«Աարոն Բեկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (2) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
'''Աարոն Բեկ''' (ծնվ. 18 հուլիսի 1921թ.) ամերիկյան հոգեբույժ, Փենսիլվանիայի համալսարանի հոգեբուժության դեպարտամենտի պատվավոր պրոֆեսոր։ [[Կոգնիտիվ թերապիա]]յի հիմնադիրն է <ref>Психотерапевтическая энциклопедия / Под ред. Б.Д. Карвасарского. 2-е издание. — СПб, 2000.</ref>։ [[Ալբերթ Էլլիս]]ի հետ միասին համարվում է [[Հոգեթերապիա|հոգեթերապիայում]] [[Կոգնիտիվ-վարքային թերապիա|կոգնիտիվ-վարքային մոտեցման]] հիմնադիրը։ Cognitive Therapy and Research, Journal of Cognitive Psychotherapy ամսագրերի խմբագրական խորհրդի անդամ է:
 
 
== Կենսագրությունը ==
Աարոն Բեկը ծնվել է Պրովիդեսում (Ռոդ Այլենդ, ԱՄՆ)` ռուսաստանից գաղթած հրեաների ընտանիքում: Դուստրը`[[Ջուդիթ Բեկը]] [[Կոգնիտիվ-վարքային թերապիա]]յի հայտնի մասնագետ է։
 
Բեկը բժշկության դոկտորի կոչում է ստացել 1946թ. Յելի համալսարանի Բժշկության դպրոցում: 1946-1948 թվականներին նա անցել է ախտաբանության գծով ինտերնատուրա և օրդինատուրա Ռոդ-Այլենդի հիվանդանոցում, այնուհետև նևրոլոգիայի և հոգեբուժության գծով Ֆրեմինգեմի, Մասաչուսետս նահանգ, Վետերանների ադմինիստրացիայի հիվանդանոցում:
 
Բեկը հոգեբուժության դիպլոմ ստացավ 1953 թվականից Հոգեբուժության և նևրոլոգիայի ամերիկյան դեպարտամենտում, իսկ 1958 թվականին ավարտեց Ֆիլադելֆիայի հոգեվերլուծական ինստիտուտը: Նա արժանացել է հոգեբուժության ոլորտում հետազոտությունների համար Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիայի պարգևի, ինչպես նաև Կետելի անվան պարգևի Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայից:
 
1954 թվականից Բեկն աշխատում է Պենսիլվանիայի համալսարանի բժշկության դպրոցի ֆակուլտետում, որտեղ զբաղեցրել է հոգեբուժության պրոֆեսորի և Կոգնիտիվ թերապիայի կենտրոնի տնօրենի պաշտոնը, որում նրան փոխարինեց իր աղջիկը` փիլիսոփայության դոկտոր, հայտնի հոգեթերապևտ [[Ջուդիթ Բեկ]]ը:
 
==Գործունեություն==
Բեկը ուսում է ստացել և սկսել է աշխատել ավանդական հոգեվերլուծության ոլորտում: Սակայն շուտով հիասթափվելով վերջինիս դժվարության և վերացականության պատճառով: Բացի այդ, հոգեվերլուծական հայեցակարգերի հիմնավորվածության ստուգման նրա սեփական հետազոտությունները չէին հաստատում տեսությունների ճշմարտացիությունը<ref>[http://bookap.info/genpsy/psyteor/load/doc.shtm Паттерсон Сесил Голден , Эдвард Уоткинс, Теории психотерапии]</ref>:
 
Բեկը դրդում էր իր այցելուներին ուշադրությունը կենտրոնացնել այսպես կոչված “ավտոմատիկ մտքերի” վրա, ինչը հանգեցրեց [[դեպրեսիա]]յի, [[տագնապ]]ի, [[ֆոբիա]]ների և օբսեսիվ-կոմպուլսիվ նևրոզի վերաբերյալ պատկերացումների վերանայմանը որպես կոգնիտիվ աղճատումներ: Նա նաև մշակել է հնարների շարք, ուղղված այցելուների սխալական մտածողության շտկմանը նևրոզի վերացման նպատակով:
 
