«Պատմություն Հայոց (Խորենացի)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ clean up, փոխարինվեց: : → ։ (3), ` → ՝ (12) oգտվելով ԱՎԲ
Տող 4.
 
==Գրելու պայմանները==
Ինչպես հաղորդում է ինքը՝ հեղինակը, «Հայոց պատմությունը» գրվել է իշխան [[Սահակ Բագրատունի|Սահակ Բագրատունու]] խնդրանքով։ Աշխատության սկզբում օգտվելով առիթից`առիթից՝ Խորենացին սուր քննադատության է ենթարկում հայոց հին թագավորներին և իշխանների «անիմաստասեր բարքը», քանի որ նրանք հոգ չեն տարել, որ իրենց ժամանակն ու գործերը գրի առնվեն։ Շարադրանքի ընթացքում պատմիչը հաճախ է խոսքն ուղղում պատվիրատուին, կարևորում նրանից ստացած առաջարկությունները կամ մերժում այս կամ այն ցանկությունը։ Մի տեղ Խորենացին նույնիսկ անթաքույց խստությամբ հանդիմանում է իշխանին պարսկական «անիմաստ ու անճաշակ» առասպելների նկատմամբ ունեցած հետաքրքրասիրության համար։
 
«Հայոց պատմությունը» ընդրգկում է [[հայ|հայ ժողովրդի]] ձևավորումից մինչև [[5-րդ դար]] ընկած պատմությունը և իրենից ներկայացնում է հին հայկական [[առասպել]]ների, հեթանոսական սովորույթների և այլ ժողովուրդների հետ հայերի կապերի մասին նյութերի ամենահարուստ աղբյուրը։
Մովսես Խորենացին «հայոց պատմահայրն» է, «քերթողահայրն» է։ Հայերը նրան տվել են այդ տիտղոսները, քանի որ նա մեզ է հասցրել հայոց ամբողջական պատմությունը`պատմությունը՝ հայոց մեծերի ծննդաբանությունից մինչև իր ապրած ժամանակները։
 
==Կառուցվածքը==
Տող 14.
Առաջին գիրքը կազմված է 32 գլխից, կրում է «Հայոց մեծերի ծննդաբանությունը» վերնագիրը և հիմնականում պանծացնում է հայոց [[Հայկ նահապետ|Հայկ]], [[Արամ թագավոր|Արամ]], [[Արա Գեղեցիկ]] նահապետներին, [[Պարույր Սկայորդի]], [[Երվանդ Սակավակյաց]], [[Տիգրան Մեծ]] թագավորներին։ Սյս անձիք աչքի են ընկել իրենց քաջությամբ, ազատասիրական ոգով, երկիրը շենացնելու, հայության վարկը բարձրացնելու առաքելությամբ։
 
Երկրորդ գիրքը կոչվում է «Միջին պատմություն մեր նախնիների», կազմված է 92 գլխից և ընդգրկում է [[Հայաստան]]ում [[Արշակունի թագավորություն|Արշակունիների թագավորության]] շրջանի պատմությունը`պատմությունը՝ մինչև [[Տրդատ Մեծ]]ի գահակալությունը, երկրում քրիստոնեությունը որպես պետական կրոն ճանաչվելը։
 
«Մեր հայրենիքի պատմության ավարտը» խորագրով վերջին գիրքը կազմված է 68 գլխից և արտացոլում է Տրդատ արքայի մահից հետո Հայաստանի քաղաքական կյանքում աստիճանաբար տեղի ունեցած անկումը`անկումը՝ մինչև ազգային պետականության կորուստը, ինչպես նաև հայ գրերի գյուտը, [[Սահակ Պարթև|Սահակի]] (439թ.) ու [[Մեսրոպ Մաշտոց|Մեսրոպի]] (440թ.) վախճանը։
 
Այս գրքերից յուրաքանչյուրն իր հերթին բաժանվում է մանր գլուխների, որոնք ունեն իրենց վերնագրերը։ «Պատմությունն», այն տեսքով, ինչպես մեզ է հասել, ավարտվում է հայտնի «Ողբ»-ով։ Սակայն Ժ դարի պատմիչ [[Թովմա Արծրունի]]ն վկայում է, որ Խորենացին իր «Պատմության» շարադրանքը հասցրել է մինչև Հռոմեական (Բյուզանդական) [[Զենոն]] կայսեր ժամանակը (474-475թթ., ապա`ապա՝ 475-491թթ.), այսինքն երկն ունեցել է նաև չորրորդ մաս։ «Հայոց պատմության» չորրորդ գրքի գոյության հարցը հանդիսանում է [[Հայագիտություն|հայագիտության]] վիճելի խնդիրներից մեկը։
 
