«Բազմավեպ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ clean up, replaced: → , ը: → ը։, մ: → մ։, ն: → ն։, ս: → ս։, ր: → ր։ (3), ): → )։ oգտվելով ԱՎԲ |
+ նյութեր «Բազմավեպ» հանդես հոդվածից |
||
Տող 1.
'''«Բազմավեպ»''' (դասական ուղղագրությամբ` «Բազմավէպ»), [[Մխիթարյան միաբանություն|Մխիթարյան միաբանության]] կողմից հրատարակվող հայագիտական, բանասիրական, գրական հանդես։ Լույս է տեսնում 1843 թ-ից [[Վենետիկ]]ի [[Սուրբ Ղազար Կղզի|Սբ Ղազար կղզում]]: Համարվում է ցայսօր հրատարակված հայերեն պարբերականներից ամենաերկարակյացը։ Հանդեսի հիմնադիր-խմբագիրը [[Գաբրիել Այվազովսկի]]ն է (ծովանկարիչ [[Հովհաննես Այվազովսկի|Հովհաննես Այվազովսկու]] եղբայրը
«Տարեգրութիւնքը» լույս էր տեսել 1799-ից մինչև 1802-ը. այն աշխարհաբարով հաղորդում էր հետաքրքիր տեղեկություններ ժամանակի քաղաքական դեպքերի, պատերազմների, գյուտերի մասին՝ ավանդելով միանգամայն կյանքի համար ծանոթություններ։ Հրատարակվում էր ամեն տարվա վերջին՝ իբրև թե ամփոփելով տարվա քաղաքական, եկեղեցական և գիտական կյանքը։ Առաջին համարը լույս է տեսել 1800 թ-ին։ Այն մեծապես գնահատելի գործ էր ժամանակի համար, քանի որ առաջին անգամ աշխարհաբարով լույս տեսնող լրագրի հիմքը դրեց ազգի մեջ։
Այնուհետև «Եղանակ Բիւզանդեանը» սկսեց հրատարակվել 1800 թ-ից և տևեց մինչև 1820 թ-ը։ Այս թերթը նախորդի շարունակությունն էր, միայն թե իբրև շահեկան նորություն իր մեջ ներառում էր օդերևութաբանական գուշակություններ։ «Դիտակ Բիւզանդեանը», որ Ղ. Ինճիճյանի գլխավորթույամբ սկսեց լույս տեսնել 1812 թ-ից և տևեց մինչև 1816 թ-ը, դարձյալ ուներ լրագրական բովանդակություն, սակայն ավելի ուշ ուսումնական և բանասիրական նյութեր էլ է պարունակում։
Հ. Ղուկաս Ինճիճյանի կատարած դերը հայ լրագրության պատմության մեջ անտեսել անկարելի է. մեծ էր նրա ազդեցությունը ոչ միայն Ս. Ղազարի, այլև Պոլսի և Զմյուռնիայի լրագրական կյանքում։ Ղ. Ինճիճյանի մահվանից տասը տարի հետո Հ. Գաբրիել Այվազովսկին ձեռնարկում է «Բազմավեպը»` աչքի առաջ ունենալով Ղ. Ինճիճյանի կատարած փորձի արդյունքը, ժողովրդի փափագն ու ցանկությունը, ճաշակն ու զգացումը:
Նյութերի ընտրության, դասավորության և ներկայացման ձևի մեջ «Բազմավեպը» շուտով մեծ ընդունելության արժանացավ ու սիրվեց ժողովրդի կողմից։ «Բազմավեպ» տիտղոսը փաստորեն «Եղանակ Բիւզանդեանի» երկրորդ անունը դարձավ, որը 23 տարվա դադարից հետո նորից լույս էր տեսնում։
