«Ուրմիո լիճ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: |thumb → |մինի oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: : → ։, ` → ՝ (5) oգտվելով ԱՎԲ
Տող 3.
'''Ուրմիա լիճ''', անհոսք աղի լիճ է [[Իրան]]ի հյուսիս -արևմուտքում։ [[Հայկական լեռնաշխարհ]]ի ամենամեծ լիճն է։ Կոչվել է նաև [[Կապուտան]], [[Թիլ]]։ Հունական աղբյուրներում հիշատակված է Մանթիա, Մեդի, Սպավտա կամ Սպաուտա անունները, որոնք նույնպես նշանակում են կապույտ։
 
Լիճն ուսումնասիրել են Վ.Վ. [[Բոգաչև]]ը, Գ. [[Ռիբեն]]ը, Կ.Ն. [[Պաֆենհոլց]]ը և ուրիշներ։ Նրանք ենթադրում են, որ լիճն առաջներում հոսուն է եղել դեպի [[Կասպից ծով]]` Ամարդոս (Սեֆիտռուդ) գետի միջոցով: [[Սոհունդ]] լեռան արտավիժմամբ կապը Կասպից ծովի հետ կտրվել է: Կարծիք կա, որ Ուրմիան [[Խոյ]]ի դաշտով կապ է ունեցել [[Արաքս]]ի հետ: Լճափից դեպի Խոյ քաղաքը գնացող ճանապարհին կան դարավանդների հետքեր, որը հիմք է տալիս կարծելու, որ լճից գետ է դուրս եկել ու [[Կարաթափա]] լեռնանցքով թափվել է [[Արաքս]]ի մեջ: Մեկ այլ փաստ. [[Թավրիզ]]ի մոտ Կարմիրջուր (Աջի) գետի վրա կան բարձր [[դարավանդ]]ներ, որոնք դեպի լիճն աստիճանաբար ցածրանում են, մտնում լճագետային նստվածքների տակ: Այսինքն` շրջապատի լեռները բարձրանում են, գոգավորության հատակն իջնում է`է՝ կապված [[տեկտոնական շարժումներ]]ի հետ։
 
Լճի երկարությունը 140 կմ է, մակերեսը՝ մոտ 5800 կմ², խորությունը՝ մինչև 15 մ, ավազանը՝ մոտ 50000 կմ²:։ Գտնվում է տեկտոնական իջվածքում, 1275 մ բարձրության վրա։
 
Գարնանը մակարդակը բարձրանում է։ Սնվում է անմիջապես լճի մակերեսին թափվող տեղումներով, գետերի միջոցով և մասամբ ստորերկրյա ջրերով։ Ուրմիա են թափվում բազմաթիվ գետեր`գետեր՝ Սալմաստի գետը, Ջահատու, Կարմիրջուր (Աջի), Կադեր, Մարի (Բարանդուզ), Նազլու։ Համեմատաբար խոշոր գետերը լճափին դելտաներ են առաջացնում։ Գետերի դելտաները հաճախ ճահճացած են`են՝ բերված տիղմի պատճառով, հատկապես [[Զագրոս]]ի համակարգից իջնող գետերը, ունենալով մեծ անկում կատարում են ուժեղ էրոզիա և բերում են մեծ քանակությամբ տիղմ։
 
Աղիությունը շատ բարձր է`է՝ 150-250% է, հիմնականում քլորիդներ են, որ ափամերձ մասերում ամռանը հանդիպում են ինքնանիստ աղի կամ աղուտների ձևով։ Ծանծաղ մասերում աղը նստում է նաև ձմռանը, երբ ջերմաստիճանն իջնում է և ջրի լուծողականությունը թուլանում է։ Ամռանը ջրի ջերմաստիճանի բարձրացման հետ մեկտեղ աղի մի մասը նորից լուծվում է և աղիություը մեծանում է։ Աղիության պատճառով կենդանական աշխարհը գրեթե բացակայում է։ Ձկներ չկան, կան միայն մանր խեցգետնամաններ և որոշ ջրիմուռներ։
 
Լճի մերձակայքում կլիման շատ չորային է և անհրապույր։ Քամու դեպքում օդը հագեցած է աղի փոշով։ Լճի ափերին կան բուժիչ ցեխեր և լճի հատակից բխող անուշահամ ջերմուկներ։
 
Լճում կա 60 կղզի`կղզի՝ գլխավորապես հարավային մասում։ Խոշորներն են Էշակ, Թելա, Ձիերի, Շահի։
 
Նավարկելի է։ Արևմտյան ափի մոտ են [[Ուրմիա (քաղաք)|Ուրմիա]], Շահպուր քաղաքները։