«Ասպիրակ»–ի խմբագրումների տարբերություն

բույսերի ցեղ
Content deleted Content added
Նոր էջ «'''Ասպիրակ''' ({{lang-lat|Spiraea}}), թագուհի մարգաց, մարգուդշխո, վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի տ...»:
(Տարբերություն չկա)

18:11, 2 հունվարի 2014-ի տարբերակ

Ասպիրակ (լատին․՝ Spiraea), թագուհի մարգաց, մարգուդշխո, վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի տերևաթափ թփերի ցեղ։ Հայտնի է 20 (այլ տվյալներով՝ 40), ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ ասպիրակ աղեղնաեզր (S. crenata) և ասպիրակ արևքուրիկատերև (S. hypericifolia)։ Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է սաղարթավոր անտառների բացատներում։

Ձևաբանություն

Ցողունը կլոր է, բարձրությունը՝ 1-1,5 մ։ Տերևները հերթադիր են, ատամնաեզր կամ սղոցաեզր։ Ծաղկաբույլը վահանաևման է, հովաևոցանման կամ հուրանանման, ծաղիկը՝ երկսեռ, սպիտակ, կարմիր, ծիրանագույն և այլն։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը տերևապտուղ է, սերմերը՝ մանր, թևավոր։

Կիրառական նշանակությունը

Դեղաբույս է պարունակում է C վիտամին։ Մեղրատու է և գեղազարդիչ։ Օգտագործվում է կանաչ շինարարության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։