«Մանիքեություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: |thumb → |մինի oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: : → ։ (7), ` → ՝ (22) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Manicheans.jpg|մինի|Մանիքեական քուրմեր]]
'''Մանիքեություն''', III դարում [[Սասանյան Իրան]]ում ծագած [[Գնոստիկություն|գնոստիկական]] [[կրոն]]:։ Հիմնադիրն է [[Մանի]]ն` ծնված Հարավային [[Միջագետք]]ում, [[216]]-ին: Որդին էր [[Պարթև Արշակունիներ|Արշակունի]] իշխան Պատիկի (Պատակ), մոր անունը հավանաբար Մարիամ էր, ինչը վկայում է նրա հրեադավան կամ քրիստոնյա լինելը: Մանին իր նոր կրոնի քարոզչությունն սկսել է Սասանյան արքա [[Շապուհ I]]-ի օրոք ([[240]]–[[271]]): Սկզբնական շրջանում վայելել է արքայի հովանավորությունը, բայց հետագայում, [[Վահրամ I]] արքան նրան մահապատժի է ենթարկել: Մանիքեությունը շուտով տարածվել է [[Հռոմեական կայսրություն|Հռոմեական կայսրության]] սահմաններում, [[Մերձավոր Արևելք]]ում, հասել մինչև [[Չինաստան]]: VIII դ. վերջին մանիքեությունը դարձել է [[Ույղուրական խաքանություն|ույղուրական խաքանության]] պետական կրոնը: Մանիքեական գրություններ հայտնաբերվել են Հյուսիսային Աֆրիկայում, [[Ֆայում]]ում և Հյուսիս-Արևմտյան [[Թուրքեստան]]ում: Մանիի գլխավոր գրվածքներն են «Գաղտնիքների գիրքը», «Պատվիրանների գիրք ունկնդիրների համար», «Կենդանացուցիչ գիրքը» և այլն։
 
Մանիքեությունը [[Բուդդայականություն|բուդդայականության]], [[Զրադաշտականություն|զրադաշտականության]], հունական մշակույթի և [[Քրիստոնեություն|քրիստոնեության]] նպատակադրված համադրությունն էր։ Այստեղից էլ այն սուր վեճերը, թե այդ կրոններից ու տարրերից որ մեկը կարելի է ընդունել որպես ելակետային և կառուցվածքային։ Մինչև XIX դ. Մանիքեությունը համարվել է քրիստոնեական [[աղանդ]]:։ Իրանագետները պաշտպանել են Մանիքեյության արևելյան ծագումը։ XX դ. կեսից, նոր աղբյուրների հայտնագործմամբ`հայտնագործմամբ՝ Մանիքեության քրիստոնեական գաղափարներն է՛լ ավելի ցցուն են դարձել։ Բայց, հակառակ դրան, այն բնորոշվում է ոչ թե որպես քրիստոնեական աղանդ, այլ`այլ՝ յուրատեսակ կրոն, որը մրցակցության մեջ էր քրիստոնեության հետ։
 
== Ուսմունքը ==
Մանիքեությունը եղել է [[Դուալիզմ|դուալիստական]] ուսմունք, ներկայացրել Լույսի և Խավարի`Խավարի՝ որպես բնության հիմնական ուժերի միջև շարունակ ընթացող պայքարը, հետևաբար և բարոյական սկզբունքների`սկզբունքների՝ Բարու և Չարի պայքարը։ Աղանդների մեջ դուալիզմը առաջ էլ կար, բայց միայն Մանիի միջոցով է այն համակարգվել։ Հետագայում Մանիքեությունն իր վրա է կրել արևմտյան ազդեցությունը (գնոստիցիզմի և հրեա-քրիստոնեական)։ Հին գնոստիկյան համակարգերը`համակարգերը՝ [[մարկիոնականություն]]ը, [[բասիլիդականություն]]ը, բարդածայնականությունը և գնոստիկականության այլ մնացորդները, հետագայում վերջնականապես լուծվել են մանիքեական կրոնի մեջ։
 
