«Գրանիկոսի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: ` → ՝ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 26.
Ալեքսանդրը ղեկավարում էր իր բանակի աջ զորաթևը, Պարմենիոնը՝ ձախ։ Ալեքսանդրը միտումնավոր ճակատամարտի դուրս եկավ փայլուն սաղավարտով, զարդարված սպիտակ փետրափնջով և միանգամից դարձավ հակառակորդի ամենացանկալի թիրախը։
[[Պատկեր:Battle granicus.gif|ձախից|մինի|350px]]
Մակեդոնացիք Գրանիկոսի անցումը կազմակերպեցին երկու փուլով։ Նախ Պարմենիոնի զորաթևը մտավ գետը, շեղելով պարսիկների ուշադրությունը, իսկ Ալեքսանդրը`Ալեքսանդրը՝ թեթև հեծելազորի ուղեկցությամբ շեշտակի թեքվեց ձախ, արագ անցավ մյուս ափն ու գրոհեց թշնամու կենտրոնի վրա՝ ընդունելով իր վրա հակառակորդի հարվածը։ Կռիվը կենտրոնացավ Ալեքսանդրի շուրջը։ Մարտի ընթացքում թագավորի նիզակը կոտրվեց, բայց նա անձամբ տապալեց մի քանի թշնամու իր օգնականից խլած նիզակով։ Հետո նրա սաղավարտը ճեղքվեց, իսկ երբ իր դեմը դուրս եկավ ռազմական կացնիկով պարսիկ զինվոր, Ալեքսանդրի սխրակից ու կաթնեղբայր [[Քլիթոս]]ը հատեց թշնամու ձեռքը զենքի հետ միասին։ Մինչ գնում էր այս կռիվը, Պարմենիոնի զորաթևը, վերջապես, ավարտեց գետի անցումը, հզոր գրոհ ձեռնարկեց և պարսիկներին փախուստի մատնեց։
 
Գրանիկոս գետի ճակատամարտի հաղթանակը հիմնականում վճռորոշեց հեծելազորը։ Գրանիկոսում բացահայտվեց, որ մակեդոնացիների ամուր զրահն ու երկար նիզակները գերազանցում էին պարսիկների տեգերը։ Այս ճակատամարտում մակեդոնական փաղանգը չմասնակցեց տեղանքի կտրտվածության պատճառով։ Պատմական աղբյուրները հաղորդում են մակեդոնացիների անհավատալի փոքր կորուստների մասին, մինչդեռ պարսիկների կորուստները հազարների հասան։ Այդ ճակատամարտում վախճանվեցին [[Դարեհ III]]-ի ավագ որդին, ինչպես նաև մի շարք անվանի զորավարներ ու հեծելազորի հիմնական կորիզը։ Բոլոր զոհերը`զոհերը՝ և՛ մակեդոնացիք, և՛ պարսիկները, արժանացան Ալեքսանդրի կողմից պատվավոր հուղարկավորությանը։ Ալեքսանդրը այցելեց վիրավորներին և աջակցության ու կարեկցանքի խոսքեր հաղորդեց իրենց։ Գերեվարված հույն վարձկաններին Ալեքսանդրը շղթաներով տաժանավայր ուղարկեց, այդպիսով պատժելով նրանց «բարբարոսների» կողմում կռվելու համար։
 
Գրանիկոսի հաղթանակից հետո Ալեքսանդրը խորացավ Առաջավոր Ասիա։