1843-1857 թվականներին «Բազմավեպը» եղել է բնական, տնտեսական և բանասիրական երկշաբաթաթերթ՝ նպատակ ունենալով դյուրըմբռնելի աշխարհաբարով ընթերցողների հասցնել լուսավորականգաղափարներ և օգտակար խորհուրդներ, ուղիներ նշել տնտեսական, քաղաքական և հոգևոր կյանքի վերածնման համար։ Առաջին շրջանում այս հանդեսում մեծ տեղ էին զբաղեցնում կրոնաբարոյախոսական հաղորդումները, գիտության և արդյունաբերության ոլորտներում նորագույն հայտնագործությունները, աշխարհագրական և հնագիտական գյուտերի, բնության և ընդերքի հարստության մասին տեղեկությունները։ Սկզբնական շրջանում «Բազմավեպը» կազմված էր 3 մեծ մասերից։ «Բնական գիտութեանց» բաժինն ընդգրկում էր բնաբանությունը, բնալուծությունը, երկրաբանությունը, բնական պատմությունը, այսինքն՝ բուսաբանական և կենդանաբանական ծանոթություններ։ «Տնտեսական գիտութեանց» բաժինը ներառում էր դաստիարակությունը, քաղաքական տնտեսությունը, երկրագործությունը, առողջապահությունը, արվեստները և նորահայտ գյուտերը։ «Բանասիրական տեղեկութեանց» բաժնում զետեղված են տեղեկություններ ժողովուրդների, նշանավոր անձանց մասին, հետևաբար պատմական, աշխարհագրական, բարոյական ծանոթություններ, որոնցից միշտ անբաժան էին նաև ազգային կյանքի և պատմության խնդիրները։
Սկզբնական շրջանում «Բազմավեպը» երկշաբաթաթերթ էր, ապա հաջորդաբար դարձել է ամսագիր, եռամսյա ու երկամսյա պարբերական։ Վերջին տարիներին լույս է տեսնում տարեկան 4 համար, որոնք հաճախ միավորվում են մեկ ծավալուն հատորում։ Հանդեսի էջերում մշտապես տեղ են գտել գիտական, աստվածաբանական, հայագիտական, պատմական, լեզվաբանական, մատենագիտական, գեղարվեստական, ուսումնական և Հայ եկեղեցու պատմության մասին արժեքավոր նյութեր։
Առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ընկել է նեղ կացության մեջ և աստիճանաբար կրճատել իր պարբերականությունը։ Պատմաբանասիրական հարցերում «Բազմավեպը» պահպանողական էր և ջանում էր «անխախտ պահել» ավանդական տեսակետները։ «Բազմավեպին» աշխատակցել են հայ և օտար հռչակավոր գիտնականներ, գրողներ, արվեստագետներ։ Բացի հայագիտական հոդվածներից, ուսումնասիրություններից և գրական-արվեստագիտական նյութերից՝ «Բազմավեպը» հրատարակել է մեծարժեք բացառիկ համարներ՝ նվիրված [[Դանթե Ալիգիերի|Դանթեի]], [[Բայրոն|Բայրոնի]], [[Նապոլեոն Բոնապարտ|Նապոլեոնի]], Մխիթար Աբբայի, Աստվածաշնչի հայերեն թարգմանության 1500 – ամյակի, հայ և համաշխարհային գրական ու պատմական այլ անցուդարձերի և դեմքերի հոբելյաններին։ 1971 թվականից «Բազմավեպը» լույս է տեսնում 2 – 3 հատորով և տպագրում հայագիտական-բանասիրական և կրոնական նյութեր։
Հանդեսին աշխատակցել ու նրա գործունեությանը մեծապես նպաստել են հայ և այլազգի անվանի գիտնականներ, գրողներ, արվեստագետներ [[Ղևոնդ Ալիշան]]ը, Էդուարդ Հյուրմուզյանը, Գարեգին Զարբհանալյանը, [[Վարդան Հացունի]]ն, Արսեն Ղազիկյանը, Էմիլ Տեզան, Բարսեղ Սարգիսյանը, Վահան Հովհաննիսյանը, Ֆրեդերիկ Ֆեյդին, Հարություն Քյուրդյանը, Մեսրոպ Ճանաշյանը, Մկրտիչ Անանյանը, Ներսես Տեր-Ներսեսյանը, Լևոն Զեքիյանը և ուրիշներ։
|