«Ստրկություն»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 2 բայտ ,  7 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
 
Վերջին 5000 տարիների ընթացքում ստրկությունը գոյություն է ունեցել գրեթե ամենուրեք: Ամենահայտնի ստրկատիրական երկրներից են [[Հին Հունաստան]]ը և [[Հռոմ]]ը, [[Հին Չինաստան]]ում ''սի'' հասկացությունը, որը համապատասխանում է ստրկությանը, հայտնի է մ. թ. ա. II հազարամյակից: Ռուսերեն գրականության մեջ գոյություն է ունեցել [[ճորտ]]ին ստրուկի հետ նույնացնելու սովորույթը, սակայն չնայած բազմաթիվ նմանություններին ստրկության և [[ճորտատիրություն|ճորտատիրության]] միջև, գոյություն են ունեցել նաև տարբերություններ:<ref>Իրինա Սուպոնիցկայա, պատմական գիտությունների դոկտոր [http://his.1september.ru/2006/15/4.htm Ստրուկ և ճորտ]</ref> Ավելի ուշ ժամանակաշրջանում ստրկություն գոյություն է ունեցել [[Բրազիլիա]]յում և [[ԱՄՆ]]-ում: [[Հին Արևելք]]ում ստրկությունն ունեցել է բազմաթիվ տարբերիչ հատկանիշներ: Ստրուկի ժամանակակից հասկացությունը չի ենթադրում այս տարբերությունները, ճորտ հասկացությունը մարդու իրավունքներում բացակայում է և լիովին համապատասխանում է ստրուկին: Տոտալիտար երկրներում խոշորագույն ստրկատերեր դարձան ոչ թե անհատական սեփականատերերը, այլ հենց այդ [[պետություն]]ները, այդ ձևով թաքցնելով ստրուկների իրական վիճակը նրանով, որ նրանք իբր հարկադրվում են աշխատանքի՝ համաձայն տոտալիտար պետության կողմից ընդունված օրենքների: Օրինակ՝ [[Երկրորդ Համաշխարհային պատերազմ]]ի ժամանակ [[Նացիստական Գերմանիա]]յում լայնորեն կիրառվում էր ստրկական աշխատանքը:
 
{{ՀՍՀ}}
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Ստրկություն]]