«Սուֆիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: → (13) oգտվելով ԱՎԲ
Տող 3.
Ծագել է VIII դարում [[Արաբական խալիֆայություն|Արաբական խալիֆայության]] մշակութային կենտրոններում ([[Բաղդադ]], [[Բասրա]], [[Քուֆա]])։ Վաղ շրջանի սուֆիզմին (VIII —XI դդ.) բնորոշ է պանթեիզմը, որի տարրերը պահպանվեցին նաև հետագայում։ Սուֆիզմը կրել է [[Բուդդայականություն|բուդդայականության]], [[նեոպլատոնականություն|նեոպլատոնականության]], [[Քրիստոնեություն|քրիստոնեության]] և [[Զրադաշտականություն|զրադաշտականության]] ազդեցությունը։
 
IX դարում, շնորհիվ Զու-ն-Նուն ալ Միսրիի, Աբու Աբդալլահ ալ Մուխասիբիի, Ջունայդի, մշակվել են սուֆիզմի գաղափարախոսության հիմնական կատեգորիաները։ Ըստ սուֆիզմի, աստված ողջ գոյություն ունեցողի սկզբնապատճառն է, սակայն աստված վեր չէ իր ստեղծածից, աշխարհը աստծու էմանացիայի արդյունքն է, աստծու էությունը թափանցել է բոլոր իրերի մեջ և արտահայտվում է դրանց մեջ տարբեր ձևերով ու տարբեր պայմաններում, սրանով են բացատրվում իրերի միջև առկա տարբերությունները, չնայած դրանց նախնական միասնությանը։
 
Սուֆիզմում հիմնականը աստծու միստիկական ճանաչողության գաղափարն է։ Աստվածն այն ամբողջականությունն է (քուլլ), որից առանձնացել են բոլոր մնացած մասերը (ջուզ)։ Մասերը ձգտում են վերամիավորվել ամբողջականի հետ։ Մարդը կարող է հասնել վերամիավորման՝ ձուլվել աստծու հետ, միայն ինքնակատարելագործման ճանապարհն (տարիկա) անցնելով։ Նորադարձը (մուրիդ) տարիկան անցնում է հոգևոր ուսուցչի (մուրշիդ, փիր) ղեկավարությամբ։ Տարիկան ունի կանգառներ (մակամ)։ Սուֆիզմի տարբեր հոսանքներում մակամների թիվը փոփոխական է, դրանցից կարևորագույններն են ապաշխարանքը, ճգնավորությունը, աղքատությունը, բարեպաշտությունը, համբերատարությունը, ապավինությունը և զոհությունը։
 
Աստծուն միաձուլվելու գերագույն միստիկական հափշտակության վիճակը, որին ձգտում են սուֆիները, կոչվում է հալ, որն ունի տարբեր ձևեր և աստիճաններ։ Ըստ Աբու Նասր Սարրաջի, դրանք տասն են (խորհրդածություն, մերձավորություն, սեր, վախ, հույս, կիրք, մտերմություն, համոզվածություն, հայեցողություն և արժանահավատություն)։ Սուֆիների կարծիքով, մարդն ի վիճակի է ձեռք բերել մակամները սեփական ջանքերով, իսկ հալերը նրան շնորհում է աստվածը։ Ամբողջ տարիկան անցած սուֆին հասնում է իր անձի լիակատար ոչնչացմանը (ֆանա) և, լիովին լուծվելով աստծու էության մեջ, հասնում իր գլխավոր նպատակին՝ բացարձակ ճշմարտությանը։
 
Սուֆիզմը քաղաքի բնակչության միջին և չքավոր շերտերի գաղափարախոսությունն էր, այն հակադրվում էր ուղղափառ իսլամին, կոչ անում հրաժարվել կեղծ բարեպաշտությունից, ծեսերի և արարողությունների ձևական կատարումից՝ մարդու գործունեության և հավատի գլխավոր չափանիշ ընդունելով նրա բարոյական մաքրությունը։ Այդ պատճառով մուսուլմանական ուղղափառ հոգևորականությունը հալածում էր սուֆիզմի կողմնակիցներին։
 
XI դարում, շնորհիվ [[ալ-Ղազալի]]ի գործունեության (ըստ նրա, սուֆիզմը պետք է ամբողջովին հիմնվի [[Ղուրան]]ի և [[սուննա]]յի վրա), սուֆիզմը ձևափոխվեց և համապատասխանեցվեց ուղղափառ իսլամին։ Սկսած XV դարից սուֆիները ստեղծել են բազմաթիվ միաբանություններ, դրանք գլխավորում էին [[շեյխ]]երը (կամ փիրերը), որոնք ունեին անսահմանափակ իշխանություն։ Սուֆիական միաբանություններն ուշ միջնադարում խաղացել են կարևոր քաղաքական դեր։
 
Սուֆիզմը այժմ էլ տարածված է մուսուլմանական աշխարհում։ Այն մեծ ազդեցություն է ունեցել նաև Եվրոպայում։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սուֆիզմ» էջից