Իր «Պատմություն Հայոց» երկի շարադրանքը Խորենացին սկսել է Արարչագործությամբ և մեր նահապետ Հայկի կողմից աշխարհի պատմության մեջ առաջին անգամ մղված Անկախության պատերազմով և Խոշապի ճակատամարտով (մ.թ.ա. 2492թ. օգոստոսի 11), որով ոչ միայն իր անկախությունը պահպանեց Հայկյան ազգը, այլև '''ազատագրվեց բռնակալ Բելի կողմից ստրկացված ամբողջ մարդկությունը''':։
 
==Բովանդակությունը==
[[Պատկեր:MosesOfChorene Amsterdam1695.png|մինի|Էջ «Հայոց պատմության» 1695թ. Ամստերդամի տպագիր հրատարակությունից]]
Գրքի բովանդակության էական գիծը հայրենասիրությունն է, որը դրսևորվում է որպես պետականության ձգման, «բնիկ տերերի» տիրակալության վերականգնման գաղափարը։ Պատմիչի նպատակն է իր ժամանակակիցների մեջ արթնացնել ազգային, հայրենասիրական ոգի, նրանց մղել ազատագրական սխրանքի։ Խորենացին հայ ժողովրդի ծագումը կապում է աստվածաշնչյան «արդար և կատարյալ» մարդու`մարդու՝ Նոյ նահապետի սերնդի հետ`հետ՝ ապահովելով հայության պատվավոր տեղը աշխարհի հնագույն ժողովուրդների ընտանիքում։
 
Նույն նպատակով պատմիչը հայոց անցյալից ընտրում և ներկայացնում է հատկապես քաջ ու կորովի առաջնորդների։ «Ես սիրում եմ ըստ քաջության այսպես կոչել` Հայկ-Արամ-Տիգրան, -ասում է հեղինակը, -քանզի քաջերի սերունդները քաջերն են, իսկ նրանց միջև եղածներին եվ ինչպես կամենում է`է՝ թող կոչի։»
 
Խորենացու համար ազգի նախահայր Հայկը նախընտրելի հերոս է` իր ազատասիրական ոգով, բռնակալի նկատմամբ դրսևորած անհանդուրժողականությամբ, ըմբոստ խիզախությամբ։ Արամն ընդօրինակելի է հայրենիքի հանդեպ ունեցած նվիրումով, Տիգրանը`Տիգրանը՝ Հայաստանի կորցրած տարածքները հետ գրավելու, ազգային բանակը վերազինելու, երկիրն ամեն տեսակի բարիքներով հարստացնելու վճռականությամբ։ Բնութագրելով Տիգրանին`Տիգրանին՝ պատմիչը չի թաքցնում իր նպատակը. «Եվ ո՞ր իսկական մարդը, որ սիրում է արիության բարքն ու խոհեմությունը, չի ուրախանա նրա հիշատակությամբ և չի ձգտի նրա նման մարդ լինել»:։
 
Խիստ ուշագրավ է այն հանգամանքը, որ քրիստոնյա եպիսկոպոս Խորենացու իդեալականացրած հայ առաջնորդներից ու թագավորներից (Հայկ, Արամ, Տիգրան) ոչ մեկը քրիստոնյա չէ։ Ավելին, Պատմահայրը նշում է, որ այս երեքը արյունով հայ էին։ Այս ամենը խոսում է Խորենացու ազգային ուժեղ զգացումների, վերկրոնական և համազգային դւրքորոշման, ինչպես նաև`նաև՝ հայ քաղաքական մտքի մեջ Խորենացու`Խորենացու՝ որպես ազգայնականության հիմնադրի, բացառիկ դերի մասին։
 
Խորենացին բացառիկ նշանակություն է տալիս պատմագրական երկերի ստեղծմանը։ Այդպիսի գրվածքների ընթերցմամբ «աշխարհում կարգերի գիտություն ենք ձեռք բերում և քաղաքական կարգեր սովորում», ասում է Խորենացին։ Հայոց անցյալի մասին աշխատություններ ստեղծելու անհրաժեշտությունը Խորենացին հիմնավորում է նաև իր հայտնի բացատրությամբ. «Թեպետ մենք փոքր ածու ենք, թվով սահմանափակ և զորությամբ տկար. շատ անգամ օտար թագավորություններից նվաճված, սակայն մեր երկրում էլ քաջության շատ գործեր են կատարվել` գրի ու հիշատակության արժանի...»:։
 
== «Հայոց պատմության» գեղարվեստական արժեքը ==