Միևնույն ժամանակ, Բեկը հրապուրվեց նոր և բուռն կերպով զարգացող [[վարքաբանական թերապիա]]յով, որը նա մանրամասնորեն ուսումնասիրեց և կիրառեց իր պրակտիկայում: Սեփական փորձով նա համոզվեց վարքաբանական տեխնիկաների արդյունավետության մեջ, սակայն ոչ այն պատճառներով, որոնց մասին խոսում էին վարքաբանական հոգեթերապիայի կողմնակիցները: Այդ տեխնիկաների արդյունավետությունը, Բեկի կարծիքով, բացատրվում էր այցելուների մոտ առաջ եկող դիրքորոշումների կամ կոգնիցիաների փոփոխություններով: Այսպիսով, Բեկը համարում էր վարքաբանական թերապիան սահմանափակ, որի կողմնակիցները հակված էին անտեսելու այցելուի պատկերացումները սեփական անձի, հոգեթերապևտի և հենց թերապիայի մասին: Դրա հետ մեկտեղ, վարքաբանական թերապիային բնորոշ այցելուի մասին օբյեկտիվ ինֆորմացիա ստանալու, բուժման գործընթացը սիստեմատիկորեն պլանավորելու, ինչպես նաև վարքաբանական փոփոխությունների քանակական գնահատման վրա շեշտադրումը մեծ ազդեցություն ունեցավ Բեկի վրա բուժման սեփական մոտեցում ստեղծելու ընթացքում:
 
Կային կոգնիտիվ թերապիայի ստեղծման նաև այլ նախադրյալներ: Բեկը գնահատում էր նեոֆրեյդիստների` մասնավորապես Հորնիի, Ադլերի և Սալիվանի աշխատանքները, որոնք նկատելի դեր խաղացին տեսության ստեղծման սկզբնական փուլում և աջակցում էին նրան դասական հոգեվերլուծության հետ հակադրման գործում: Կոգնիտիվ թերապիայի զարգացման ընթացքում իրենց ազդեցությունը ունեցան այնպիսի հետազոտողներ, ինչպիսիք են [[Ջորջ Քելի]]ն, [[Ռիչարդ Լազարուս]]ը, [[Ալբերտ Բանդուրա]]ն և Ուոլտեր Միշելը:
 
 
== Հիմնական աշխատանքները ==
Տող 26 ⟶ 43՝
# Craighead, W.E & Nemeroff C.B. (2004) (Eds.). The Concise Corsini Encyclopedia of Psychology and Behavioral Science. New Jersey։ Wiley.
# Ellis, A. & Dryden, W. (2007). The Practice of Rational Emotive Behavior Therapy. NY։ Springer.
#Когнитивная психотерапия расстройств личности / Под ред. А.Бека и А.Фримена. СПб.: Питер, 2002. — 544 с. — (Серия «Практикум по психотерапии»)
#Бек А., Раш А., Шо Б., Эмери Г. Когнитивная терапия депрессии. СПб., Питер, 2003.
#[http://psy.samara.ru/content.asp?&rid=51&id=87 Бек А. Техники когнитивной психотерапии // Психологическое консультирование и психологическая терапия. Хрестоматия. Т.1./под ред. А.Б. Фенько, Н.С.]
#Бек Дж. Когнитивная терапия. Полное руководство, М.: Вильямс.- 2006.
#МакМаллин Р. Практикум по когнитивной терапии: Пер. с англ. — СПб.: Речь, 2001. — 560 c.
#[http://bookap.info/genpsy/psyteor/load/doc.shtm Паттерсон Сесил Голден , Эдвард Уоткинс, Теории психотерапии]
 
== Ծանոթագրություններ ==