«Խաչատուր Կերեքցյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
վիքիֆիկացում, ոճակական ուղղումներ, ուղղագրական, կետադրություն, ճշտումներ
 
No edit summary
Տող 1.
'''Խաչատուր Կերեքցյան Խաչատուր''' (1847 թ., Կարին — 23.9.1891, Կարին), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ: Մասնագիտությամբ երիզագործ է: 1881 թվականի մայիսին [[Կարին]]ում հիմնադրել է «[[Պաշտպան հայրենյաց]]» ազատագրական-հեղափոխական ՝ գաղտնի կազմակերպությունը: Այն Կերեքցյանի միջոցով կապ էր պահպանում [[Մկրտիչ Խրիմյան]]ի, Կարինի թեմի առաջնորդ Մ. Օրմանյանի և Թիֆլիսի հայ գործիչների հետ: 1882 թվականի նոյեմբերին կազմակերպությունը հայտնաբերվել է թուրք իշխանությունների կողմից և ջախջախվել: Կերեքցյանը դատապարտվել է 15 տարվա բանտարկության, բայց 1886 թվականի սեպտեմբերին, ժամկետից շուտ, ազատ է արձակվել: Նա փորձել է վերականգնել կազմակերպությունը, սակայն 1890 թվականին այն վերջնականապես դադարել է գործելուց ՝ տեղը զիջելով ազգային կուսակցություններին: Կերեքցյանն իր համախոհների հետ, չհամաձայնելով նոր սաղմնավորվող դաշնակցության տակտիկական գծին, պայքար է սկսել նրա դեմ: Դաշնակցության տեղական կոմիտեի որոշմամբ Կերեքցյանը սպանվել է: