«Ներսես Ե Աշտարակեցի»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up, փոխարինվեց: ` → ՝ (9) oգտվելով ԱՎԲ
չ (→‎Կենսագրություն: clean up, replaced: ։Ա → ։ Ա oգտվելով ԱՎԲ)
չ (clean up, փոխարինվեց: ` → ՝ (9) oգտվելով ԱՎԲ)
== Կենսագրություն ==
 
Իսկական անունն է Թորոս Հարությունի Շահազիզյան։ Ծնվել է [[1770]] թ-ի [[փետրվարի 13]]-ին [[Աշտարակ]]ում, սովորել է Էջմիածնի ժառանգավորաց դպրոցում և ստացել հոգևոր կոչում։1808 թ. նա դառնում է նորաստեղծ Սինոդի անդամ և ազդեցիկ դիրք գրավում Էջմիածնի հոգևորականության մեջ։ Ապա գործուն մասնակցություն է ունենում 1804-1813 թթ. ռուս-պարսկական և 1806-1812 թթ. ռուս-թուրքական պատերազմներին`պատերազմներին՝ նպաստելով Մայր աթոռի հետ ցարական կառավարության քաղաքական կապերի ամրապնդմանը։
 
[[1814]]-ին Ներսես արքեպիսկոպոսը նշանակվում է Վրաստանի հայության հոգևոր առաջնորդ և տեղափոխվում Թիֆլիս։ Նա ձեռնամուխ է լինում բարեկարգելու իր խնամքին հանձնված թեմը և Թիֆլիսը դարձնելու հայության մտավոր կենտրոն։ Նրա ջանքերով [[1824]] թ. այստեղ բացվում է հայկական դպրոց, որը հետագայում կոչվում է Ներսիսյան։ Նորաբաց դպրոցում հիմնվում է նաև տպարան։ Սկիզբ է առնում հրատարակչական գործը։
Մահացել է [[1857]] թ-ի [[փետրվարի 13]]-ին [[Թիֆլիս]]ում։
 
Էջմիածնում, Ներսես Ե Աշտարակեցի կաթողիկոսի շիրմաքարին փորագրված է`է՝ ''«Պաշտպան հայրենյաց»''։
 
Նրան հաջորդել է [[Մատթեոս Ա Կոնստանդնուպոլսեցի]]ն։
Չբավարարվելով այդ ամենով՝ կազմել է տվել Հայ եկեղեցու նոր կանոնադրություն, որով Հայ եկեղեցու գործերի վարչությունը կենտրոնացվել է կաթողիկոսի ձեռքում։ Իր հիմքում ունենալով Հայ եկեղեցու ավանդական կարգը, այն իրենից ներկայացրել է ''«Պոլոժենիե»''-ին բոլորովին հակադիր մի կանոնադրություն։ Այդ պատճառով այն չի ներկայացրել ցարական կառավարության հաստատմանը՝ քաջ գիտակցելով, որ վերջինս հավանություն չի տալու դրան, սակայն գործել է համաձայն Հայ եկեղեցու կանոնադրության իր տարբերակի։ Դրանով նա ի չիք է դարձրել ցարական կառավարության հետապնդած նպատակները։ Կաթողիկոսը, շատ շուտ հասու լինելով ցարիզմի իրական նպատակներին և ազատվելով [[Ռուսաստան]]ի հովանավորության ներքո հայկական ինքնավարություն ստեղծելու պատրանքներից, իր տիրական ձեռքով ուղղություն է տվել ազգային-պահպանողական մի հոսանքի, որի խնդիրն ամենից առաջ Հայ եկեղեցու ազգային ոգու և ավանդական կարգի պահպանումն էր։
 
