«Կոնդենսատոր (այլ կիրառումներ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (7) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
{{վիքիֆիկացում}}[[File:Lednička Zanussi ZRA 319 SW, celkový pohled na zadní část.JPG|thumb|220x220px]]
Կոնդենսատոր (լատ. {{lang-lat|condenso}} —խտացնել), 1. ջերմատեխնիկայում,ապարատ, որն իրականացնում է նյութի անցումը գազային (գոլորշի) վիճակից հեղուկ կամ բյուրեղային վիճակի։ Կիրառվում է քիմիական տեխնոլոգիայում, ջերմային և սառնարանային տեղակայանքներում՝ աշխատած նյութի կոնդենսացման համար և այլն։ Շոգետուրբինի տեղակայանքներում կոնդենսատորի շնորհիվ շարժիչի ելքում ստացվում է մթնոլորտայինից զգալի ցածր ճնշում՝ տուրբինում աշխատած շոգին ջրով հովացնելու միջոցով։ Հովացնող ջուրը շարժվում է կոնդենսատորի պողպատե իրանում տեղադրված արույրե խողովակներով (մակերեվութային կոնդենսատոր) կամ անմիջապես խառնվում է կոնդենսացվող գոլորշուն (խառնման տիպի կոնդենսատոր)։ 2. էլեկտրական սարք՝ կազմված երկու կամ ավելի էլեկտրոդներից, որոնք բաժանված են դիէլեկտրիկով, վերջինիս հաստությունը շրջադիրների չափերի համեմատ փոքր է։ Կիրառվում է թույլ հոսանքի և ուժային էլեկտրական շղթաներում, որպես կենտրոնացված էլեկտրական ունակություն։ Կախված դիէլեկտրիկի տիպից, շրջադիրների նյութից, կոնստրուկտիվ կատարումից՝ տարբերում են՝ թղթի, օդային, խեցե, թաղանթային, էլեկտրոլիտիկ և այլ կոնդենսատորներ։