամանակ Հայաստանում ազդեցիկ դիրք զբաղեցնող ասորի եկեղեցականներին ՝ նա ոչ մի խոսք չի ասում նրանց քարոզչության մասին։ Կորյունը պատմում է որ [[Եդեսիա]]յի և [[Ամիդ]]ի ասորի եպիսկոպոսները մեծ սիրով ու հաճությամբ են ընդունել Մաշտոցին, և նա մեկնել է այն քաղաքները հայերեն գրեր հնարելու համար։ Սրանով Կորյունը կամենում է ասել որ Հայաստանի ասորի հոգևորականները պետք է հետևեն այդ մարդկանց օրինակին։ Կորյունը գրում է, որ Սահակն ու Մաշտոցը իրավունք ունեին թարգմանել [[Աստվածաշունչ]]ը, քանի որ դրանց այդ բանը անել է հրամայել Աստված։
 
Կորյունը նաև եկեղեցական գործիչ էր և կողմնակից քրիստոնեության նախնավանդ և անաղարտ պաշտամունքին։ Կորյունի երկը ունի հակա-ասորական կնիք՝ նեստորականության հանդեպ խորշանք։ Նա մասնակցել է ճշմարտության որոնումներին, և ընկերներին հետ միասին հիմ է դրել հայոց դավանաբանությանը։ Ըստ Կորյունի Մաշտոցը անսպառ եռանդի տեր մարդ էր, շնորհազարդ և ազդեցիկ անձ, որը հոգացու էր ամբողջ հայության՝ այլև հարևան ժողովուրդների մասին։
274 415

edits