Բացել գլխավոր ցանկը

Changes

Ավելացվել է 10 բայտ ,  5 տարի առաջ
չ
clean up, փոխարինվեց: : → ։, ` → ՝ (9) oգտվելով ԱՎԲ
'''Հայաստանյայց առաքելական եկեղեցու Արցախի թեմ''', կազմավորվել է [[1989]]-ին`ին՝ [[Ամենայն հայոց կաթողիկոս]] [[Վազգեն Ա Պալճյան]]ի կոնդակով։ Առաջնորդանիստը`Առաջնորդանիստը՝ [[Ղազանչեցոց մայր տաճար|Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի]]:։ Ընդգրկում է [[ԼՂՀ]] տարածքը և հարակից հայկական շրջանները։
 
== Պատմությունը ==
Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելուց ([[301]]թ.) հետո, ըստ ավանդության, Արցախում առաջին վանքը IV դ. սկզբին հիմնադրել է [[Գրիգոր Ա Լուսավորիչ]]ը` [[Ամարաս]] ավանում։ Վանքի կառուցումն ավարտել է նրա թոռը` Արցախի առաջին եպիսկոպոս [[Գրիգորիս]]ը (թաղված է նույն վանքում)։ [[Արշակունիներ]]ի հարստության անկումից ([[428]]) հետո [[Արցախ]]ն ու [[Ուտիք]]ը (461-ից, երբ մտել են [[Աղվանից մարզպանություն|Աղվանից մարզպանության]] մեջ), Լփինքի, Բաղասականի և Մազքթաց աշխարհի հետ միասին կազմել են Հայաստանյայց առաքելական եկեղեցու վեհապետական իրավունքները ճանաչող [[Աղվանից կաթողիկոսություն]]ը` [[Կապաղակ]], [[Պարտավ]], ապա` Ամարաս, [[Գանձասար]] կենտրոններով։ XVIII դ. վերջին կաթողիկոսությունն ունեցել է 1736, XIX դ. սկզբին`սկզբին՝ 1311 գործող եկեղեցիներ և վանքեր։
 
Վանքերին ([[Հոռեկա վանք|Հոռեկա]], [[Երիցմանկանց վանք|Երիցմանկանց]], Մեծառանից Սուրբ Հակոբա և այլն) կից գործել են դպրանոցներ։ [[Մեսրոպ Մաշտոց]]ն առաջին դպրոցը բացել է Ամարասում (IV դ.)։ 1800-ին Գանձասարում բացվել է հոգևոր դպրոց։ [[Գյուլիստանի պայմանագիր|Գյուլիստանի պայմանագրով]] ([[1813]]) [[Ղարաբաղ]]ը [[Ռուսաստան]]ի կազմի մեջ մտնելուց հետո, կայսերական հրովարտակով [[1815]]-ին Աղվանից կաթողիկոսությունը վերածվել է մետրոպոլիտության`մետրոպոլիտության՝ Շամախու և Ղարաբաղի թեմերով։ 1838–1920-ին [[Շուշի]]ում գործել է թեմական դպրոց։ 1830-ական թթ. վերջին Ղարաբաղի տարածքում եղել են հայկական 25 եկեղեցական դպրոցներ։ 1850-ական թթ. վերջին – 1860-ական թթ. սկզբին եկեղեցական-ծխական դպրոցներ են բացվել նաև Ամարասի, Գանձասարի, Երիցմանկանց, [[Գտչավանք|Գտիչ]] վանքերում։ 1860–70-ական թթ. Ղարաբաղի թեմում գործել է եկեղեցալան-ծխական 30 դպրոց։ 1930-ին թեմը դադարել է գործել։
 
Արցախի թեմի տարածքում են գտնվում հոգևոր մշակութային կենտրոններ Ամարասի վանքը (IVդ.), Հոռեկավանքը (V դ.), Մեծառանից Ս. Հակոբավանքը (V դ.), Գանձասարի վանքը, Եղիշե Առաքյալը, [[Դադիվանք]]ը, [[Խաթրավանք]]ը, Գտչավանքը (հինգն էլ`էլ՝ XIII դ.), Կատարովանքը (X դ.), ինչպես նաև`նաև՝ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ (XIX դ.) և [[Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Կանաչ ժամ)|Սուրբ Հովհաննես Մկրտիչ]] (Կանաչ ժամ, XIX դ.) եկեղեցիները և այլն։
 
== Թեմի տարածքում գործող եկեղեցիները ==
Թեմի տարածքում գործող եկեղեցիներն են. [[Ասկերանի շրջան]]ում` Ս. Ստեփանոսը (XVIIդ.), Ս. Աստվածածինը (XVIII դ.), [[Հադրութի շրջան]]ում` Սպիտակ Խաչը, Ս. Հարությունը (երկուսն էլ`էլ՝ XVII դ.), [[Մարտակերտի շրջան]]ում` Գանձասարի վանքի Ս. Հովհաննես Մկրտիչը (XIII դ.), Ս. Հովհաննու Կարապետը, Ս. Աստվածածինը (երկուսն էլ` XIX դ.), [[Մարտունու շրջան (ԼՂՀ)|Մարտունու շրջան]]ում` Ամարասի վանքի Ս. Գրիգորիսը (IV դ. սկիզբ), [[Շուշիի շրջա]]նում` Շուշիի Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչը, Ս.Հովհաննես Մկրտիչը (Կանաչ ժամ կամ Ղարաբաղցոց), Ս. Աստվածածինը (երեքն էլ`էլ՝ XIX դ.), [[Քաշաթաղի շրջան]]ում` Ս. Համբարձմանը և [[Ստեփանակերտ]]ի Ս. Աստվածածինը (նորակառույց): Կառուցվում են Մարտունու շրջանում` Ս. Ներսես Մեծ, Քաշաթաղի շրջանում`շրջանում՝ Սրբոց Նահատակաց եկեղեցիները։
 
1993–94-ին Արցախի թեմում գործել է դպրեվանք։ 1990–95-ին թեմի հովանու ներքո բացվել են «Գթություն» բարեգործական միությունը, ծերանոց։ 1990-ից գործում է «Եկեղեցասիրաց եղբայրակցություն» կազմակերպությունը։ 1994-ին Երևանում հիմնվել է Արցախի թեմի «Գանձասար» աստվածաբանական կենտրոնը (կից գործում է տպարան)։ Թեմը զգալի դեր է խաղացել արցախահայության ազգային-հոգևոր զարթոնքի, ԼՂՀ ազատագրման և պետականության ամրապնդման գործում։
266 264

edits