Մանիքեության համաձայն, տիեզերքը, ինչպես նաև մարդը, իրենցից ներկայացնում են մթին և լուսավոր տարրերի մի խառնուրդ։ Տիեզերքի պատմությունը բաժանվում է երեք շրջանների. ''անցյալ'', երբ Հոգին դեռևս չէր խառնված նյութի հետ, ''ներկա'', երբ այդ երկու նախասկիզբները խառնվել են իրար, և առաջացել է լարվածություն ու բախում, և ''ապագա'', երբ Չարը (Խավարը) և Բարին (Լույսը) բաժանված են երկու տարբեր գոտիների։ Երկու նախասկիզբներից յուրաքանչյուրն ունի իր թագավորը`թագավորը՝ Հայրը`Հայրը՝ Լույսի, և Իշխանը`Իշխանը՝ Խավարի։ Խավարի իշխանը շրջապատված է դիվային ուժերով այն դեպքում, երբ Լույսը ուղարկում է իր աստվածային ճառագայթները։ Մարդը սատանայի իշխանությունից ազատագրվելու համար պետք է մաքրվի չարի տարրերից, այն է`է՝ նյութական նախասկզբից։ Աստված մարդուն ղեկավարելու համար ուղարկում է ուսուցիչներ`ուսուցիչներ՝ «Լուսո առաքյալներ». [[Բուդդա]]յին` [[Հնդկաստան]], [[Զրադաշտ]]ին` [[Պարսկաստան]], [[Քրիստոս]]ին` Արևմուտք, իսկ Մանիին` Բաբելոնիա։ Մանին հենց այն Մխիթարիչ Հոգին է (Պարակլետոս), որին Քրիստոսը խոստացավ աշխարհ ուղարկել. «Իսկ Մխիթարիչը` Սուրբ Հոգին, որին Հայրը կուղարկի Իմ անունով, Նա ձեզ ամեն բան կուսուցանի...» (Հովհ. 14.26): Մանին իր նամակներում իրեն անվանել է «Հիսուս Քրիստոսի առաքյալ¦, որ եզրափակում և պսակում է «Լուսո առաքյալների» շարքը`շարքը՝ գիտակցաբար ստեղծելով Արևելքը Արևմուտքի հետ միավորող համապարփակ համաշխարհային մի կրոն։ Մանիքեության բարոյախոսությունը պահանջել է ճգնական կյանք`կյանք՝ խավարի տարրերից հեռու մնալու և լուսավորների հետ հարաբերության մեջ մտնելու համար։ Իսկական մանիքեցին չպետք է ունենար սեփականություն, ընտանիք և տուն, պետք է հրաժարվեր ամուսնությունից, գինուց, մսից, աշխարհիկ բոլոր վայելքներից։ Նա պետք է բարձր կանգնած լիներ ամեն զգայականությունից։ Մանիի հետևորդներից պահանջվել է խիստ պահեցողություն, աղոթքի կանոնավոր ժամեր։ Բայց քանի որ այդքան խիստ ճգնավորությունը և կատարյալ իմացության ձեռքբերումը հասանելի էր միայն քչերին, այդ պատճառով մանիքեցիները բաժանվել են երկու դասի`դասի՝ «ընտրյալների» կամ «կատարյալների»` կրոնը վարդապետող քարոզիչների, և «ունկնդիրների»:։ Վերջիններս կարող էին ունենալ տուն, ընտանիք, մասնագիտություն և սեփականություն, բայց պարտավոր էին օթևան տալ «կատարյալներին», հոգալ նրաց մասին։
 
Մանին ուներ 12 աշակերտ`աշակերտ՝ Քրիստոսի առաքյալների թվին հավասար, որ մանիքեցիներն ընտրել էին «կատարյալների» միջից և կոչել «ուսուցիչներ», իսկ 13-րդին անվանել նրանց «Գլուխը»:։ «Ուսուցիչները» նշանակել են «վերադիտողներ»` թվով 72 հոգու, Քրիստոսի 72 աշակերտների թվով, վերջիններս էլ նշանակել են «երեցներ» (360 հոգու)։ Մանիքեցիները մերժել են մկրտության խորհուրդը, վարդապետել, որ զոհ մատուցելով և ծեսերով հնարավոր չէ փրկության հասնել, այլ`այլ՝ միայն աղոթքով։ Նրանք ամբողջ օրվա ընթացքում աղոթել են Արեգակին, գիշերը`գիշերը՝ Լուսնին, եթե այն երևում էր։ Մովսիսականությանը խոր ատելությամբ վերաբերվելով`վերաբերվելով՝ մերժել են Հին կտակարանը, համարել, որ «Մովսեսին Օրենքը տվող և մարգարեների բերանով խոսող աստվածը, իսկական աստված չէ, այլ Խավարի տերը» (այսինքն`այսինքն՝ սատանան)։ Նոր կտակարանի գրքերը համարելով խեղաթյուրված`խեղաթյուրված՝ նրանք սրբագրել են դրանք, ընդունել միայն մի քանի պարականոն գրքեր, ինչպես`ինչպես՝ Թովմայի, Փիլիպպոսի, Պետրոսի, 12 առաքյալների ավետարանները, «Տիրոջ մանկությունը» խորագիրը կրող գիրքը ևն։
 
