«Անտոնիո Վիվալդի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (2), ` → ՝ (7) oգտվելով ԱՎԲ
Տող 15.
[[Ջութակ]] նվագել սովորել է իր հոր՝ Ջիովաննի Բատիստա Վիվալդիի մոտ, ով Սբ. Մարկոսի տաճարի ջութակահարն էր։ Երաժշտական երկերի հորինման (կոմպոզիցիա) մեջ մասնագիտացել է [[Ջիովաննի Լեգրենցի]]ի և [[Արկանջելո Կորելլի]]ի մոտ ([[Հռոմ]]ում)։
 
[[1703]]թ. [[սեպտեմբերի 18]]-ին ձեռնադրվել է հոգևորական։ Վենետիկցիներին ոչ հատուկ մազերի գույնի համար նրան սկսում են անվանել «Շեկ քահանա» ({{lang-it|il Prete Rosso }})։ [[1703]]թ. [[սեպտեմբերի 1]]-ին ընդունվում է «Պիետա» օրիորդաց որբանոց`որբանոց՝ որպես ջութակի ուսուցման մանկավարժ-մաեստրո։ Որբանոցի սաների համար սկսում է գրել իր առաջին ստեղծագործությունները։ [[1706]]թ. կայանում է Վիվալդիի առաջին հրապարակային ելույթը ֆրանսիական դեսպանության պալատում։ [[1713]]թ. ստանձնում է որբանոցի երաժշտական ամբողջ գործունեության պատասխանատվությունը, [[1716]]թ. նշանակվում է համերգների մաեստրո (maestro di' concerti)։
 
Այդ տարիներին է Վիվալդին գրում է իր ստեղծագործությունների մեծ մասը, այդ թվում՝ օպերաներ և կոնցերտներ։ [[1705]]թ. հրատարակվում է իր ստեղծագործությունների առաջին ժողովածուն (opus 1), 1709թ`1709թ՝ 2-րդ ժողովածուն (12 սոնատ [[ջութակ]]ի և [[բասսո կոնտինուո]]յի համար)։ Համաշխարհային ճանաչումը գալիս է երկերի 3-րդ ժողովածուի հետ (L'estro armonico (Opus 3), հրատարակվել է Ամստերդամում 1711թ)։ Ճանաչումն ու համբավն ամրապնդվում են 1714թ. La stravaganza (Opus 4) երկերի ժողովածուի հրատարակմամբ։
 
1718թ. սկսվում են Վիվալդիի ճանապարհորդությունները Իտալիայի ու [[Եվրոպա]]յի քաղաքներով։ Չնայած Վենետիկից իր հաճախակի բացակայություններին, «Պիետա»-ն շարունակում է նրան վարձատրել`վարձատրել՝ ամսական երկու կոնցերտ գրելու պայմանով։ Որբանոցի արխիվի փաստաթղթերը ցույց են տալիս, որ երգահանը վարձատրվել է 1723-33թթ. թվով 140 կոնցերտ գրելու համար։
 
[[1723]]թ. տեղի է ունենում Վիվալդիի առաջին ուղևորությունը [[Հռոմ]], [[1724]]թ. նա նորից է մեկնում այնտեղ իր «Ջուստինո» օպերան բեմադրելու համար։ 1725թ. Ամստերդամում լույս է տեսնում Վիվալդիի երկերի 8-րդ ժողովածուն՝ «Հարմոնիայի և ներշնչանքի վեճը» ("Il Cimento dell’Armonia e dell’Invenzione''), որի մեջ ըդգրկված է հանրահայտ «Տարվա եղանակները» կոնցերտների շարքը։ Մեծ տարածում են ստանում Վիվալդիի կոնցերտները ֆլեյտայի և նվագախմբի համար՝ «La notte» (Գիշեր), «Il cardellino» (Կարմրակատարիկ) և այլն, ինչպես նաև հոգևոր ստեղծագործությունները՝ «Gloria», «Magnificat», «Stabat Mater», «Dixit Dominus»։
 
