«Կետանմաններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հեռացվել է Կատեգորիա:Կենդանիներ ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 25.
Մարմինը մերկ է, իլիկանման և աննկատելիորեն անցնում է պոչի, որը վերջանում է հորիզոնական երկթիակ լողակով: Առջևի վերջավորությունները վեր են ածվել լողակների, ետինները անհետացել են:Մազածածկը, քրտինքային, ճարպային գեղձերը և արտաքին ականջը ետ են զարգացել: Մաշկային ճարպաշերտը շատ հաստ է, որը փոքրացնում է մարմնի տեսակարար քաշը և պաշտպանում ջերմային կորուստներից: Քթանցքերը ծածկված են փականներով: Թոքերը խիստ առաձգական են:
 
[[Կմախք]]ը սպունգանման է, ողնաշարը [[սրբոսկր]] չունի: Կողերը 17 զույգ են, սակայն [[կրծոսկր]]ի հետ միացած են 1 -1 զույգը: Լավ զարգացած են լսողությունը, համի, շոշափելիքի և մաշկային զգացողությունը: Շոշափելիքի օրգան են ծառայում գլխի վրայի [[վիբրիսները]]: Աչքերը մանր են, [[արցունքագեղձեր]] չունեն:
 
Կետերի կարգն ունի 2 ենթակարգ. [[անատամ կետեր]] կամ [[բեղավորներ կետեր]], (ունեն 3 ընտանիք), ևիսկ [[ատամնավոր կետեր]]ն ունեն 4 ընտանիք: Հայտնի է 38 սեռ, 83 տեսակ՝ տարածված համաշխարհային օվկիանոսում՝ [[Արկտիկա]]յից մինչև [[Անտարկտիկա]]:ՍՄՀՄ ԽՍՀՄ-ում՝ 25 սեռ, 32 տեսակ: Մեծ մասը ձմռանը գնում են դեպի տաք ջրեր (բազմանալու), ամռանը՝ սառը ջրեր (գիրանալու, ճարպ կուտակելու): Ատամնավոր կետերը սնվում են ձկներով, գլխոտանի [[փափկամորթներ]]ով, անատամները՝ պլանկտոնային [[խեցգետնանմաններ]]ով: Ատամների քանակը 2-ից մինչե 240 է: Ծնում են 1 խոշոր ձագ: Սեռահասուն են 2-6 տարում, կյանքի տևողությունը 30-50 տարի է: Ապրում են ընտանիքով կամ հոտերով: Կետերի նախնիները (հավանաբար [[կրեոդոնտները]]) ջրային կյանքի են անցել համարյա 60 մլն տարի առաջ: Հայտնի են 127 սեռի բրածո կետեր: ԱԱՀՄԽՍՀՄ-ում բրածո կետերնկետերը գտնվել են ստորին [[օլիգոցեն]]ի շերտերում (Կովկասում) և վերին [[միոցեն]]ի շերտերում ([[ՄոլդավիաՄոլդովա]]յում, [[Ղրիմ]]ում, [[Կովկաս]]ում): Կետորսության օբյեկտ են, որը կարգավորում է Միջազգային կետորսության հանձնաժողովը: Որոշ տեսակների միսը օգտագործվում է որպես սնունդ, ստանում են մեծ քանակությամբ կետաճարպ:

{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Կաթնասուններ]]