«Ավլախոտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ ավելացվեց Կատեգորիա:Դեղաբույսեր ՀոթՔաթ գործիքով
չNo edit summary
Տող 1.
'''Ավլախոտ''' ({{lang-lat|Sisymbrium}}), աղբաղբուկ, աղբուղ, խոզակնճիթ, [[կաղամբազգիներ]]ի ([[խաչածաղկավորներ]]) ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 80 (այլ տվյալներով՝ 90), ՀՀ-ում՝ 7 տեսակ՝ {{bt-armlat|ավլախոտ դեղատու|S. officinale}}, {{bt-armlat|ավլախոտ բարձր|S. altissimum}}, {{bt-armlat|ավլախոտ երկբլթակ|S. bilobum}}, {{bt-armlat|ավլախոտ Լյոզելի|S. loeselii}} և այլն։ Հանդիպում է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է այգիներում, բանջարանոցներում, հացահատիկի ցանքերում, աղբոտ վայրերում։
==Ձևաբանություն==
Ցողունը կանգուն է, ճյուղավորվող, նոսր մազմզուկածածկ, բարձրությունը՝ 20-70 սմ: Տերևները հերթադիր են, փետրաբաժան, նեղ գծաձև կամ լայն նըշտարաձև։ [[Ծաղկաբույլ]]ը ողկույզ է, ծաղիկները՝ վառ կամ բաց դեղին։ Ծաղկում է ապրիլ-մայիսին։ Պտուղը պատիճ է, սերմերը՝ մանր։ Որոշ տեսակներ վնասակար կամ թունավոր են. պարունակում են [[գլիկոզիդներ]], որոնք ճեղքվելով՝ առաջացնում են սուր հոտով և համով [[մանանեխայուղեր]], իսկ որոշ տեսակների սերմերն օգտագործում են [[մանանեխ]]ի փոխարեն։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ավլախոտ» էջից