«Կյուրեղ և Մեթոդիոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
[[File:Kyrill&Method.jpg|thumb|Կիրիլ և Մեֆոդի]]
'''Կիրիլ ԵՎև Մեֆոդի''', սլավոնական լուսավորիչներ, քրիստոնեության քարոզիչներ, սլավոնական այբուբենի ստեղծողները, ժամագրքերը հունարենից սլավոներենի առաջին թարգմանիչները: Կիրիլը (մինչև [[869]] թ.-ին կուսակրոնություն ընդունելը՝ Կոստանդին) , մոտ [[827]]-[[869]] թթ.) և նրա ավագ եղբայր Մեֆոդին (մոտ [[815]]-[[885]] թթ.) ծնվել են [[Մալոնիկ]]ում (Մոլոն): Կիրիլը կրթություն է ստացել [[Կոնստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսում]] , բյուգանդական կայսր Միքայել երրորդի արքունիքում: Տիրապետել է սլավոներենին, հունարենին , լատիներենին , եբրայերենին և արաբերենին :
Մովորել է նաև Կոստանդնուպուսի [[Մագնավրա]] բարձրագույն ուսումնական հաստատությունում, որտեղ նրան դասավանդել են հայազգի գիտնականներ՝ փիլիսոփա-աստվածաբան Փոտը և անվանի մաթեմատիկոս Լևոնը: Հրաժարվելով կայսրի առաջարկած վարչական ասպարեզից՝ դարձել է պատրիարքարանի գրադարանավար, այնուհետև դասավանդել փիլիսոփայություն: [[850]]-ական թթ. եղել է [[Սիրիա]]յում, որտեղ հաղթել է մահմեդականների հետ ունեցած աստվածաբանական վեճերում:
Մեֆոդին վաղ հասակից ընդունվել է զինվորական ծառայության, այնուհետև մտել է վանք: [[863]] թ.-ին բյուգանդական կայսրը Կիրիլին և Մեֆոդիին ուղարկել է [[Մորավիա]]՝ սլավոներեն լեզվով քրիստոնեություն քարոզելու: Մեկնելուց առաջ Կիրիլը ստեղծել է սլավոներեն այբուբենը և Մեֆոդիի օգնությամբ հունարենից սլավոներենի թարգմանել մի քանի ժամագրքեր: