«Կետանմաններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Կետեր''', և տանմաններ (Cetacea), ջրային կաթնասունների կարգ: Հսկա չափերի (1,2—33 մ) կենդանիներ են: Մար...»:
(Տարբերություն չկա)

19:51, 26 Դեկտեմբերի 2013-ի տարբերակ

Կետեր, և տանմաններ (Cetacea), ջրային կաթնասունների կարգ: Հսկա չափերի (1,2—33 մ) կենդանիներ են: Մարմինը մերկ է, իլիկանման և աննկատելիորեն անցնում է պոչի, որը վերջանումէ հորիզոնական երկթիակ լողակով: Առջևի վերջավորությունները վեր են ածվել լողակների, ետինները անհետացել են:Մազածածկը, քրտինքային, ճարպային գեղձերը և արտաքին ականջը ետ են զարգացել: Մաշկային ճարպաշերտը շատ հաստ է, որը փոքրացնում է մարմնի տեսակարար քաշը և պաշտպանում ջերմային կորուստներից: Քթանցքերը ծածկված են փականներով: Թոքերը խիստ առաձգական են: Կմախքը սպունգանման է, ողնաշարը սրբոսկր չունի: Կողերը 17 զույգ են, սակայնկրծոսկրի հետ միացած են 1 —11 զույգը: Լավ զարգացած են լսողությունը, համի, շոշափելիքի և մաշկային զգացողությունը: Շոշափելիքի օրգան են ծառայում գլխի վրայի վիբրիսները:Աչքերը մանր են, արցունքագեղձեր չունեն: Կետերի կարգն ունի 2 ենթակարգ. անատամ կետեր, կամ բեղավորներ, ունեն 3 ընտանիք, և ատամնավոր, կետերն ունեն 4 ընտանիք: Հայտնի է 38 սեռ, 83 տեսակ՝տարածված համաշխարհային օվկիանոսում՝ Արկտիկայից մինչև Անտարկտիկա:ՍՄՀՄ-ում՝ 25 սեռ, 32 տեսակ: Մեծ մասը ձմռանը գնում են դեպի տաք ջրեր (բազմանալու), ամռանը՝ սառը ջրեր (գիրանալու, ճարպ կուտակելու): Ատամնավոր կետերը սնվում են ձկներով, գլխոտանի փափկամորթներով, անատամները՝ պլանկտոնային խեցգետնանմաններով:Ատամների քանակը 2-ից մինչե 240 է: Ծնում են 1 խոշոր ձագ: Սեռահասուն են 2—6 տարում,կյանքի տևողությունը 30—50 տարի է:Ապրում են ընտանիքով կամ հոտերով:Կետերի նախնիները (հավանաբար կրեոդոնտները) ջրային կյանքի են անցել համարյա 60 մլն տարի առաջ: Հայտնի են 127 սեռի բրածո կետեր: ԱԱՀՄ-ում բրածո կետերն գտնվել են ստորին օլիգոցենի շերտերում (Կովկասում) և վերին միոցենի շերտերում (Մոլդավիայում, Ղրիմում, Կովկասում): Կետորսության օբյեկտ են, որը կարգավորում է Միջազգային կետորսության հանձնաժողովը: Որոշ տեսակների միսը օգտագործվում է որպես սնունդ, ստանում են մեծ քանակությամբ կետաճարպ:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
նկարագրություն