«Գարեգին Սրվանձտյան»–ի խմբագրումների տարբերություն

չ
→‎Կենսագրությունը: clean up, փոխարինվեց: : → ։ oգտվելով ԱՎԲ
չ (clean up, replaced: ր: → ր։ (4) oգտվելով ԱՎԲ)
չ (→‎Կենսագրությունը: clean up, փոխարինվեց: : → ։ oգտվելով ԱՎԲ)
Ծնվել է [[1840]] թվականին [[Վան]]ում։ Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում, այնուհետև ավարտել [[Վարագա վանք]]ի ժառանգավորաց դպրոցը, որտեղ և կարգվել է ուսուցիչ։ Եղել է «[[Արծվի Վասպուրական]]» թերթի խմբագրի տեղակալ, այս պարբերականում է լույս ընծայել հոդվածներ, որոնցում արծարծել է ազգային-ազատագրական պայքարի գաղափարներ։ [[1862]] թվականին [[Մշո Սուրբ Կարապետ վանք]]ին կից ժառանգավորաց վարժարանի տնօրեն-ուսուցիչ էր, [[1863]]-[[1865]] թվականներին «[[Արծվիկ Տարոնո]]» նորաբաց երկշաբաթաթերթի խմբագիրը։
 
[[Խրիմյան Հայրիկ|Խրիմյանի]] հետ, որպես [[նվիրակ]] ու քարոզիչ, [[1860]]-[[1861]] թվականներին շրջագայել է հայոց զանազան գավառներում և իր ակնարկներում և թղթակցություններում ճշմարտացիորեն նկարագրել հարստահարիչներից հայ աշխատավորության կրած տառապանքները։ Դա գրավել է օսմանյան կառավարության ուշադրությունը և նա առնվել է գաղտնի հսկողության տակ։ Շրջագայության ընթացքում Սրվանձտյանը հավաքել և պարբերաբար հրապարակել է նաև ժողովրդական բառ ու բանի նմուշներ։ Նրա նախաձեռնությամբ դպրոցներ են բացվել հայկական տարբեր բնակավայրերում։ [[1867]] թվականին [[Կարին]]ում ձեռնադրվել է վարդապետ և ուղարկվել [[Վան]], որպես քարոզիչ։ [[1867]]-[[1869]] թվականներին ստանձնել է [[Կարին]]ի վարժարանների լիազոր տեսչի պաշտոնը։ [[1869]] թվականին նշանակվել [[Մշո Սուրբ Կարապետ վանք]]ի վանահոր փոխանորդ, միաժամանակ՝ սահմանադրության գործադրիչ [[Վասպուրական]]ում։ [[1872]] թվականին մասնակցում է [[Վան]]ում կազմակերպված «[[Միություն և փրկություն]]» ազգային-ազատագրական գաղտնի խմբակի ստեղծմանը։ [[1877]]-[[1878]] թվականների ռուս-թուրքական պատերազմից անմիջապես հետո [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսի]] պատրիարք Ներսես Վարժապետյանի հատուկ կոնդակով Սրվանձտյանը գործուղվել է շրջելու «ի բնագավառս մայրենի և տեշագրել զամենայն ամենայնի»:։ Եղել է հայաբնակ բազմաթիվ վայրերում, ծանոթացել հայ ժողովրդի կյանքին ու կենցաղին, միաժամանակ գրի առել ժողովրդական բանավոր ստեղծագործության լավագույն նմուշները, նկարագրել ազգային ծեսերը, սովորույթները, հավատալիքները։
 
[[1879]]-[[1881]] թվականներին եղել է [[Վան]]ի վիճակավոր՝ հոգևոր առաջնորդի (թեմակալի) փոխանորդ-օգնականը, մասնակցել «[[Սև խաչ]]» հայրենասիրական գաղտնի կազմակերպության աշխատանքներին։ [[1881]] թվականին կառավարության հրամանով հեռացել է [[Վան]]ից, առժամանակ վիճակավոր առաջնորդի պաշտոն վարելով [[Բաղեշ]]ում, ապա՝ [[Խարբերդ]]ում։ [[1886]] թվականին [[Էջմիածին|Էջմիածնում]] օծվել է եպիսկոպոս, նշանակվել [[Տրապիզոն]]ի, այնուհետ՝ [[Տարոն]]ի վիճակավոր առաջնորդ, միաժամանակ՝ [[Մշո Սուրբ Կարապետ վանք]]ի վանահայր։ Գարեգին Սրվանձտյանի քարոզչական-հայրենասիրական եռանդուն գործունեությունը հարուցել է սուլթանի դժգոհությունը։ Պատրիարքի հրամանով, որպես քաղաքականապես անբարեհույս անձ, Սրվանձտյանը պաշտոնազրկվել է և ուղարկվել [[Կոստանդնուպոլիս]], որտեղ խիստ հսկողության պայմաններում աշխատել է [[Բերա]]յի Սուրբ Երրորդության եկեղեցու քարոզիչ, Ղալաթիո կեդրոնական վարժարանի ուսուցիչ, վարել կրոնական ժողովի ատենապետի պաշտոնը։ Ազգագրության ու հնագիտության բնագավառում կատարած բեղմնավոր գործունեության համար Սրվանձտյանը ընտրվել է [[Սանկտ Պետերբուրգ|Պետերբուրգի]] կայսերական հնագիտական ակադեմիայի պատվավոր անդամ։
274 658

edits