«Կետանմաններ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ ավելացվեց Կատեգորիա:Կաթնասուններ ՀոթՔաթ գործիքով |
չ հեռացվել է Կատեգորիա:Կենդանիներ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 27.
[[Կմախք]]ը սպունգանման է, ողնաշարը [[սրբոսկր]] չունի: Կողերը 17 զույգ են, սակայն [[կրծոսկր]]ի հետ միացած են 1 -1 զույգը: Լավ զարգացած են լսողությունը, համի, շոշափելիքի և մաշկային զգացողությունը: Շոշափելիքի օրգան են ծառայում գլխի վրայի [[վիբրիսները]]:Աչքերը մանր են, [[արցունքագեղձեր]] չունեն:
Կետերի կարգն ունի 2 ենթակարգ. [[անատամ կետեր]] կամ [[բեղավորներ կետեր]], ունեն 3 ընտանիք, և [[ատամնավոր կետեր]]ն ունեն 4 ընտանիք: Հայտնի է 38 սեռ, 83 տեսակ՝ տարածված համաշխարհային օվկիանոսում՝ [[Արկտիկա]]յից մինչև [[Անտարկտիկա]]:ՍՄՀՄ-ում՝ 25 սեռ, 32 տեսակ: Մեծ մասը ձմռանը գնում են դեպի տաք ջրեր (բազմանալու), ամռանը՝ սառը ջրեր (գիրանալու, ճարպ կուտակելու): Ատամնավոր կետերը սնվում են ձկներով, գլխոտանի [[փափկամորթներ]]ով, անատամները՝ պլանկտոնային [[խեցգետնանմաններ]]ով:Ատամների քանակը 2-ից մինչե 240 է: Ծնում են 1 խոշոր ձագ: Սեռահասուն են 2-6 տարում,կյանքի տևողությունը 30-50 տարի է:Ապրում են ընտանիքով կամ հոտերով:Կետերի նախնիները (հավանաբար [[կրեոդոնտները]]) ջրային կյանքի են անցել համարյա 60 մլն տարի առաջ: Հայտնի են 127 սեռի բրածո կետեր: ԱԱՀՄ-ում բրածո կետերն գտնվել են ստորին [[օլիգոցեն]]ի շերտերում (Կովկասում) և վերին [[միոցեն]]ի շերտերում ([[Մոլդավիա]]յում, [[Ղրիմ]]ում, [[Կովկաս]]ում): Կետորսության օբյեկտ են, որը կարգավորում է Միջազգային կետորսության հանձնաժողովը: Որոշ տեսակների միսը օգտագործվում է որպես սնունդ, ստանում են մեծ քանակությամբ կետաճարպ: {{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Կաթնասուններ]]
|