«Կեռասենի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 32.
|tpl = tro-27801088
}}
'''Կեռասենի''' ({{lang-lat|Prunus avium}}), վարդազգիների ընտանիքի կեռասենու ցեղի պտղատու բույս: Բարձրությունը՝ մինչև 15 մ: Երկարակյաց է (մինչև 100 տարի և ավելի): Տերևները խոշոր են, երկար, ձվաձև, սուր ծայրամասով: Ծաղիկները սպիտակ են՝ հավաքված ծաղկաբույլում: Պտուղը հյութալի, կլոր, երբեմն՝ բութ, սրտանման կորիզապտուղ է, կարմիր, վարդագույն, դեղին, սև գույնի: Պտղահյութը՝ անգույն, երբեմն մուգ կարմրավուն, քաղցր, քաղցրաթթվաշ, թույլ տտիպությամբ: Պտուղներն օգտագործվում են թարմ, չորացած և վերամշակված (կոմպոտ, մուրաբա, ջեմ, զովացուցիչ ջրեր): Կեռասենին բազմանում է պատվաստներով և մացառներով: Բերքատվությունը 70—80 ց/հա է: Մշակվում է [[Ուկրաինա]]յի հարավում, [[Մոլդովա]]յում, [[Կովկաս]]ում, միջինասիական հանրապետություններում: [[ՀայաստանումՀայաստան]]ում մշակվում է հյուսիսում և հարավ-արևելյան շրջաններում, Արարատյան դաշտում և նախալեռնային գոտում: Մշակվող սորտերից են՝ Դրոգանա դեղինը, Դենիսենի դեղինը, Մե թաթարականը, Սև Նապոլեոնը: Հայաստանի տեղական սորտերից են Քանաքեռի կեռասը, Սպիտակենին, Կարմիրկենին:
 
{{ՀՍՀ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կեռասենի» էջից