«Հորացիոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ուժաս
չ clean up, փոխարինվեց: եւ → և oգտվելով ԱՎԲ
Տող 6.
Հորացիոսի առաջին բանաստեղծությունները երկտող էպոդներ են։ Հիմնականում երգիծանքի են ենթարկվում նրա ժամանակակիցները՝ անչափ երկար տոգայով զբոսնող տրիբունը (4 էպոդ), պոետ Մեվիոսը, որի նավը պիտի խորտակվի (10 էպոդ), չար կախարդը, դավաճան սիրուհին և այլն։ Հռոմեացիներին «հեռու կղզիներ փախչելու» կոչ է անում (16 էպոդ)։
 
Էպոդներից անցնում է [[սատիր]]աներին, ընտրելով փիլիսոփայական դիատրիբայի ձևը։ Նրա սատիրաները նվիրված են տարբեր թեմաների՝ քաղաքական, փիլիսոփայական, երգիծական։ I գրքի I սատիրայում պոետը ծաղրում է իրենց գանձերը թաքցրած եւև ցնցոտիներ հագած ժլատներին։ Ըստ Հորացիոսի, մարդը պիտի ապրի բնության հետ ներդաշնակ՝ հաճույքներ ստանալով առօրյա կյանքից։
 
VI սատիրայում նա նկարագրում է սեփական համեստ կյանքը. նա երջանիկ է, քանի որ ոչ մեկից կախում չունի և ազատ տնօրինում է ժամանակը։ Հորացիոսը գովերգում է ընկերական հավատարմությունը և կոչ է անում ընկերոջ թուլությունների հանդեպ ներողամիտ լինել։ V սատիրայում պոետը նկարագրում է Օկտավիանոսի և Անտոնիոսի բանակցություններին մասնակցելու համար Մեկենասի և Վերգիլիոսի հետ Բրունդիզիում կատարած ճանապարհորդությունը։ Շրջանցելով քաղաքական հարցերը, Հորացիոսը նկարագրում է կենցաղային մանրամասները, ճանապարհի դժվարությունները, համեստ ուրախությունները։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հորացիոս» էջից