'''Կողմնացույց''', տեղանքում կողմնորոշվելու սարք։ Ըստ գործողության սկզբունքի տարբերում են՝ մագնիսական կողմնացույց, գիրոկողմնացայց, ռադիոկողմնացույց, աստղակողմնացույց։ Հնագույնն ու ամենատարածվածը մագնիսական կողմնացույցն է, որի գործողության հիմքում ընկած է մագնիսական սլաքի՝ [[Երկիր|Երկրի]] մագնիսական [[միջօրեական]]ի ուղղությամբ կողմնորոշվելու հատկությունը։ Ավելի քան 2 հզ. տարի առաջ [[Չինաստան]]ում արդեն կիրառում էին հաստատուն մագնիսը՝ հյուսիս-հարավ ուղղությունը որոշելու համար։ [[Եվրոպա]]յում կողմնացույցը հիշատակվում է մոտավորապես [[XII դար]]ից, այն ջրի մեջ լողացող խցան էր, որի վրա ամրացվում էր մագնիսական սլաքը։ Հետագայում կողմնացույցի կառուցվածքը կատարելագործել են իտալացի Ֆլավիո Ջոյան (XIV դար) և ուրիշներ։ Կողմնացույց կիրառվում է նավագնացության, օդագնացության, աստղագիտության մեջ, ռազմական գործում։