1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմի առաջին օրերից սկսած`սկսած՝ Ներսես Աշտարակեցին կազմակերպչական մեծ աշխատանք է կատարում հայության մեջ։ Պատերազմի սկզբին նա մի հայրենասիրական կոչ է ուղղում բովանդակ հայ ժողովրդին։, որով հարդորում էր զենք վերցնել և ռուս զինվորների հետ ուս ուսի տված կռվել թշնամու դեմ։ Թիֆլիսում կազմակերպելով հայկական կամավորական ջոկատներ`ջոկատներ՝ մասնակցում է ռուսական զորքերի երևանյան երրորդ արշավանքին։ 1827 թ. ռուսական զորքերը կամավորական ջոկատների հետ միասին գրավում են Երևանը։ Մի քանի օր անց ստեղծվում է Երևանի ժամանակավոր վարչություն, որի կազմի մեջ ընդգրկվում է նաև Ներսես Աշտարակեցին։ Նրա ջանքերով անմիջապես կազմվում է 1000 հոգուց բաղկացած հայկական մի զորամաս, որը ռուսական զորքերի հետ ապահովելու էր կարգ ու կանոնը երկրում։
Ներսես արքեպիսկոպոսի ռուսանպաստ դիրքորոշումը, ռուսական զորքերին ու իշխանություններին ցույց տված ծառայությունները բազմիցս արժանանում են ցարական կառավարության բարձր գնահատականին։ 1828 թ. հունվարին Ներսես Աշտարակեցուն շնորհվում է Ալեքսանդր Նևսկու շքանշան։
Ներսես Աշտարակեցին իր եռանդուն գործունեությունը շարունակում է նաև ռուս-պարսկական պատերազմից հետո, երբ Արևելյան Հայաստանը միացվում է Ռուսաստանին։ Նրա գլխավոր հոգսը դառնում է պարսկահայերի ներգաղթի կազմակերպումը։ Գիտակցելով ներգաղթի կարևորությունը հայերի ազգահավաքման գործում`գործում՝ Ներսես Աշտարակեցին հատուկ պատվիրակների միջոցով բացատրական լայն աշխատանք է ծավալում պարսկահայերի շրջանում`շրջանում՝ հորդորելով նրանց գաղթել Արևելյան Հայաստան։ Իսկ երբ սկսվում է գաղթը, նա ջանք չի խնայում`խնայում՝ հայկական մարզում գաղթականների ընդունման, բնակեցման և կյանքի համար քիչ թե շատ տանելի պայմանների ստեղծման համար։
Ռուս-պարսկական պատերազմից հետո Կովկասում ռուսական բանակի հրամանատար գեներալ Ի. Պասկևիչը հալածանքներ է սկսում Հայաստանի ինքնավարության համար պայքարող հայ գործիչների դեմ, որոնցից ամենանշանավորը Ներսես Աշտարակեցին էր։ Անտեսելով Աշտարակեցու մատուցած ծառայությունները`ծառայությունները՝ Պասկևիչը ամեն ինչ անում է`է՝ նրան պատերազմից հեռացնելու համար։ Աշտարակեցին մեղադրվում է մուսուլման բնակչությանը հալածելու, արքունի գանձարանի հաշվին Էջմիածնի հարստությունները մեծացնելու, հայկական բանակ կազմակերպելու կեղծ մաղադրանքների մեջ։ Նա շուտով ազատվում է Երևանի ժամանակավոր վարչության անդամությունից, իսկ 1828 թ. մայիսին որպես թեմի առաջնորդ ուղարկվում է հեռավոր Բեսարաբիա։ Այս քայլով ցարական իշխանությունները ցանկանում էին անվանի հոգևորականին հեռու պահել հայոց պետականության վերականգնման համար պայքարից։
 
Եկեղեցու և կառավարության հարաբերություններում արմատական դիրքորոշում որդեգրած Ներսես Աշտարակեցին վարել է շատ ավելի զգուշավոր քաղաքականություն, երբ խոսքը [[հայ]] ժողովըրդի և տվյալ տերության ([[Ռուսաստան]], [[Թուրքիա]], [[Պարսկաստան]]) փոխհարաբերությունների մասին էր։ Իր կոնդակներով, գրություններով շարունակաբար հորդորել է հայության տարբեր հատվածներին զերծ մնալ անխոհեմ քայլերից, որոնք առաջ կբերեին տվյալ տերության դժգոհությունը և հակազդեցությունը։
274 658

edits