Բացել գլխավոր ցանկը

Changes

Ավելացվել է 2044 բայտ ,  5 տարի առաջ
Այս ամենի արդյունքը եղավ այն, որ Տրդատը նորից դարձավ Հայաստանի թագավոր, սակայն այս անգամ նրան թագադրեց Ներոնը` Հռոմում:<ref>Tacitus, ''Annals'' [[wikisource:The Annals (Tacitus)/Book 15#29|XV.29]].</ref> Հետագայում, Հայաստանի թագավոր էր նշանակվում պարթեւական արքայազն, սակայն, նրա նշանակումը պարտադիր պետք է հաստատեր Հռոմը: <br />
63թ. կնքված խաղաղության այս գործարքը եղավ Ներոնի քաղաքականության զգալի հաղթանակը:<ref name="cassiusdio-lxii-23">Cassius Dio, ''Roman History'' [http://penelope.uchicago.edu/Thayer/E/Roman/Texts/Cassius_Dio/62*.html#23 LXII.23].</ref> Ներոնը Հռոմի պրովինցիաներում դարձավ հարգված եւ պարթեւների մոտ` նույնպես:<ref name="cassiusdio-lxii-23"/> Պարթեւաստանի եւ Հռոմի միջեւ խաղաղությունը տեւեց 50 տարի, մինչեւ 114թ. [[Տրայանոս]] կայսեր Հայաստան ներխուժումը:
== Վինդեքսի եւ Գալբայի ապստամբությունները եւ Ներոնի մահը ==
[[Պատկեր:Nero Palatino Inv618.jpg|մինի|200px|Ներոնի մարմարե կիսանդրին:]]
68թ. մարտին գալիացի կառավարիչ Գայոս Հուլիոս Վինդեքսն ապստամբեց Ներոնի հարկահավաքների դեմ:<ref name="Cassius-22">Cassius Dio, ''Roman History'' [http://penelope.uchicago.edu/Thayer/E/Roman/Texts/Cassius_Dio/63*.html#22 LXIII.22].</ref>Ապստամբությունը ճնշելու հրաման տրվեց Վերին Գերմանիայի կառավարիչ Լուկիոս Վերգինիոս Հռուֆուսին:<ref name="cassiusdio-lxiii-24">Cassius Dio, ''Roman History'' [http://penelope.uchicago.edu/Thayer/E/Roman/Texts/Cassius_Dio/63*.html#24 LXIII.24].</ref> Վինդեքսն օգնության է կանչում [[Հիսպանիա]]յի Տարակոնի կառավարիչ Սերվիոս Սուլպիկիոս [[Գալբա]]յին` հետագայում նրան կայսր դառնալու համար աջակցություն խոստանալով:<ref name="Plutarch-galba-5">Plutarch, ''The Parallel Lives'', Life of Galba [http://penelope.uchicago.edu/Thayer/E/Roman/Texts/Plutarch/Lives/Galba*.html#5 5].</ref>
Նույն տարվա մայիս ամսին Վեսոնտիոյի ճակատամարտում Վերգինիոսի զորքը հեշտությամբ հաղթեց Վինդեքսին եւ նա ինքնասպան եղավ:<ref name="cassiusdio-lxiii-24"/> Սակայն, այս մի ապստամբությունը ճնշելով, Վերգինիոսի լեգիոնները փորձում են կայսր հռչակել իրենց հրամանատարին: Վերգինիոսը հրաժարվում է դուրս գալ կայսեր դեմ, սակայն [[լեգեոն]]ների դժգոհությունը եւ Իսպանիայում Գալբայի դիմակայությունը Ներոնին դրեցին ծանր կացության մեջ:
 
== Ծանոթագրություններ ==
19 472

edits