«Կանխարգելում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (8), → oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
{{վիքիֆիկացում}}
'''Կանխարգելում''', պրոֆիլակտիկա, առողջության ամրապնդան, հիվանդությունների նախազգուշացման և վերացման նպատակով կատարվող միջոցառումների ամբողջություն։ Տարբերում են անհատական և հասարակական կանխարգելում։ Անհատական կանխարգելումը ընդգրկում Է անձնական հիգիենայի կանոնների պահպանումը կենցաղում և արտադրության մեջ, հասարակականը՝ կոլեկտիվի առողջության պահպանման նպատակով ձեռնարկվող միջոցառումների ամբողշ համակարգը։ ժամանակակից կանխարգելման հասկացությունն ընդգրկում Է պետական, հասարակական և բժշկական կոմպլեքս միջոցառումներ, որոնց նպատակն Է վերացնել մարդկանց առողջության վրա բացասաբար ազդող գործոնները և ապահովել անհատի ֆիզիկական ու հոգեկան կարողությունների բազմակողմանի զարգացումը։ Հասարակական կանխարգելման իրականացումը պահանջում Է օրենսդրական միջոցառումներ, նյութական զգալի ներդրումներ և պետական, բժշկական, արտադրական մի շարք հիմնարկ-ձեռնարկությունների ու կազմակերպությունների համատեղ գործունեություն։Խորհրդային առողջապահության կանխարգելիչ գործունեությունը աշխատանքներում պայմանավորված Էր, ամենից առաջ, սանիտարահամաճարակագիտական ծառայությամբ։