«Կոմպոզիցիա (մշակույթ)»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
չNo edit summary |

Տող 4.
[[Տարածական արվեստ]]ներում կոմպոզիցիան միավորում է գեղարվեստական ձևի կառուցման միջոցները ([[տարածություն|տարածության]] և [[ծավալ]]ի իրական կամ պատրանքային ձևակազմում, [[սիմետրիա]] և [[ասիմետրիա]], [[մասշտաբ]], [[ռիթմ]] և [[համաչափություն]], [[նրբերանգ]] և [[հակադրություն]], [[հեռանկար]], [[խմբավորում]], [[գունային լուծում]] և այլն): Կոմպոզիցիան կազմակերպում է ստեղծագործության ինչպես ներքին կառուցվածքը, այնպես էլ նրա հարաբերակցությունը շրջապատող միջավայրի ու դիտողի հետ:

[[Ճարտարապետություն|Ճարտարապետության]] մեջ կոմպոզիցիայի հիմքում ընկած է [[կառույց]]ի, [[կոմպլեքս]]ի, քաղաքի գեղարվեստա-գաղափարական ֆունկցիոնալ, կառուցվածքային սկզբունքների, արտահայտչամիջոցների ներդաշնակ համադրումը: Դարերով մշակված ճարտարապետության գիտական վերլուծումով բացահայտվել են մի շարք օրինաչափություններ, որոնց բնորոշումն ու դասակարգումը կազմում են «ճարտարապետական կոմպոզիցիա» առարկայի հիմունքները: Ճարտարապետական կոմպոզիցիոն միջոցներից են [[մասշտաբ]]ը, [[համաչափություն]]ները, [[սիմետրիա]]ն, [[ասիմետրիա]]ն, [[գույն]]ը, [[ստվեր]]ը, [[ռիթմ]]ը, [[մետրական կարգ]]ը, [[արվեստների համադրում]]ը և այլն, որոնց ճիշտ ընտրության և համադրման շնորհիվ է նախագծողը հասնում իր առջև դրված գաղափարա-գեղարվեստական խնդիրների յուրօրինակ ստեղծագործական լուծումներին: Կոմպոզիցիայով է պայմանավորված ճարտարապետական ձևի արխիտեկտոնիկ կերպարը: Հաճախ կոմպոզիցիա են անվանում նաև ամբողջական ձևերի համադրվածքը կամ առանձին կառույցի տիպը: Կերպարվեստում կոմպոզիցիան ստեղծագործության գաղափարական և սյուժետա-թեմատիկ հիմքի կոնկրետ մշակումն է՝ տարածության մեջ առարկաների ու մարմինների տեղադրումով, [[ծավալ]]ների, [[լույս]]ի ու [[ստվեր]]ի, [[գունաբիծ|գունաբծ]]երի և այլ հարաբերակցության հաստատումով: Կոմպոզիցիայի տիպերն են՝ «կայուն» (ուր կոմպոզիցիոն հիմնական առանցքները ուղիղ անկյան տակ փոխհատվում են ստեղծագործության երկրաչափական կենտրոնում) և «դինամիկ» (ուր հիմնական առանցքները փոխհատվում են [[սուր անկյուն|սուր անկյան]] տակ, գերիշխում են [[անկյունագծեր]]ը, [[շրջագծեր]]ն ու [[ձվածիր]]ները), «բաց» (ուր գերակշռում են տարուղղված կենտրոնախույս ուժերը, իսկ պատկերը ըստ ամենայնի բացվում է դիտողին) և «փակ» (ուր գերիշխում են կենտրոնաձիգ ուժերը՝ պատկերը ձգելով ստեղծագործության կենտրոն): Կոմպոզիցիայի «կայուն» և «փակ» տիպերը գերակշռում են, օրինակ, [[Վերածննդի արվեստ]]ում, «դինամիկ» և «բաց» կոմպոզիցիաները՝ [[բարոկկոյի շրջան]]ում: Արվեստի պատմության մեջ մեծ դեր են խաղացել ինչպես ընդհանուր կոմպոզիցիոն կանոնները (օրինակ, հին արևելյան, վաղ միջնադարյան, Բարձր Վերածննդի, կլասիցիզմի արվեստներում), այնպես էլ ավանդական խիստ կանոնական սխեմաներից անցումը ազատ կոմպոզիցիոն միջոցների, այսպես՝ XIX -XX դարերում արվեստում մեծ դեր է խաղացել արվեստագետների անհատական ձգտումը դեպի ազատ կոմպոզիցիա:

[[Երաժշտություն|Երաժշտական]] կոմպոզիցիայի, այսինքն՝ երաժշտական երկի կառուցվածքի մասին:

2. [[Երաժշտություն|Երաժշտական]], [[Գեղանկարչություն|գեղանկարչական]], [[Քանդակագործություն|քանդակագործ]]ական կամ գրաֆիկական ստեղծագործություն, [[կոմպոզիտոր]]ի կամ [[նկարիչ|նկարչի]], [[քանդակագործ]]ի ստեղծագործության վերջնական արդյունքը:

3. Արվեստների տարբեր տեսակներ միավորող գեղարվեստական բարդ ստեղծագործություն (օրինակ, գրական-երաժշտական կոմպոզիցիա):