«Ներոն»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Տող 53.
Հրդեհի շնորհիվ ազատված տեղում կառուցվեց պալատների նոր համալիր: Համալիրի տարածքում տեղադրվեց Ներոնի 30 մետրանոց արձանը:

Տակիտոսը նշում է, որ ժողովուրդը փնտրում էր քավության նոխազ եւ իր բամբասանքներում պատասխանատու էր համարում Ներոնին:<ref name="annals-xv-44"/> Մեղադրանքներից խուսափելու համար կայսրը թիրախ դարձրեց քրիստոնյաներին: Սկսվում են քրիստոնյաների հալածանքները, Ներոնը հրամայում է քրիստոնյաներին նետել շներին, մյուսներին խաչել եւ խարույկի վրա այրել:<ref name="annals-xv-44"/>
== Պատերազմը Պարթեւաստանի հետ Հայաստանի համար ==
Ներոնի իշխանության անցնելուց կարճ ժամանակ անց [[Մեծ Հայք]]ի թագավորությունը տապալեց [[Վիրք|իբերիացի]] արքայազն [[Հռադամիզդ]]ին եւ նրա տեղը գրավեց [[պարթևներ|պարթեւների]] նշանակած [[Տրդատ Ա]]-ն:<ref name="annals-xiii-7">Tacitus, ''Annals'' [[wikisource:The Annals (Tacitus)/Book 13#7|XIII.7]].</ref> Սա դիտարկվեց որպես պարթեւների ներխուժում Հռոմի տարածք, քանի որ այդ ժամանակ Մեծ Հայքի վրա տարածվում էր Հռոմի վասալային իշխանությունը:<ref name="annals-xiii-7"/> Հռոմում մտահոգված էին, թե ինչպես է երիտասարդ կայսրը ելք գտնելու այս իրավիճակից:<ref>Tacitus, ''Annals'' [[wikisource:The Annals (Tacitus)/Book 13#8|XIII.8]].</ref> Ներոնն անմիջապես դեպի Հայք ուղարկեց մի զորք Գնեոս Դոմիցիոս [[Կորբուլոն]]ի հարամանատարությամբ:<ref>Tacitus, ''Annals'' [[wikisource:The Annals (Tacitus)/Book 13#9|XIII.9]].</ref> Պարթեւները ժամանակավորապես Հայաստանի վրա իրենց ունեցած վերահսկողությունը զիջեցին Հռոմին:<ref>Tacitus, ''Annals'' [[wikisource:The Annals (Tacitus)/Book 13#10|XIII.10]].</ref>

Պարթեւների արքա [[Վաղարշ Ա Պարթեւ|Վաղարշ Ա-ն]] հրաժարվեց իր եղբորը հեռացնել Հայաստանից:<ref>Tacitus, ''Annals'' [[wikisource:The Annals (Tacitus)/Book 13#42|XIII.42]].</ref> Պարթեւներն սկսեցին լայածավալ ներխուժում դեպի Մեծ Հայք:<ref name="annals-xiii-46"/> Կորբուլոնը ետ մղեց պարթեւների զորքն այդ նույն տարում:<ref name="annals-xiii-55">Tacitus, ''Annals'' [[wikisource:The Annals (Tacitus)/Book 13#55|XIII.55]].</ref> Տրդատը նահանջեց եւ Հռոմը կրկին վերականգնեց իր վերահսկողությունը հայկական տարածքների մեծ մասի վրա:<ref name="annals-xiii-55"/>

Այս առաջին հաղթանակից հետո Ներոնը բարձրացավ հանրության աչքին:<ref>Tacitus, ''Annals'' [[wikisource:The Annals (Tacitus)/Book 13#56|XIII.56]].</ref>[[Կապադովկիա]]ցի ազնվական [[Տիգրան Դ]]-ն թագադրվեց Հռոմում եւ Ներոնի կողմից նշանակվեց Հայքի նոր կառավարիչ:<ref name="annals-xiv-36">Tacitus, ''Annals'' [[wikisource:The Annals (Tacitus)/Book 14#36|XIV.36]].</ref> Որպես պարգեւատրում, Կորբուլոնը նշանակվեց Ասորիքի նահանգապետ:<ref name="annals-xiv-36"/>

62թ. Տիգրանը ներխուժեց պարթեւական [[Ադիաբենե]] գավառը:<ref>Tacitus, ''Annals'' [[wikisource:The Annals (Tacitus)/Book 15#1|XV.1]].</ref> Եւ, նորից, Հռոմն ու պարթեւաստանն սկսեցին պատերազմ, որը տեւեց մինչեւ 63թ.: Որպես պատասխան, պարթեւները պատրաստվում էին հարվածել Հռոմի պրովինցիա Ասորիքին:<ref name="annals-xv-4">Tacitus, ''Annals'' [[wikisource:The Annals (Tacitus)/Book 15#4|XV.4]].</ref> Կորբուլոնը փորձում էր համոզել Ներոնին` շրունակել պատերազմը, սակայն, Ներոնն զգում էր խաղաղության անհրաժեշտությունը: <ref>Tacitus, ''Annals'' [[wikisource:The Annals (Tacitus)/Book 15#16|XV.16]].</ref> Հռոմում կային անհանգստություններ արեւելքից հացահատիկի մատակարարման եւ պետության միջոցների սղության համար:<ref>Tacitus, ''Annals'' [[wikisource:The Annals (Tacitus)/Book 15#18|XV.18]].</ref>

Այս ամենի արդյունքը եղավ այն, որ Տրդատը նորից դարձավ Հայաստանի թագավոր, սակայն այս անգամ նրան թագադրեց Ներոնը` Հռոմում:<ref>Tacitus, ''Annals'' [[wikisource:The Annals (Tacitus)/Book 15#29|XV.29]].</ref> Հետագայում, Հայաստանի թագավոր էր նշանակվում պարթեւական արքայազն, սակայն, նրա նշանակումը պարտադիր պետք է հաստատեր Հռոմը:

63թ. կնքված խաղաղության այս գործարքը եղավ Ներոնի քաղաքականության զգալի հաղթանակը:<ref name="cassiusdio-lxii-23">Cassius Dio, ''Roman History'' [http://penelope.uchicago.edu/Thayer/E/Roman/Texts/Cassius_Dio/62*.html#23 LXII.23].</ref> Ներոնը Հռոմի պրովինցիաներում դարձավ հարգված եւ պարթեւների մոտ` նույնպես:<ref name="cassiusdio-lxii-23"/> Պարթեւաստանի եւ Հռոմի միջեւ խաղաղությունը տեւեց 50 տարի, մինչեւ 114թ. [[Տրայանոս]] կայսեր Հայաստան ներխուժումը:
== Ծանոթագրություններ ==