«Արին-Բերդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Արին-Բերդ''', բլուր-հնավայր, [[Ուրարտու|ուրարտ]]ական [[Էրեբունի]] քաղաքատեղի [[Երևան]]ի [[Էրեբունի (վարչական շրջան)|Էրեբունի]] Համայնքում։ [[1879]] թվականին բլրի ստորոտում հայտնաբերվեց Արին-Բերդի ուրարտական առաջին [[սեպագիր արձանագրություն]]ը՝ [[Արգիշտի Ա]]-ի կողմից միջնաբերդում հացահատիկի շտեմարան կառուցելու մասին։ Արին-Բերդը [[1894]] թվականին ուսումնասիրել է [[Ռուսներ|ռուս]] հնագետ Ա․Ա․Իվանովսկին։ Պարբերական պեղումներն սկսվելեն [[1952]] թվականից՝ [[ՀԽՍՀ]] ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Մոսկվայի Պուշկինի անվան թանգարանի և ճարտարապետական հուշարձանների պահպանության և վերականգնման վարչության համատեղ արշավախմբի կողմից (ղեկավար՝ Կ․Լ․Հովհաննիսյան, գիտական խորհրդատու՝ Բ.Բ.Պիոտրովսկի)։ Արին-Բերդը հիմնադրել է ուրարտական [[Մենուա]] թագավորի որդի Արգիշտի Ա մ․ թ․ ա․ [[782]] թվականին՝ որպես երկրի հյուսիսային սահմանների ռազմական հզոր բերդաքաղաք։ Արին-Բերդում են գտնվել [[Սարդուր Բ]]-ի և [[Էրիմենա]]յի որդի [[Ռուսա Գ]]-ի 23 սեպագիր [[արձանագրություն]]ները, ինչպես և [[խեցի|խեց]]եղեն, [[կնիք]]ներ (գլանաձև, կշռաքարերի ձևի), [[ճարմանդ]]ներ, [[ապարանջան]]ներ, [[ուլունք]]ներ ([[ագաթ]]ե, [[սերդոլիկ]]ե և [[ապակի|ապակ]]ե), [[նետ]]երի [[բրոնզ]]ե ծայրակալներ, [[IV-րդ դար]]ի [[Միլեթ]] քաղաքի [[արծաթ]]ե դրամներ, [[Աքեմենյան պետություն|Աքեմենյա]]ն ժամանակաշրջանի (մ․ թ․ ա․ [[V-րդ դար]]) արծաթե ռիտոններ, [[երկաթ]]ե [[սանձ]] և այլն։ Արին-Բերդի հնագիտական նյութերի թվին են դասվում նաև այն առարկաները, որոնք գտնվել են [[Թեյշեբաինի|Կարմիր-բլուրի]] պեղումների ժամանակ, բայց պատրաստված են եղել Արին-Բերդում (բրոնզե [[վահան]]ներ, [[սաղավարտ]]ներ, կապարճներ, թասեր, ձիասարքի մասեր և այլն)։ 1950-1968 թվականների պեղումների ընթացքում Արին-Բերդի միջնաբերդում բացվել են շուրջ 100 սենյակ, դահլիճ, բակ, միջանցք, որոնք շրջապատված են եղել հզոր բերդապարսպով։ Այստեղ էր կառուցված Արգիշտի Ա-ի պալատը՝ «Աուսի» տաճարով, երկու ներքին բակ, մեկը 4 սյունազարդ դահլիճներ, որոնցից մեկը վիթխարի (12,5x39,0 մ)՝ հինգ սյունով երկայնական առանցքի և շինարարական արձանագրությամբ խարիսխների վրա։ Միջնաբերդի մյուս խոշոր կառույցը, որ հիմնադրվել է նույնպես Արգիշտի Ա-ի օրոք, [[Խալդի]] աստծո տաճարն է։ Այն փռված է լայնական ուղղությամբ, ճակատային մասում ունի աշտարակ և թեթև սյունաշար, որոնք կազմում էին ներդաշնակ միասնություն։ Պալատը և տաճարը եղել են ճոխ ձևավորված։ Նրանց պատերը զարդարված էին աշխարհիկ ու պաշտամունքային բնույթի գույնզգույն որմնանկարներով։ Աքեմենյան [[Իրան]]ի տիրապետության ժամանակաշրջանում ուրարտական շենքերը վերակառուցվեցին՝ համապատասխան նոր պահանջներին, որի հետևանքով ստեղծվեցին ապադանան (դահլիճը) և կրակի տաճարը։ [[Երևան]]ը, որի անվանումը ծագում է էրեբունի անունից (էրեբունի, Էրեվունի, Երևան), իր պատմական կյանքը սկսում է Էրեբունիի հիմնադրման տարեթվից։
 
[[Կատեգորիա:Բլուրներ]]