«Կոյուղի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Կոյուղի''', ինժեներական կառույցների» սարքավորումների սանիտարական միջոցառումների համալիր, ծառա...»:
 
ՀՍՀ Նյութը վերցված է Հայկական Սովետական Հանրագիտարանի համանուն հոդվածից, ՔրիեյթիվՔոմմոնս Նշում Համանման Տարածում, վիքիֆիկացում, ոճակակ...
Տող 1.
'''Կոյուղի''', ինժեներական կառույցների» սարքավորումների սանիտարական միջոցառումների համալիր, ծառայում է կեղտաջրերը հավաքելու, բնակավայրի կամ արդյունաբերական ձեռնարկության սահմաններից հեռացնելու, մաքրելու և ախտահանելու համար: Տարբերում են ներքին և արտաքին կոյուղինորկոյուղիներ: Ներքին կոյուղու միջոցով, որը բաղկացած է սանիտարական սարքերից և ներքին կոյուղուmցանցիցկոյուղու ցանցից (հեռացնող խողովակներ, կանգնակներ և թողարկներ), կեղտաջրերը հավաքվում, շենքերից հեռացվում և տրվում են արտաքին կոյուղու ցանց: Ներքին կոյուղու ցանցի միջոցով է կատարվում ներքին և արտաքին ցանցերի [[օդափոխություն]]ը: Արտաքին ցանցը բաղկացած է թաղամասային և փողոցային ցանցերից, կոյուղացման ավազանների կոլեկտորներից և գլխավոր կոլեկտորից: Կոյուղացման ավազանը բնակավայրի տարածքի այն մասն է, որը սահմանափակված է [[ջրբաժան]]ներով: Արտաքին կոյուղու ցանցը հաշվարկվում և նախագծվում է այնպես, որ կեղտաջուրը ներքին ցանցից հաջորդաբար անցնելով թաղամասային և փողոցային ցանցերով, կոյուղացման ավազանի և գլխավոր կոլեկտորներով ինքնահոսքով հեռացվի բնակավայրի կամ արտադրական ձեռնարկության սահմաններից: Արտաքաղաքային կոլեկտորով կեղտաջուրը տարվում է մաքրման կայան, որտեղ մաքրվում, ախտահանվում և լցվում է ջրավազան: Հարթ տեղանքի դեպքում արտաքին կոյուղու կազմի մեջ են մտնում նաև պոմպակայաններ և ճնշումային խողովակաշարեր: Ինքնահոսք կոյուղու ցանցը կառուցվում է [[կավ]]ե, [[ասբեստացեմենտ]]ե, [[բետոն]]ե և [[երկաթբետոն]]ե խողովակներից, իսկ մեծ չափերի կոլեկտորները՝ երկաթբետոնե խողովակներից և հավաքովի երկաթբետոնե տարրերից:ճնշումային խողովակաշարերը պատրաստվում են [[մետաղ]]ե, [[ասբեստացեմենտ]]ե և երկաթբետոնե խողովակներից: Ցանցի աշխատանքին հետևելու և խցանումները վերացնելու համար նախատեսվում են դիտահորեր: Կախված տարբեր կեղտաջրերի համատեղ կամ առանձին հեռացումից՝ տարբերում են կոյուղու հետևյալ 4 համակարգերը.
'''1'''.համահոս համակարգ, որի դեպքում բոլոր կեղտաջրերը (կենցաղային, արտադրական և մթնոլորտային) հեռացվում են մեկ ցանցով:
 
Տող 6.
'''3'''.Կիսանջատ համակարգ, որը նույնպես բաղկացած է 2 ցանցից: Սակայն, ի տարբերություն անջատ համակարգի, այս ցանցերը որոշ տեղերում իրար են միանում հեղեղաթողերի միջոցով, որը հնարավորություն է տալիս մթնոլորտային կեղտաջրերի առավել կեղտոտ մասը հեղեղատար կոյուղու ցանցից լցնել կենցաղային-արտադրական կոյուղու ցանցը և ուղարկել մաքրման կայան:
'''4'''. Համակցված համակարգ, երբ բնակավայրի տարբեր շրջաններում կառուցվում են տարբեր համակարգի կոյուղիներ:
Կեղտաջրերի հեռացման կառույցներ կառուցվել են դեռևս հնում: [[Եգիպտոս]]ում հայտնաբերվել են կոյուղու ջրանցքներ, որոնք կառուցվել են մ. թ. ա. 2500-ին: Հնդկաստանում և [[Միջագետք]]ում նման կառույցներ եղել են ավելի վաղ ժամանակներում: Մ. թ. ա. VI դ. [[Հռոմ]]ում կառուցվել է կոյուղու ջրանցք, որը մասնակիորեն օգտագործվում է նաև այժմ: Միջին դարերում կոյուղի համարյա չի կառուցվել: Կոյուղու շինարարությունը, հիմնականում, սկսել է զարգանալ XIX դ.:
[[Հայաստան]]ում կոյուղու շինարարությունը սկսվել է վաղ ժամանակներից: Կենցաղային և մթնոլորտային կեղտաջրերի հեռացման կառույցներ են ունեցել [[էրեբունի]]ն (մ. թ. ա. VIII դ.), [[Դվին]]ը, [[Անի]]ն, [[Ամբերդ]]ը, Լոռե բերդը, Դառնին և այլն: [[ՀԽՍՀ]] բոլոր քաղաքևերնքաղաքներն ու շրջկենտրոններն ունեցել են կոյուղու համակարգեր: ՀԽՍՀ բնակավայրերի կոյուղու ցանցի ընդհանուր երկարությունը մոտ 1200 կմ է եղել: ՀԽՍՀ-ում գործել է 104 մաքրման կայան (726000 մ3մ<sup>3</sup>/օր արտադրողականությամբ, որոնցից 400000 մ3/օր արտադրողականություն ունեցող 46 մաքրման կայաններում կատարվում է կեղտաջրի կենսաբանական մաքրում): 478000 մ խր կեղտաջուր ջրավազաններն է լցվել առանց մաքրման: Այդ կեղտաջրերի մի մասի մաքրման համար կառուցվել է ևս 16 մաքրման կայան: {{ՀՍՀ}} [[Կատեգորիա:ՀիգենիաՀիգիենա]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կոյուղի» էջից