«Հովհաննես Ոսկեբերան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: |thumb → |մինի oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: : → ։, ` → ՝ (3) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Johnchrysostom.jpg|մինի]]
'''Հովհան Ոսկեբերան''' ({{lang-el|Ιωάννης ο Χρυσόστομος}}; շուրջ [[347]]թ., [[Անտիոք]] - [[407]]թ. [[սեպտեմբերի 14]], Կոմանա, [[Պոնտոս]]), [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսի]] [[պատրիարք]], [[Աստվածաբանություն|աստվածաբան]], քրիստոնյա եկեղեցու հայրապետ, քրիստոնյա ընդհանրական եկեղեցու [[սուրբ]]:։
 
== Կյանքը ==
Հովնան Ոսկեբերանը ծնվել է շուրջ 347 թվականին Անտիոքում։ Ուսանել է Անտիոքի աստվածաբանական դպրոցում, ճարտասանության մեջ հմտացել հռետոր [[Լիբանիոս]]ի մոտ։ Դեռ երիտասարդ տարիքում իրեն նվիրել է ճգնողական կյանքին։ 381 թվականին ձեռնադրվել է սարկավագ, իսկ 386 թվականին`թվականին՝ քահանա։ Այս ընթացքում իր սքանչելի ու պերճախոս քարոզների շնորհիվ արժանացել է «Ոսկեբերան» տիտղոսին։
 
398 թվականին ընտրվում է Կ. Պոլսի պատրիարք։ Թեև դա կատարվել էր հակառակ իր կամքի նա եռանդով ու նախանձախնդրությամբ լծվում է քրիստոնեական կենցաղից հեռացած և անբարո ու վեճերով լի կյանքով ապրող մայրաքաղաքի բնակչության բարքերի ուղղման գործին։ Ամեն տեսակ անբարոյականություն կշտամբող Ոսկեբերանը իր վրա է հրավիրում [[Եվդոքսիա]] կայսրուհու զայրույթը։ Սուրբ հայրապետի դեմ է դուրս գալիս նաև [[Ալեքսանդրիա]]յի Թեոփիլոս պատրիարքը, որը ձգտում էր Կ. Պոլսի պատրիարք դառնալ։ [[403]] թվականին եկեղեցական ժողովի կողմից անհիմն ամբաստանություններով պաշտոնաթող է արվում և աքսորման դատապարտվում, սակայն աքսոր մեկնելու գիշերն երկրաշարժ ու հրդեհներ են տեղի ունենում։ Ենթարկվելով Կ.Պոլսի բնակչության ճնշմանը`ճնշմանը՝ կայսրուհին ետ է կանչում Ոսկեբերանին իր աթոռը։
 
Հովհան Ոսկեբերանը շարունակում է նույն խստությամբ քննադատել արքունական զեխությունները։ Հակառակ ժողովրդի համակրանքին և Արևմտյան եկեղեցու պաշտպանության`պաշտպանության՝ [[Արկադիոս]] կայսրն ու Եվդոքսիա կայսրուհին կրկին նրան աքսորելու հրաման են արձակում։ Ոսկեբերանն աքսորվում է Պոնտոս և մահանում 407 թվականին, Կոմանա քաղաքում։
 
438 թվականին, Հովհան Ոսկեբերանի մարմինը մեծ հանդիսավորությամբ բերում և ամփոփում են Կ. Պոլսի Ս. Առաքելոց եկեղեցում։