«Վարդան Արևելցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Գարդմանցիներ ՀոթՔաթ գործիքով
չ →‎Աստվածաբանական երկեր: clean up, փոխարինվեց: ` → ՝ oգտվելով ԱՎԲ
Տող 11.
Վարդան Արևելցու բազմաթիվ և բազմաբնույթ ճառերում, խրատներում, ներբողներում ու թղթերում արծարծվում են աստվածաբան. խնդիրներ, ծիսական հարցեր, փառաբանվում են Հայ եկեղեցու սուրբերը («Ճառ ի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Հայաստան աշխարհիս», «Յայտարարութիւն բանից յերիցս երանեալ հոգին մեր ի Ս. Հայրապետն Յովհան Աւձնեցին», «Թուղթ առ Հայոց կաթողիկոսն Կոստանդին» և այլն)։
 
Վարդան Արևելցին մեծ ուշադրություն է դարձրել երաժշտության տեսության և գեղագիտության հարցերին, անդրադարձել ձայնեղանակների մասին ուսմունքին, երաժշտության զգայական մեծ ազդեցությանը։ Նա հայտնի է նաև որպես բեղուն շարականագիր`շարականագիր՝ հեղինակել է Շարակնոցում Աստվածածնի ծննդյան առաջին կանոնը («Որ նախիմաց իմաստութեամբ»), տասներկու առաքյալների օրհնությունը («Ի յանսահման ծովէն») և ս. Թարգմանչաց կանոնի օրհնության երկու պատկերները («Որք զարդարեցին» և «Որ թագաւորաց»)։
 
Վարդան Արևելցու աստվածաբանական երկասիրություններից առանձնանում է «Լուծմունք ի Ս. Գրոց» ժողովածուն՝ գրված Հեթում Ա թագավորի պատվերով (հայտնի է նաև «Ժղլանք» անունով)։ Այն կազմված է բազմաբնույթ նյութերից, շարադրված է դյուրըմբռնելի միջին հայերենով, ունի հանրագիտարանային բնույթ, եղել է միջնադարյան Հայաստանի ամենատարածված գրքերից մեկը։