«Արիանոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Լուցիոս Փլաբիոս Արիանոս''' ({{lang-lat|Lucius Flavius Arrianus}}, {{lang-gr|Αρρτανός}}, շուրջ [[95]]-[[180]] թվականներ), [[Հին Հունաստան|հին հույն]] [[պատմիչ]] և [[աշխարհագրություն|աշխարհագիր]], զբաղեցրել է մի շարք բարձր պաշտոններ [[Հռոմեական կայսրություն]]ում։ Ծնվել է [[Բունիաթիա]]յի [[Նիկոմեդիա]] քաղաքում։ Աշակերտել է հույն ստոիկ փիլիսոփա [[Եպիկտետոս]]ին։ [[Հռոմ]]ում ստացել է ռազմական գիտելիքներ։ Քաղաքական հայացքներով եղել է կայսրության ջատագով։ Հռոմեական ծերակույտի անդամ էր, [[հյուպատոս]], [[արքոնտ]], [[131]]-[[137]] թվականներին՝ [[Կապադովկիա]]յի կուսակալ։ Գրել է պատմական, փիլիսոփայական, ռազմական, աշխարհագրական և այլ բնույթի երկեր։
 
Արիանոսի «Ալեքսանդրի Անաբասիս» աշխատությունը (7 գրքից) [[Ալեքսանդր Մակեդոնացի|Ալեքսանդր Մակեդոնաց]]ու արշավանքների պատմության արժեքավոր աղբյուր է։ Գիրքը շարադրելիս հեղինակն օգտագործել է Ալեքսանդրի նամակները, նրա զորավարների աշխատությունները, արքունի հիշատակարանը։ «Ալեքսանդրի Անաբասիս»-ում կարևոր տեղեկություններ են պահպանված նաև [[Աքեմենյան]]ների բանակում կռվող հայկական ռազմական ուժերի մասին։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Արիանոս» էջից