1720-ական թվականները Վիվալդիի համաեվրոպական ճանաչման ժամանակաշրջանն է։ Նա պատվերներ է ստանում Եվորպայի միապետներից և ազնվականներից։ Իր երկերի 9-րդ ժողովածուն`ժողովածուն՝ «Կիթար» (La Cetra)` ձոնում է [[Ավստրիա]]յի կայսր [[Կարլոս VI (Ավստրիա)|Կարլոս VI]]-ին. 1728թ. Վիվալդիին առիթ է ընձեռնվում կայսրին անձամբ հանդիպելու։ Կարլոս VI-ն այնքան էր սիրում «Կարմիր քահանայի» երաժշտությունը, որ, ասում են, այդ հադիպման ընթացքում ավելի շատ է զրուցել երգահանի հետ, քան իր մինիստրների հետ երկու տարվա ընթացքում։ Վիվալդին ստանում է կայսրից ասպետի տիտղոս, ոսկե մեդալ և Վիեննա գալու հրավեր, ինչից նա օգտվում է 1730թ.՝ բեմադրելով այնտեղ իր «Ֆարնաչե» (Farnace, RV 711) օպերան։
 
Սակայն 1730-ական թթ. հանրային երաժշտական ճաշակի փոփոխության հետևանքով Վիվալդիի երաժշտությունն արագորեն դառնում է այլևս ոչ մոդայիկ և պահանջարկ չունեցող։ Այդ պատճառով 1730-ական թթ. վերջերին նա որոշում է նորից մեկնել Վիեննա՝ ցանկանալով հանդիպել իր օգոստոսափառ երկրպագու Կարլոս VI հետ և նրանից խնդրել արքունական երգահանի պաշտոն։ Սակայն երգահանի Վիեննա ժամանելուց քիչ անց Կարլոս VI-ը մահանում է։ Ճակատագրի այդ հարվածը թողնում է Վիվալդիին առանց հովանավորության և եկամտի աղբյուրի։ Վիվալդին մահանում է դրանից ոչ շատ ուշ՝ 1741թ. հուլիսի 27-ի լույս 28-ը։ Թաղված է Վիեննայում։
Տող 64.
* Հավատարիմ Ռոզմիրան (Rosmira fedele, 1738, Վենետիկ)
 
Վիվալդին հեղինակ է 4 օրատորիայի, որոնցից մեզ է հասել միայն մեկը`մեկը՝ ''[[Հաղթանակած Հուդիթը]]'' ({{lang-lat|Juditha Triumphans devicta Holofernis barbarie}}, 1716)
 
Գրել է նաև 500-ից ավել գործիքային կոնցերտներ, այդ թվում՝
* 44 կոնցերտ լարային նվագախմբի և բասսո կոնտինուոյի համար
* 49 կոնչերտո գրոսսո
* 352 կոնցերտ մեկ գործիքի և ուղեկցող լարային նվագախմբի կամ բասսո կոնտինուոյի համար (այդ թվում՝ 253-ը ջութակի, 26-ը՝ թավջութակի, 6-ը՝ վիոլա դ՜ամուրի, 13-ը լայնակի և 3-ը երկայնակի ֆլեյտաների համար, 12-ը՝ հոբոյի, 38-ը`ը՝ ֆագոտի, 1-ը`ը՝ մանդոլինի);
* 38 կոնցերտ նվագախմբի կամ բասսո կոնտինուոյի ուղեկցությամբ 2 գործիքի համար
* 32 կոնցերտ նվագախմբի կամ բասսո կոնտինուոյի ուղեկցությամբ 3 և ավելի գործիքների համար։
Տող 77.
Ամենահայտնի ստեղծագործությունն է Ջութակի 4 կոնցերտներից բաղկացած «Տարվա եղանակներ» շարքը, որը համարվում է ծրագրային երաժշտության վաղ օրինակներից մեկը։ Նշանակալից է Վիվալդիի ներդրումը գործիքավորման զարգացման բնագավառում՝ նա առաջինն է օգտագործել հոբոյը, գալարափողը, ֆագոտը և այլ փողային գործիքները որպես ինքնուրույն, այլ ոչ թե մեղեդին/երաժշտությունը երկրորդող գործիքներ։
== Վիվալդիի անունով ==
* Խառնարան [[Մերկուրի]]ի վրա:վրա։
* [[(4330) Վիվալդի]] [[աստերոիդ]]ը:ը։
 
== Տես նաև ==