«Արթուր Շոպենհաուեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: |thumb → |մինի oգտվելով ԱՎԲ
չ →‎«Բարոյականության հիմքերը»: clean up, փոխարինվեց: ` → ՝ oգտվելով ԱՎԲ
Տող 41.
է օբյեկտիվացման տարբեր աստիճաններում։ Ընդսմին, նրան
խորթ է նպատակադիր գործունեությունը. կամքի էությունը մշտական, անվերջ ձգտման մեջ է։ Աշխարհը որպես կամք անվերջ ծնելություն է, անվերջ հոսք։ Կամքի օբյեկտիվացման ստորին փուլը բնության համընդհանուր ուժերն են (ծանրություն, թափանցիկություն, էլեկտրականություն, մագնիսականություն, քիմիականություն և այլն)։ Անօրգանական աշխարհում կամքր չի հասնում անհատականացման, դա տեղի է ունենում օբյեկտիվացման բարձրագույն փուլերում։ Օրգանական աշխարհում կամքը դառնում է կամք առ կյանք, որն իր արտահայտությունն է գտնում համընդհանուր պայքարի և մրցակցության մեջ։ Եթե օբյեկտիվացման ստորին փուլերում կամքը դրսևորվում է որպես անգիտակցական, կույր հակում, որպես մութ ուժ, ապա բարձրագույն փուլերում՝ որպես կամք առ կյանք, գիտակցական ձգտում։ Օբյեկտիվացիայի բարձրագույն փուլում, երբ հանդես է գալիս մարդը, կամքը վերածվում է նաև Ճանաչողության, ինչը հնարավորություն է տափս նպատակահարմար ձևով ընտրություն կատարել։ Ըստ
Շոպենհաուերի՝ ճանաչողությունն առաջանում է որպես անհատի և սեռի պահպանման միջոց, որպես կենսաբանական հարմարվողականության գործիք։ Եթե մինչ այդ աշխարհը սոսկ կամք էր, ապա ճանաչող սուբյեկտի հայտնվելուց հետո դառնում է նաև պատկերացում։ Շոպենհաուերը բոլոր պատկերացումները բաժանում է երկու խմբի՝ ինտուիտիվ–զգայակա ն և վերացական-բանական, որոնք համապատասխանում են ճանաչողության երկու ձևին՝ '''ինտուիտիվ''' և '''ռեֆլեկտիվ'''։ Թեև ճանաչողությունն առհասարակ կոչված է ծառայելու կամքին, այնուհանդերձ, ըստ Շոպենհաուերի, առանձին մարդկանց մոտ կարող է «ազատվել ծառայողական այդ դերից» և վերածվել անշահախնդիր հայեցողության։ Նա ճանաչողության ինտուիտիվ և ռեֆլեկտիվ (բանական, ռացիոնալ) ձևերը հակադրում է իրար՝ նախապատվությունը տալով առաջինին։ Եթե բանական ճանաչողությունը ծառայում է կամքին, ձգտում է բավարարել մարդու առօրյա-պրակաիկ հետաքրքրությունները, ապա ինտուիտիվ ճանաչողությունն ազատ է, անշահախնդիր և անվրեպ։ Ինտուիտիվ ճանաչողությունը գեղագիտական -գեղարվեստական հայեցողություն է, որով օժտված են միայն հանճարները։ Սովորական մարդիկ դիտում են, իսկ հանճարները`հանճարները՝ նայում։ Սովորական մարդիկ «բնության գործարանային ապրանքն են», որոնց համար ճանաչողությունը ճանապարհը լուսավորող լոկ մի լապտեր է։ Իսկ հանճարի համար ճանաչողությունն աշխարհը լուսավորող արև է։ Թեև Շոպենհաուերր իռացիոնալիզմի դիրքերից քննադատում է բանական ճանաչողությունը, այնուհանդերձ, չի մերժում դրա անհրաժեշտությունը և կարևորությունը մարդկանց տեսական և պրակտիկ գործունեության մեջ։
 
Շոպենհաուերի բարոյագիտությունն է. մարդաբանությունը հոռետեսական և վատատեսական բնույթ ունեն։ Լավատեսությունը, ըստ նրա, ոչ միայն անհեթեթ, այլև անխիղճ հայացք է, «դառը ծաղր մարդկության անարտահայտելի տառապանքների հանդեպ»։ Կյանքում ոչ մի հիմք կամ նախադրյալ չկա լավատես լինելու համար, որովհետև մարդկանց կյանքը ամբողջությամբ տառապանք է մոլորությունների ու դժբախտությունների մի թագավորություն։ Կամքն իր օբյեկտիվացման բոլոր փուլերում, հատկապես