«Բնակարանային տնտեսություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (8), → (2) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Բնակարանային տնտեսություն''', [[քաղաքներ]]ի, [[ավաններ]]ի և [[գյուղեր]]ի բնակչությանը սպասարկող ձեռնարկությունների և տնտեսությունների ամբողջություն, քաղաքներում ընդգրկվում է քաղաքային տնտեսության մեջ։ Զբաղվում է քաղաքների, ավանների և գյուղական վայրերի բարեկարգման՝ սանմաքրման, հարդարման, լուսավորման, ջրամատակարարման և կոյուղու, գազամատակարարման ցանցերի կազմակերպման, [[կամուրջներ]]ի, ստորգետնյա անցումների, քաղաքային ճանապարհների շահագործման կազմակերպման, կանաչապատման, աղբափոխադրման աշխատանքներով։ Ընդգրկում է նաև հյուրանոցային տնտեսությունը՝ [[հյուրանոց]]ների, կոլտնտեսային տների, քեմպինգների կազմակերպումը և շահագործումը, ՆԳՄ մասնագիտացված հրշեջ տնտեսություններն ու կամավոր հրշեջ ընկերությունները։Բնակարանային տնտեսության զարգացումը բնութագրվում է մեկ բնակչին մատակարարվող ջրի, [[գազ]]ի, կանաչապատված տարածության և ընդհանուր կոմունալ ծախսերի գումարի ցուցանիշներով։ Բնակչության կենսամակարդակի բարձրացմամբ աճում է բնակարանային տնտեսության ծառայությունների պահանջը, զարգանում նրա նյութատեխնիկական բազան։ [[1975]]-ին, [[1965]]-ի համեմատ, ԱԱՀՄ բնակարանային տնտեսության և բնակչության կենցաղսպասարկման հիմնական ֆոնդերն աճել են 2,2 անգամ, կազմել ժողտնտեսության ամբողջ հիմնական ֆոնդերի 4,4%ը։ Նույն ժամանակահատվածում [[ՀԽՍՀ]] բնակարանային տնտեսության և բնակչության կենցաղսպասարկման հիմնական ֆոնդերն աճել են 2,4 անգամ։ [[1977]]-ին հանրայնացված բնակարանային ֆոնդի 91%-ը ուներ ջրմուղ և [[կոյուղի]], 88%-ը՝ կենտրոնացված ջեռուցում, 20%-ը՝ տաք ջրամատակարարում, իսկ 89%ը գազիֆիկացված էր։ {{ՀՍՀ}} [[Կատեգորիա:Տնտեսություն]]