Մանիքեցիների նկատմամբ հալածանքները, որ սկիզբ են առել դեռևս III դ. 2-րդ կեսին Իրանում, չեն խանգարել այդ կրոնի լայն տարածմանը նաև Հռոմեական կայսրության սահմաններում դեռևս [[Դիոկղետիանոս]]ի և [[Կոստանդիանոս Ա Մեծ|Կոստանդին Մեծ]]ի ժամանակ։ IV դ. վերջին և V դ. սկզբին մանիքեցիների դեմ ուղղված հատուկ օրենքներ են ընդունվել։ Քրիստոնեական աշխարհում Մանիքեությունը մեծ ազդեցություն է ունեցել միջնադարյան զանազան աղանդների վրա, ինչպիսիք են [[մծղնեություն]]ը, [[պավլիկյաններ]]ը, թոնդրակեցիները, բոգոմիլները ևն։ Այդ մասին և նրանց գաղափարախոսությունը քննադատող բազմաթիվ երկեր են գրվել (Պետրոս Սիկիլիացի, Պետրոս Վանական, [[Փոտ պատրիարք]], Եվթիմիոս Ակմոնացի և ուրիշներ)։ Փոտ պատրիարքի`պատրիարքի՝ պավլիկյանների դեմ գրված գիրքը վերնագրված է «Մանիքեցիների վերածլման մասին»:։
 
«Մանիքեցի» հորջորջումը դարձել է անվանարկող ածական։ Բյուզանդական Հուստինիանոս I կայսրը (527–565) այդպես է անվանել իր քաղաքական հակառակորդներին, թեև նրանք մանիքեցիների հետ ոչ մի առնչություն չեն ունեցել։
 
== Մանիքեությունը Հայաստանում ==
Թեև ապացույց չկա Հայաստանում Մանիքեության տարածված լինելու մասին, սակայն նրա գաղափարներն այստեղ օտարոտի չէին։ Մանիի մասին խոսել է [[Եզնիկ Կողբացի]]ն իր «[[Եղծ աղանդոց]]» գրքում։ Միջնադարյան հայ հեղինակները, անդրադառնալով մանիքեցիներին, ոչ միայն քննադատել են նրանց վարդապետությունը, այլև հետագայում հանդես եկած և Հայաստանում տարածված քրիստ. աղանդները`աղանդները՝ պավլիկյան, թոնդրակյան, համարել մանիքեցիների հետնորդներ։ [[Գրիգոր Մագիստրոս]] Պահլավունին թոնդրակեցիներին համարել է մանիքեցիների մնացորդներ («մնացելոցն ի նորոց Մանիքեցւոցն», «Մանիքեցւոց նորոյ թոնդրակեացն»), մանիքեցիների աշակերտներ («որք ի մանիքեցւոցն ուսեալք անուանելոցն թոնդրակեցիք»)։
 
== Գրականություն ==
 
* Մելիք - Բախշյան Ստ., Պավլիկյան շարժումը Հայաստանում, Երևան, 1953:1953։
* Տեր - Մինասյան Երևան, Միջնադարյան աղանդների ծագման և զարգացման պատմությունից, Երևան, 1968, էջ 91–106:91–106։
* Բարթիկյան Հ., Աղանդավորական շարժումները Հայաստանում ըստ միջնադարի հայ և օտար հեղինակների (4–5-րդ դդ.), ԼՀԳ, 1984, դ 10