'''Հազկերտ<ref name="ՏՈՒՏ">{{ՏՈՒՏ|section=II.A.3|page=59}}</ref> Բ''' (ծ. թ. անհտ.անհայտ - [[457]]), Պարսից արքա [[439]]-ից։ [[Սասանյաններ]]ի արքայատոհմից։ [[Քրիստոնեություն]]ը դիտելով [[Մեծ Հայք]]ի ու [[Բյուզանդիա]]յի մերձեցման պատճառ և ձգտելով վերջ տալ [[հայեր]]ի ներքին անկախությանը՝ վարել է Մեծ Հայքի տնտեսական կեղեքման, նախարարների ուժերը ջլատելու և բռնի կրոնափոխության քաղաքականություն, որն առիթ է դարձել հայերի 450-451-ի ապստամբության ([[Վարդանանց պատերազմ]])։