«Կեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 3.
Կենդանական կերեր են անարատ և զտած կաթը, ձկան, մսաոսկրային, արյան ալյուրները և այլն, պարունակում են մեծ քանակությամբ լիարժեք [[պրոտեին]], հարուստ են հանքային նյութերով և [[վիտամին]]ներով։ Օգտագործվում են բոլոր կենդանիների մատղաշների, ինչպես նաև սեռահասուն խոզերի, թռչունների և մորթատու գազանների կերակրման համար։ Հանքային կերերից առավել գործածական են [[կերակրի աղ]]ը, [[կիր]]ը, [[ոսկրալյուր]]ը, [[կերային ֆոսֆատներ]]ը, [[կարբամիդ]]ը (միզանյութ), ազոտ պարունակող նյութերը և այլն։ Համակցված կերերը պատրաստում են տարբեր տեսակի կերերից։ Արտադրվում են նաև զանազան կերախառնուրդներ, [[կաթի փոխարինիչներ]]։ Խոզերի կերակրման համար կարելի է օգտագործել նաև խոհանոցային մնացորդները։
 
Կերերի սննդարարությունը կախված է դրանց քիմիական բաղադրությունից, սննդանյութերի մարսելիության աստիճանից, հանքային նյութերի և վիտամինների առկայությունից։ Կերի որակի վրա ազդում են պրոտեինի քանակը, լիարժեքությունը և մարսելիությունը։ Պրոտեինով հարուստ են [[լոբազգիներ]]ը, [[քուսպ]]ը, արոտավայրի մատղաշ խոտը, կենդանական ծագումով կերերը, իսկ աղքատ են ծղոտը, [[արմատապալարապտուղներ]]ը, չոր [[ժոմ]]ը և այլն։ Կերի կազմը և սննդարարությունը կախված է խոտաբույսերի աճեցման պայմաններից, տեսակից և պահպանումից։ Կերի սննդարարությունը և որակը որոշվում են անալիզով, իսկ տնտեսություններում՝ արտաքին հատկանիշներով (գույն, հոտ, ձև և այլն)։ Կերի պահանջվող բաղադրությունը, սննդարարությունը և արտաքին հատկանիշները սահմանվում են [[ԳՈՍՏ]]-ով։ Կերի պահպանման ժամկետները երկարացնելու և մատակարարումը մեքենայացնելու համար կիրառվում են կոնսերվացման, հատիկավորման և բրիկետավորման տարբեր ձևեր։ Գործնականում կերի օգտագործման համար ըստ կենդանու տեսակի մշակված են հատուկ աղյուսակներ։ {{ՀՍՀ}} [[Կատեգորիա:Արտադրություն]]
 
{{ՀՍՀ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կեր» էջից