«Միխայիլ Լերմոնտով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: |thumb → |մինի oգտվելով ԱՎԲ
չ →‎Կենսագրություն: clean up, փոխարինվեց: : → ։ oգտվելով ԱՎԲ
Տող 9.
Լերմոնտովի ճակատագրի և ստեղծագործության մեջ շրջադարձային կետ եղավ [[Ալեքսանդր Պուշկին|Պուշկինի]] սպանության առթիվ գրված «Պոետի մահը» (1837) բանաստեղծությունը։ Նա աքսորվեց Կովկաս, որտեղ պետք է մասնակցեր լեռնեցիների դեմ ռազմական գործողություններին։ Լերմոնտովի կյանքի վերջին չորս տարիներն անցան Կովկասի տարբեր վայրերում, որտեղ նա երկրորդ անգամ աքսորվեց 1840-ի սկզբներին։ Այդ շրջանում Լերմոնտովը գրեց իր լավագույն գործերը։ «Երգ… Կալաշնիկովի մասին» (1838) պոեմում, օգտագործելով ռուսական բիլինաների ոճն ու մոտիվները, ստեղծեց ազատության և մարդկային արժանապատվության համար մարտնչող հերոսի կերպար։ Լերմոնտովի հեղափոխական ռոմանտիզմի բարձրակետը եղան «Մցիրի» (1839) և «Դև» (1829-41) պոեմները։ Այս, ինչպես և «Փախստականը», «Հաջի Աբրեք» և այլ պոեմներում, մի շարք բանաստեղծություների ու բալլադների մեջ դեպքերը ծավալվում են կովկասյան բնության ֆոնի վրա։ 1838-39-ին Լերմոնտովը գրեց «Մեր ժամանակի հերոսը» ռեալիստական վեպը, որի գլխավոր հերոսը՝ Պեչորինը, իրականության հետ չհաշտվող, իր «հոգու անընգրկելի ուժերի» համար ասպարեզ չգտնող, տառապող և շրջապատին տառապանք պատճառող անհատ է։ Հոգեբանական և սոցիալական հարցադրումների խորությունը, սյուժեի և կերպարների հարստությունը, ձևի ու ոճի սեղմությունը, կառուցվածքային կատարելությունը վեպը դասում են համաշխարհային արձակի նվաճումների շարքը։
 
Վերջին անգամ 1841-ի գարնանը Կովկաս աքսորված Լերմոնտովը սպանվեց մայոր Ն. Մարտինովի հետ մենամարտում, մինչև այժմ լրիվ չպարզաբանված հանգամանքներում։ Լերմոնտովի պոեզիան և արձակը հզոր ներգործություն ունեցան ռուս գրականության հետագա զարգացման վրա։ Մեծ եղավ Լերմոնտովի ազդեցություն նաև հարևան ժողովուրդների, այդ թվում և հայ գրականության վրա։ Նրա երկերի հայերեն թարգմանությունը սկսվել է անցյալ դարի 1840-ական թվականերից (Հ. Համազասպյանի, [[Միքայել Նալբանդյան|Մ. Նալբանյանի]], Ս. Նազարյանի, [[Ռափայել Պատկանյան|Ռ. Պատկանյանի]], Մ. Սադաթյանի թարգմանությունները)։ Լերմոնտովի ստեղծագործությունները թարգմանել են նաև [[Ալեքսանդր Ծատուրյան|Ալ. Ծատուրյանը]], [[Հովհաննես Թումանյան|Հ. Թումանյանը]], [[Եղիշե Չարենց|Ե. Չարենցը]], [[Նաիրի Զարյան|Ն. Զարյանը]], [[Պարույր Սևակ|Պ. Սևակը]], Վ. Հովակիմյանը և ուրիշներ։ Հայ կերպարվեստում լերմոնտովյան թեմաներով կտավներ են ստեղծվել [[Հովհաննես Այվազովսկի|Հ. Այվազովսկին]], [[Վարդգես Սուրենյանց|Վ. Սուրենյանցը]], [[Գևորգ Բաշինջաղյան|Գ. Բաշինջաղյանը]], [[Մարտիրոս Սարյան|Մ. Սարյանը]], երաժշտության մեջ՝ [[Ալեքսանդր Սպենդիարյան|Ա. Սպենդարյանը]] («Երեք արմավենի»), [[Արամ Խաչատրյան|Ա. Խաչատրյանը]] («Դիմակահանդեսի» համար գրված երաժշտությունը)։ Հայ թատրոնում, Արբենինի դերում հանդես են եկել [[Պետրոս Ադամյան|Պ. Ադամյանը]], [[Վահրամ Փափազյան|Վ. Փափազյանը]], [[Վաղարշ Վաղարշյան|Վ. Վաղարշյանը]]:։
 
== Արտաքին հղումներ ==