«Ոսկոր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Gray252.png|200px|մինի|Մարդու [[ազդրոսկր]]ի գծագրային պատկերը ոսկրագոյացման տարբեր փուլերով]]'''Ոսկրը''' ([[Լատիներեն]]՝ '''''Os''''', [[Հունարեն]]՝ '''''οστούν''''', [[հայերեն]]ում նաև '''''ՈսկորՈսկորը''''') պինդ [[շարակցական հյուսվածք]]ից կազմված [[Օրգան (Կենսաբանություն)|օրգան]] է, որը [[Մարդ արարած|մարդ]]ու և բազմաթիվ [[կենդանաբանություն|կենդանիների]] կմախքի կառուցվածքային միավորն է։ Հասուն մարդը ունի մոտավորապես 200 ոսկր, որոնք իրար են միացած [[աճառ]]ային, ֆիբրոզ կամ [[սինովյալ թաղանթ|սինովյալ]] [[հոդ]]ավորումներով։ Ոսկրերի հիմնական ֆունկցիաներն են՝ պաշտպանողական, հենաշարժական, արյունաստեղծ և մետաբոլիկ։ Ոսկրի կառուցվածքային առանձնահատկությունները վերջինիս թույլ են տալիս լինել թեթև, ճկուն և միաժամանակ շատ ամուր։ Ոսկրի ամբողջականության խախտումը կոչվում է [[ոսկրային կոտրվածք|կոտրվածք]]<ref>The Human Body An Introduction to Structure and Function A. Faller, M.D. ISBN 1-58890-122-X</ref>։
== Տեսակները ==
Ըստ անատոմիական կառուցվածքի (ձևի) ոսկրերը լինում են
* [[խողովակավոր ոսկրեր|'''խողովակավոր''']] ([[ազդրոսկր]], [[մեծ ոլոք|ոլոք]], [[ճաճանչոսկր]], [[բազկոսկր]] և այլն)
* '''անկանոն''' ([[դաստակ]]ի ոսկրեր, [[կրունկոսկր]], [[վեգոսկր]], [[ողներ]] և այլն)
* [[տափակ ոսկրեր|'''տափակ''' կամ '''լայն''']] ([[գանգ]]ոսկր, [[կրծոսկր]], [[կողոսկրեր]] և այլն)
* [[սեսամաձև ոսկրեր|'''սեսամաձև''']] ([[ծնկոսկր]], բոլոր հավելյալ ոսկրերը)<ref>Anatomy of the human body. Henry Gray ISBN 0-443-04560-7</ref>
== Կառուցվածքը ==
[[Պատկեր:Illu long bone.jpg|200px|մինի]]
Վերը նշված բոլոր ոսկրերը ունեն միևնույն կառուցվածքային առանձնահատկությունը՝ նրանք կազմված են արտաքին կամ [[կորտիկալ ոսկր|'''կորտիկալ''']] (կեղևային) շերտից և ներքին շերտից ([[սպունգանման ոսկր|'''սպունգանման նյութից''']])։ Շերտերի խտությունը, քանակը և տեղակայումը տարբերվում է կախված ոսկրի անատոմիական կառուցվածքից. օր՝ ազդրոսկրի կորտիկալ շերտը բավականին հաստ է և ամուր, իսկ օրինակ կրծոսկրի կազմության մեջ գերակշռում է առավելապես սպունգանման նյութը։ Կորտիկալ շերտը պատված է [[վերնոսկր]]ով մինչև հոդամակերեսները և ապահովում է կորտիկալ շերտի արյունամատակարարումը [[սնուցող անցք]]երով։ Խողովակավոր ոսկրի ներսում գտնվում է ցիլինդրիկ խոռոչ, որի հիմնական բաղադրությունը ոսկրածուծն է։ [[Արյունատար անոթ]]ները անցնում են [[Հավերսյան ուղիներ]]ով։ Խոշոր խողովակավոր ոսկրերի [[դիաֆիզ]]ար կոտրվածքների ժամանակ առաջանում է առատ [[արյունահոսություն]] (ներքին կամ արտաքին), որը պայմանավորված է ոսկրախողովակի արյունամատակարարող ցանցով։ Ոսկրածուծի գրեթե 96% կազմված է ճարպերից, որը և պայմանավորում է դիաֆիզար կոտրվածքների ժամանակ առաջացող [[ճարպային էմբոլիա]]յի վտանգը։<br />
Հյուսվածքաբանորեն ոսկրը կազմված է [[օստեոբլաստ]] և [[օստեոկլաստ]] բջիջներից։ Վերջիններս նպաստում են համապատասխանորեն ոսկրագոյացման և ոսկրի ներծծման պրոցեսներին։
 
== Ոսկրագոյացում ==
Սաղմնային շրջանում, ինչպես նաև օրինակ կոտրվածքների ժամանակ առաջանում է ռետիկուլյար ոսկրանյութ, որը հետագայում վերածվում է լամելլար (թիթեղային) ոսկրանյութի։ Ռետիկուլյար ոսկրի արյունատար անոթները և կոլագենային թելերը ունեն խառը դասավորություն։ Ռետիկուլյար ոսկրագոյացումը տեղի է ունենում երկու ճանապարհով
* թաղանթային (դեսմալ) ոսկրագոյացում
* անուղղակի (էնդոխոնդրալ) ոսկրագոյացում
Օրգանիզմի աճին զուգահեռ ոսկրերը ենթարկվում են ադապտացիայի, փոխելով իրենց ձևը և ամրությունը որը ապահովում են օստեոբլաստ[[Պատկեր:Midshaft Fracture of the Femur.jpg|աջից|200px]] և օստեոկլաստ բջիջները շնորհիվ ոսկրանյութի ներծծման մեկ տեղում և կուտակման մեկ այլ տեղում։
 
== Ոսկրային Ախտահարումներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ոսկոր» էջից