«Կիր»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
'''Կիր''', [[կրաքար]]ի, [[կավճի|կավիճ]] և կարբոնատային այլ ապարների թրծումից ու հետագա վերամշակումից ստացվող արտադրանքի ընդհանուր անվանումը։ Հիմնականում «Կիր» անվան տակ միավորում են չհանգած կիր ([[CaO|կալցիումի օքսիդ|CaO]]) և ջրի հետ դրա փոխազդեցության արդյունքը՝ հանգած կիր [[կալցիումի հիդրօքսիդ|Ca(OH)<sub>2</sub>|կալցիումի հիդրօքսիդ]]։ Դրանք լայնորեն կիրառվում են շինարարությունում, մետալուրգիայում, քիմիական արդյունաբերությունում, շաքարի թղթի, ապակուն այլ արտադրություններում։ Շինարարական կիրը (պարունակում է մինչև 95% CaO) որպես կապակցանյութ օգտագործվում է շինարարական շաղախներ և բետոններ պատրաստելիս, ինչպես նաև սիլիկատային աղյուսի, ավտոկլավ սիլիկատաբետոնային շինվածքների արտադրություններում։
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Քիմիա]]